Միտիլինի, կամ Միտիլենա (հուն․՝ Μυτιλήνη), քաղաք Հունաստանում։ Էգեյան ծովի Լեսբոս կղզու ամենամեծ քաղաքը՝ համանուն համայնքի վարչական կենտրոնը՝ Լեսբոսի ծայրամասային միավորը՝ Հյուսիսային Եգեյան կղզիների ծայրամասը։ Հույները Լեսբոս կղզին ավելի հաճախ նրա գլխավոր քաղաքի և նավահանգստի անունով անվանել են «Միտիլինի»։ Ծովի մակարդակից ունի 20 մ բարձրություն։ 2011 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 27 871 մարդ։

Միտիլինի
Mytilene Montage L.png
Տեսակmunicipal unit of Greece? և քաղաք
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՎարչատարածքMytilene Municipality?
ԲԾՄ8 մետր
Մակերես107,46 կմ²
Աշխարհագրական տեղադրությունԼեսբոս
DE Mytilinis.svg

ΕΟ36 ավտոճանապարհը Միտիլինին կապում է Կալոնի քաղաքի հետ։ Միտիլինիից դեպի հարավ-արևմուտք գտնվում է Օդիսեաս Էլիտիսի անվան միջազգային օդանավակայանը։

Միտիլինի նավահանգիստը լաստանավերով կապված է Լեմնոս, Քիոս կղզիներին և թուրքական Այվալըք քաղաքին։ Միտիլինի նավահանգստից նավեր են գնում նաև Պիրեյոս և Սալոնիկ քաղաքներ:

ՊատմությունԽմբագրել

 
Միտիլինի ամրոցի տեսարանը
 
Միտիլինի նավահանգիստը
 
Սուրբ Ֆերապոնտի ամբարտակը և եկեղեցին
 
1771 թվականի նոյեմբերի 2-4-ին Միտիլինիի վրա ռուսական զորքերի հարձակման քարտեզը

Անտիկ շրջանԽմբագրել

Անտիկ ժամանակներում քաղաքն ունեցել է երկու նավահանգիստ (ռազմական և առևտրային) և ուժեղ ամրություններ (Պելոպոնեսյան պատերազմից ի վեր)։ Միտիլենան հայտնի է եղել իր բարձր կրթական մակարդակով և արվեստի ու գրականության հովանավորչությամբ․ եղել է Պիտակոսի, Ալքայոսի, Սապփոյի, Գելանիկի և ուրիշների հայրենիքը։ Ք․ա․ 493 թվականին Լեսբոսը եղել է պարսիկների ենթակայության տակ և մասնակցել է Հունաստանի դեմ պարսկական արշավանքներին։ Պարսիկների օրոք բռնապետը եղել է Էվանդրայի որդին՝ Կոյը (սպանվել է Ք․ա․ 493 թվականին՝ պարսիկների դեմ ապստամբության ժամանակ)։ Երբ պարսիկները պարտություն են կրել, Լեսբոսը միացել է Դելոսի միությանը։ Սակայն ժամանակի ընթացքում Լեսբոսի բնակիչները սկսել են ճնշվել Աթենքից կախվածության մեջ լինելուց, և Միտիլինին դարձել է ազատագրական շարժման հիմնական կենտրոնը․ աթենական բանակը երկար պաշարումից հետո՝ Ք․ա․ 428-427 թվականներին, ստիպել է քաղաքին հանձնվել։ Պարտվողներին պարտավորեցրել են քանդել բոլոր ամրությունները և նավեր տալ՝ ընդմիշտ զրկելով ծովային հզորությունից։ Միտիլինիի շրջակայքի հողերը բաժանվել են աթենացի վերաբնակիչներին՝ կլերուխներին։ Ք․ա․ 333-332 թվականներին հայտնի է եղել Դիոգենը, իսկ հետո՝ Արիստոնիկը․ բռնապետներ, որոնք կախված են եղել պարսիկներից։

Արիստոտելն իր ընկերոջ և իրավահաջորդ Թեոփրաստեսի հետ երկու տարի՝ Ք․ա․ 337-335 թվականններին ապրել է Միտիլենիում, որն այդ ժամանակ անկում էր ապրում, հետագայում դարձել է Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակը[1][2]։

