Պարիս Հերունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարիս (այլ կիրառումներ)
Պարիս Միսակի Հերունի (1933 դեկտեմբերի 17, Երևան, Հայկական ԽՍՀ - 2008 դեկտեմբերի 5, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։
Պարիս Միսակի Հերունի | |
---|---|
![]() Ակադեմիկոս Պարիս Հերունի | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1933![]() |
Մահացել է | դեկտեմբերի 5, 2008[1]![]() | (տարիքը 74)
Բնակության վայր(եր) | ![]() ![]() |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | ռադիոֆիզիկական չափումներ ռադիոաստղագիտություն հայագիտություն |
Գործունեության ոլորտ | Ռադիոաստղագիտություն |
Ալմա մատեր | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ,![]() |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ «Աշխատանքի վետերան» մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան |
Աշխատությունները Վիքիդարանում | |
Paris Herouni Վիքիպահեստում |
Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։
1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թ. Կիլիկիայի Հաճըն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1986 թ.։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի (օրիորդ Ագաթյան), ծնվել է 1908 թ. Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Մահացել է Երևանում 1982 թ.։ Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։ Նրա գիտական, կազմակերպչական, հասարակական գործունեության ժամանակագրությունը և որոշ կենսագրական տվյալները հայերենով, ռուսերենով և անգլերենով բերված են նրա հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի[2] 291-314 էջերում։
Կրթությունը և գիտական գործունեությունըԽմբագրել
Ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը, 1951 թ. ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ուսանելով 6 տարի։ 1957 թ. ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։ Կարճ ժամանակ անց ստանձնել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բաժնի ղեկավարի պաշտոնը և այդ պաշտոնում աշխատել մինչև 1960 թ.։
1960-68 թթ. Պարիս Հերունին ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում գիտական գծով փոխտնօրեն էր, ինչպես նաև ղեկավարում էր Գերբարձր հաճախականությունների բաժինը։
1968-71 թթ. աշխատել է Մոսկվայի Ֆիզիկա և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որպես Ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժնի ղեկավար։
1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը, պատրաստել է 24 գիտությունների թեկնածու և 5 գիտությունների դոկտոր։
1983 թ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնել և ղեկավարել է Անտենային համակարգերի ամբիոնը։
Հրապարակել է շուրջ 340 գիտական աշխատություն և 3 մենագրություն[2][փա՞ստ]։
Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։[2]
Գիտակազմակերպչական գործունեությունԽմբագրել
Ծավալել է ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն, եղել է․
- 1965 թ․-ից Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ռադիոաստղագիտության պրոբլեմների Գիտական խորհրդի անդամ,
- 1997 թ.-ից այդ Խորհրդի բյուրոյի անդամ, Մոսկվա
- 1965-1992 թթ․ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի և Միջգերատեսչական կոորդինացիոն մի շարք Գիտական խորհուրդների անդամ (Հոլոգրաֆիայի, Անտենաների, Չափագիտության և այլ հարցերով), Մոսկվա
- 1979 թ․-ից Գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ շնորհող ՌԳՀԻ-ի Մասնագիտացված խորհրդի նախագահ, Երևան
- 1980 թ․-ից «Չափիչ տեխնիկա» (ռուս.՝ Измерительная техника) գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Մոսկվա
- 1985-1992 թթ․ Հայաստանի ԳԱԱ Ռադիոէլեկտրոնիկայի խորհրդի նախագահ, Երևան
- 1985 թ․-ից Ռուսաստանի Աստղագիտական միության անդամ, Մոսկվա
- 1990-1996 թթ․ Միջազգային Գիտական Ռադիո Միության (LJRSI, Մեծ Բրիտանիա) անդամ, երկու ժամկետով՝
- 1990-1993 թթ. որպես ԽՍՀՄ-ի և ապա
