Օսմանիզմ
Օսմանիզմ, օսմանականություն, Օսմանյան կայսրության քաղաքական դոկտրինա։ Առաջ էին քաշել երիտթուրքերը XIX դարի վերջին։ Օսմանիզմը սկզբնապես, քաղաքական նկատառումներով, հռչակել էր բոլոր օսմանցիների, այսինքն՝ կայսրության բոլոր հպատակների հավասարություն՝ անկախ ազգայնականությունից և կրոնական, պատկանելությունից։ Հետագայում, հատկապես 1908 թվականին երիտթուրքերի իշխանության հաստատումից հետո, դարձել էր ոչ թուրք ժողովուրդների ազգային–ազատագրական շարժման դեմ պայքարի զենք, «միասնական օսմանյան ազգ» ստեղծելու նպատակով այդ ժողովուրդներին թուրքացնելու անհրաժեշտության գաղափարական հիմնավորում։ Թուրքական, լծի տակ գտնվող ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների աճը, 20-րդ դարի սկզբի պատերազմները (իտալա-թուրքերի, բալկանյան) ի հայտ բերեցին Օսմանիզմի, իբրև կայսրության ամբողջականությունը պահպանելու միջոցի, սնանկությունը, և այն իր տեղը զիջեց ւցանթյուրքիզմին ու երիտթուրքերի վերածնած պանիսլամիզմին։ Օսմանիզմը, պանթյուրքիզմը և պանիսլամիզմն առանձնապես ողբերգական հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 565)։ |