Տարսայիճ Օրբելյան

Սյունիքի իշխանապետ

Տարսայիճ Օրբելյան (անհայտ - 1290), Սյունիքի իշխանապետ 1273 թվականից։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Սմբատ Օրբելյանին։

Տարսայիճ Օրբելյան
Ծնվել էանհայտ
Մահացել է1290
ԱմուսինՄինախաթուն
Ծնողներհայր՝ Լիպարիտ Օրբելյան
ԵրեխաներՍտեփանոս Օրբելյան, Ջալալ Օրբելյան և Ասփա

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հայրը։

Գործունեություն

խմբագրել

Սկզբում իշխել է Որոտան (Ծղուկ) գավառում։ Սյունիքի իշխանապետ դառնալուց հետո հաստատվել է Եղեգիս ավանում։ Կնության է առել զոհված Հասան-Ջալալ-Դոլայի դուստր Մինա խաթունին և ռազմական դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ։ Խորասանում, Հյուսիսային Կովկասում, Ոսկե հորդայում, Եգիպտոսում և այլուր մասնակցել է Հուլավյանների մղած մարտերին, մեծ հեղինակություն ձեռք բերել իշխանական արքունիքում, վրաց Դեմետրե թագավորի հետ ճանաչվել հայ-վրացական միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։

Իսլամ ընդունած Թագուդարի (Ահմադ) և Արղունի միջև 1282-1283 թվականներին իլխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ զինակցել է վերջինին և նրա հաղթանակից հետո իշխանապետությունը տարածել ողջ Սյունիքի վրա (այդ թվում նաև Գեղարքունիքի)։ Վրաց Դեմետրե թագավորը 1284 թվականին Տարսայիճ Օրբելյանին նշանակել է (մահացած Սադուն Արծրունու փոխարեն) իր տերության աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալար (սպարապետ)։ Օգտագործելով բարձր պաշտոնը և հեղինակությունը՝ Տարսայիճ Օրբելյանը Սյունիքի վանքերն ազատել է մոնղոլական հարկերից, նորոգել խարխըլվածները։ Եղբոր՝ Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա (Նորավանքում) 1275 թվականին կառուցել է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տարսայիճ Օրբելյանի իշխանապետական իրավունքները ժառանգել է ավագ որդին՝ Էլիկումը։

Գրականություն

խմբագրել
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
  • Հովսեփյան Գ., Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը, «Հասկ», 1948։
  • Մանանդյան Հ., Երկեր, հ. 3, Երևան, 1977։
  • Գրիգորյան Գ. Մ., Սյունիքը Օրբելյանների օրոք (13-15-րդ դարեր), Երևան, 1981։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 619