- 1993-1996 թթ. որպես Ռուսաստանի ներկայացուցիչ
- 1998 թ․-ից Էլեկտրատեխնիկայի և Էլեկտրոնիկայի Ինժեներների Միջազգային Ինստիտուտի (IEЕЕ) անդամ, ԱՄՆ
- 2000 թ․-ից ԱՄՆ People-to-people Ambassador խմբի անդամ, կազմված աշխարհի 30 խոշորագույն գիտնականներից, որի Պատվավոր նախագահն է ԱՄՆ Նախագահը
- 2001 թ․-ից Вестник МАНЭБ գիտատեխնիկական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Սանկտ Պետերբուրգ
- 2002 թ․-ից Հայկական բանակ ամսագրի Գիտական Խորհրդի անդամ, Երևան
Գիտական աստիճաններ և կոչումներԽմբագրել
- 1965 թ. – Տեխնիկական գիտությունների թեկնածու (Մոսկվա),
- 1968 թ. – Դոցենտ, (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ),
- 1972 թ. – Տեխնիկական գիտությունների դոկտոր (Մոսկվա),
- 1982 թ. – ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (Երևան),
- 1983 թ. – Պրոֆեսոր (ՌՉՀԳՀԻ),
- 1996 թ. – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (Երևան)
- 1999 թ. – Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս (Երևան),
- 2001 թ. – Էկոլոգիական և կենսագործունեության անվտանգության գիտությունների Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (IAELPS) (Սանկտ Պետերբուրգ),
- 2001 թ. – Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս (Երևան)։
Պատվավոր կոչումներԽմբագրել
- 1985 թ․ - ՀՀ Տեղեր գյուղի պատվավոր բնակիչ,
- 1998 թ․ - ՀՀ Նկարիչների միության պատվավոր անդամ,
- 2003 թ․ - Գիտության վաստակավոր գործիչ (կոչումը շնորհվել է МАНЭБ-ի կողմից, Սանկտ Պետերբուրգ)։
ՊարգևներԽմբագրել
Գիտական մեծ ավանդի համար Պարիս Հերունին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1983 թ․), Աշխատանքի վետերանի և Սանկտ Պետերբուրգի Գիտնականի աստղի (2003 թ․) շքանշաններով, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության բրոնզե, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Լոմոնոսովի անվան ոսկե, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Վազգեն Ա-ի արծաթե (1984 թ․), ՀՀ ԳԱԱ ոսկե և ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե (2003 թ․) մեդալներով, գիտության ոլորտում Հայաստանի (1985 թ․) և ԽՍՀՄ (1986 թ․) պետական մրցանակներով[3]։
Գիտատեխնիկական ձեռքբերումներԽմբագրել
Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴԽմբագրել
Ռադիոօպտիկական աստղադիտակ ՌՕԴ[4][5][6]
Արևային էներգետիկաԽմբագրել
1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991 թ․–ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Հունաստանը և այլ երկրներ,[7] սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում[8][9]։
Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից։ Նաև, արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։
Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։
Հերունին նաև արևային ափսեի գյուտի հեղինակ է, որը կենտրոնացնում է արևի շողերը նույն կետում եւ ապահովում մինչեւ 700 աստիճան տաքություն, ինչի շնորհիվ րոպեների ընթացքում եփվում են էկոլոգիապես մաքուր ուտեստներ:"Herouni also invented solar energy plant AREV[10][11][12] and solar cookers that catch direct sunlight with mirrors and use it to cook the food at 700 degrees.[13][14]"
Քարահունջի հետազոտությունԽմբագրել
Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա ո՞րտեղ կարելի է ամենից շատ հրաշքներ տեսնել, ես կասեի՝ Հայաստանո՛ւմ։ |
Ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարած արշավախմբերը 1994–ից 1997, 1999 և 2001 թթ. մանրամասն ուսումնասիրություններ են կատարել Քարահունջում և հարակից տարածքում, որի ժամանակ կազմվել է կառույցի տոպոգրաֆիկ քարտեզը, չափվել է նրա աշխարհագրական լայնությունն ու երկարությունը, տեղի մագնիսական շեղման անկյունը, ինչպես և կատարվել են հորիզոնին գտնվող լեռնաշղթաների անկյունային բարձրությունների չափումները 360° ազիմուտների համար։ Չափվել են քարերի անցքերում եղած բոլոր անցքերի ուղղվածության ազիմուտները և տեղի անկյունները և այլ կարևոր բնութագրեր։ Կազմվել է 223 քարերի լիակատար կատալոգը նրանց չափերի ու վիճակի նկարագրությամբ, և բոլոր այդ քարերը համարակալվել են։ Հայտնաբերվել են բազմաթիվ նախնադարյան աստղագիտական քարե գործիքներ և որոշվել է նրանց ճշգրտությունը[15]։