Հռոմեացիները, որոնց թվում է եղել նաև Հուլիոս Կեսարը, Ք․ա․ 80 թվականին գրավել են քաղաքը։ Չնայած նրան, որ Միտիլենը Ք․ա․ առաջին դարի պատերազմների մեծ մասում աջակցել է պարտվող կողմերին, նրա տիրակալին հաջողվել է իր աջակցության մեջ համոզել Հռոմին․ քաղաքը հռոմեական ժամանակներում ծաղկում է ապրել։ Միտիլենին հատկապես հովանավորել են Տիբերիոսն ու Ներվան։

Քաղաքի նկարագրությունը տրված է 2-րդ դարի հույն գրող Լոնգոսի «Դափնիս և Քլոե» վեպում[3]։

  «Լեսբոսում մի քաղաք կա՝ Միտիլինին, մեծ ու գեղեցիկ։ Այն կտրված է ջրանցքներով, դրանց մեջ է հանդարտ լցվում ծովը, և զարդարված է սպիտակ հարթ քարից կամուրջներով: Կարելի է մտածել, որ տեսնում ես ոչ թե քաղաք, այլ կղզի»:
- Լոնգոս, Դափնիս և Քլոե, I
 


Միջնադարում Միտիլենա անունը հաճախ օգտագործվել է ողջ կղզու համար: Նոր ժամանակներում, ընդհակառակը, Միտիլենա քաղաքն որոշ ժամանակ կոչվել է Լեսբոս։

Ռուսական զորքերի հարձակումը Միտիլենի վրաԽմբագրել

 
Հակերտ Յա. Ֆ․, 1771 թվականի նոյեմբերի 2-ին թուրքական նավատորմի այրումը Միտիլենի նավահանգստում․ «Պետերգոֆ» թանգարան-արգելոց

Առաջին ռուս-թուրքական պատերազմում (1768-1774) կայսրուհի Եկատերինա II-ի օրոք Արշիպելագյան առաջին արշավախմբի հրամանատար կոմս Ա. Գ. Օրլովը որոշել է 1771 թվականի արշավը ավարտել Միտիլենա կղզու արևելյան ափին՝ թուրքական ծովային պահեստների և նավաշինարանի ոչնչացմամբ, որոնք թաքնված են եղել ամրությունում 4-հազարանոց կայազորով[4]։

Նոյեմբերի 2-ին, չնայած հակառակորդի դիմադրությանը, կոմս Օրլովը ափ է իջեցրել մոտ 2 հազար հետևակ՝ 7 հրացաններով։ Այդ զորքերը տիրել են ծովակալությանը, որտեղ նրանք գտել են մեկ պատրաստի մեծ նավ, 2 ավելի փոքր նավ և շատ տարբեր նավի նյութեր: Իրենց հետ վերցնելով այն, ինչ կարող էին, իսկ մնացածը ոչնչացնելով՝ ռուսական զորքերը նոյեմբերի 4-ի գիշերը վերադարձել են իրենց նավերը[4]։

ՀամայնքԽմբագրել

Միտիլինի համայնքն (Κοινότητα Μυτιλήνης) իր մեջ ներառում է չորս բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմել է 29 656 մարդ։ Տարածքը 15,805 կմ² է[5]։

Տեղամաս Բնակչություն (2011), մարդ
Վարյա 1133
Միտիլինի 27 871
Նեապոլիս 422
Պլիգոնիոն 230

ԲնակչությունԽմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 25710[6]
2001 28950[6]
2011 27871[7]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Биография Теофраста доступна с 11 декабря 2007
  2. Биография Аристотеля доступна с 11 декабря 2007
  3. Лонг Дафнис и Хлоя // Античный роман / Перевод с древнегреческого С. П. Кондратьева. — М.: Художественная литература, 2001. — 748 с. — ISBN 5-280-03231-X
  4. 4,0 4,1 Կաղապար:ВТ-ВЭС
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ pl անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22 
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ stat անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

ԳրականությունԽմբագրել