Հայկական հարց հանրագիտարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայկական հարց հանրագիտարանը հայերեն հանրագիտարան է, որում զետեղված են հոդվածներ Հայկական հարցի ծագման ու զարգացման, Թուրքիայում հայերի ցեղասպանության, նշված խնդիրներին առնչվող իրադարձությունների և անձանց մասին։ Հանրագիտարանը ներառում է Հայկական հարցին վերաբերող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի և դիվանագիտական այլ փաստաթղթերի, այդ հարցին նվիրված միջազգային բանակցությունների, խորհրդաժողովների ու վեհաժողովների մասին, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման, հայդուկային-ֆիդայական պայքարի, հայերի ինքնապաշտպանական կռիվների, Հայկական հարցի և հայերի ցեղասպանության նկատմամբ մեծ տերությունների ու միջազգային հանրության դիրքորոշման մասին հոդվածներ։ Հանրագիտարանում կենսագրական տեղեկություններ կան հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, տարբեր երկրների պետական, քաղաքական, հասարակական գործիչների, հայ և օտարազգի գիտնականների մասին, որոնք հետազոտել են Հայկական հարցի և ցեղասպանության պատմությունը և այլն։ Այս ամենը լրացնում են այն ակնարկային հոդվածները, որոնք նվիրված են հայ և միջազգային պատմագրության մեջ Հայկական հարցի լուսաբանմանը, Մեծ եղեռնի արտացոլմանը հայ և համաշխարհային գրականության ու արվեստի մեջ։
Հանրագիտարանում տեղ գտած հոդվածների մի զգալի մասը ունի հայերեն և օտար լեզուներով մանրամասն մատենագիտություն։ Որպես հեղինակ հանդես են եկել հանրապետության առաջատար մասնագետները, ինչպես նաև սփյուռքահայ և օտարազգի գիտնական-հայագետներ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Արգենտինայից և այլն։
Հանրագիտարանը պարունակում է շուրջ 900 հոդված, 25 քարտեզ, ավելի քան 400 գունավոր և սև-սպիտակ լուսանկարներ, որոնց մի մասը վավերագրական նշանակություն ունի։
Տես նաև
խմբագրել- Հայերեն հանրագիտարանների ցանկը, որը ներառում է վերոնշյալ պայմանագրի շրջանակներում բաց շրջանառության մեջ գտնվելու թույլտվությամբ մյուս հանրագիտարանները
- Սովետական մեծ հանրագիտարան պահպանական խնդիրների մասին