Հայերը և հնագույն ՀայաստանըԽմբագրել
Պարիս Հերունին ծավալուն ուսումնասիրություններ է իրականացրել Հայոց հնագույն պատմությունը պարզելու և այն հիմնավոր ներկայացնելու համար։ Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփվել են նրա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (2004 թ․՝ անգլերեն, 2006 թ․՝ հայերեն)։[2] Հնագիտական աստղագիտության, լեզվաբանության և աշխարհի հնագույն պատմության փաստերի համադրման միջոցով հեղինակը նորովի ներկայացնում է Հայոց հնագույն պատմությունը։ Գիրքը մեծ արձագանք է գտել ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ շարքային ընթերցողների մոտ։ Գրքում շարադրված գաղափարների, մոտեցումների, հետևությունների և արդյունքների մասին մասնագիտական[փա՞ստ] դեմ և կողմ բուռն քննարկումները չեն դադարում առ այսօր։
ՆկարչությունԽմբագրել
Պարիս Հերունին գիտական աշխատանքից բացի զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Հատկապես ճանաչված է նրա հեղինակած «Վահագնի ծնունդը» նկարը։ Նկարների հավաքածուի մեծ մասը պահպանվում է Բյուրականի աստղադիտարանի տարածքում գտնվող թանգարանի վերածված նրա աշխատասենյակում։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը ակադեմիկոս Պարիս Հերունու մահվան կապակցությամբ։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ։ Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004"։ Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
- ↑ ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունի
- ↑ J . M. Martin and C.Rosolen, Perspectives of the ROT 54/32/2.6 in Astronomy. Astrophysics, Vol. 38, No. 4, 1995, pp. 361-363։(անգլ.) ՀՀ ԳԱԱ Աստղաֆիզիկա (հանդես), 38(4), 1995 թ․, էջ 361-363։ DOI: 10.1007/BF02044713, ISSN 1573-8191, ISSN 0571-7256։
- ↑ Paris M. Herouni, Measured Parameters of Large Antenna of ROT-54/2.6 Tell about Absence of Big Bang.(անգլ.) ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 107(1), 2007, էջ 73-78. ISSN 0321-1339
- ↑ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԱԳԱԾԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԼԻՐ (ՌԳՀԻ ԱԳԿ)
- ↑ Պարիս Հերունու բազմաթիվ արտոնագրերի արժանացած «Արև» էլեկտրակայանի ծրագիրը վտանգված է
- ↑ Голос Армении N118 (18623) 21 октября 2000 года ст. 1
- ↑ Արևի մարդկանց երկիրը։ Զրույց ակադեմիկոս Պարիս Հերունու հետ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, 2004 թ․, Գայանե Պողոսյան։
- ↑ Solar Energy: EOHT, Electricity Out of a Helicopter Turbine, Solar Club CERN
- ↑ Диалог с небом, Itogi journal, Moscow, №28 / 318 (16.07.02)
- ↑ RENEWABLE ENERGY IN THE REPUBLIC OF ARMENIA, by Vahe Odabashian, Susanna Khachatryan
- ↑ Ian Gillan at Machanents House: Lavash, fish and a clay mug by the rock legend, Mediamax, 2019
- ↑ Solar energy powered device, Patent
- ↑ Парис, М. Геруни, Доисторическая каменная обсерватория Карахундж-Карениш(ռուս.). ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 98(4), 1998, էջ 307-328. ISSN 0321-1339
Արտաքին հղումներԽմբագրել
- ՀՀ ԳԱԱ իսկական անդամներ՝ ակադեմիկոս Պարիս Միսակի Հերունի
- Պարիս Հերունի, www.anunner.com կայքում
- «Մարդու ժամանակը». Պարիս Հերունի (ֆիլմ)
- Արևի մարդկանց երկիրը։ Զրույց ակադեմիկոս Պարիս Հերունու հետ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, 2004 թ․, Գայանե Պողոսյան։
- Պարիս Հերունին Վարդան Հովհաննիսյանի «Վարդանանք» ծրագրում (մաս 1, 2001 թ., մաս 2, 2001 թ., մաս 3, 2003 թ.)
- Հերունու դիտակը, «Big Bang»-ի տեսությունը եւ Իէն Գիլանի միակ հարցը, Mediamax, 2019