Բրիստոլի համալսարան

Բրիստոլի համալսարան (անգլ.՝ University of Bristol ), համալսարան Անգլիայի Բրիստոլ քաղաքում: Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամ համալսարանները ի սկզբանե եղել են պոլիտեխնիկական քոլեջներ, ինչպես նաև «Ռասել» միավորման և «Համալսարանների համաշխարհային ցանցի» մեջ[5][6][7]: Բրիստոլի համալսարանը համալսարանական քոլեջի իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև 1876 թվականը[8]: Համալսարանի տարեկան շրջանառությունը կազմում է 347 միլիոն ֆունտ: Հաստատությունը Բրիստոլի ամենախոշոր գործատուն է[9]: Ուսանողների թիվը շուրջ 18.000 է:

Բրիստոլի համալսարան
University of Bristol.jpg
Տեսակհասարակական համալսարան, Կարմիր աղյուսից համալսարաններ և հետազոտական համալսարան
Կարգախոսim promovet insitam
Հիմնադրված է1909
ԱնդամակցությունԿոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2], Jisc[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունCity of Bristol?
ՀասցեUniversity of Bristol, Senate House, Tyndall Avenue, Bristol, BS8 1TH
Կայքbristol.ac.uk
University of Bristol Վիքիպահեստում

Համալսարանն ունի վեց ֆակուլտետ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի դպրոցից, որոնք երեք հանրակացարանների հետ հիմնականում տեղակայված են Կլիֆտոնի շրջանում: Մնացած վեց դպրոցները գտնվում են քաղաքի ծայրամասում` Սթոուք Բիշոլում:

Համալսարանն աչքի է ընկնում դիմորդների մեծ քանակով. մեկ տեղի համար միջին հաշվով 13 դիմորդ է գրանցվում:

Համալսարանն իր գիտահետազոտական աշխատանքներով Մեծ Բրիտանիայում 11-րդն է: Այն բրիտանական ամենաերիտասարդ համալսարանն է, որ ընդգրկված է աշխարհի լավագույն 40 համալսարանների մեջ: Համալսարանը աշխարհում 15-րդն է գործատուների շրջանում ունեցած հեղինակությամբ` այդ ցուցանիշով առաջ անցնելով ամերիկյան նշանավոր շատ համալսարաններից, այդ թվում` «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող Փրինսթոնի, Կոռնելի համալսարաններից[10]:

Նշանավոր պրոֆեսորներԽմբագրել

 
Ֆիզիկայի ֆակուլտետը
  • Նևիլ Մոտտ
  • Ուիլյամ Ռամզայ
  • Մայքլ Բերի
  • Դևիդ Բոմ
  • Ալան Բեդլի
  • Չարլզ Հայտոն Դարվին
  • Բարի Կանլիֆ
  • Ջոն Էդվարդ Լենարդ-Ջոնս
  • Ռետո Ռոսետի

Նշանավոր շրջանավարտներԽմբագրել

 
Իրավաբանական դպրոցի հուշակոթողային շենքը
  • Յակիր Ահարոնով - հրեա ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Ադի Բադիոզաման Տուախ - մալազիացի բանաստեղծ, մանկավարժ
  • Ջեյսոն Այզեկս - բրիտանացի դերասան
  • Ռիչարդ Բլանդել - անգլիացի տնտեսագետ
  • Դերեն Բրաուն - անգլիացի իլյուզիոնիստ
  • Պոլ Դիրակ - անգլիացի ֆիզիկոս, ֆիզիկայի տեսաբան
  • Քրիստոֆեր Սմիթ - բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ
  • Ալֆրեդ Լավել - անգլիացի աստղագետ
  • Մեթյու Ռիչարդ Լուկաս - անգլիացի դերասան, կինոկատակերգու
  • Դիանա Սեթերֆիլդ - բրիտանացի գրող
  • Շարլոտա Ուլենբրուկ - բրիտանացի կենդանաբան, բնության մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ
  • Գերհարդ Հերցբերգ - կանադացի ֆիզիկոս
  • Սայմոն Պեգ - բրիտանացի դերասան, կինոկատակերգու
  • Ֆլորենս Բրանդեն-Բրյուս - անգլիացի ֆոտոմոդել, դերասանուհի
  • Լորա Ուեյդ - անգլիացի դրամատուրգ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://russellgroup.ac.uk/
  2. https://orcid.org/members/001G000001fELxGIAW-university-of-bristol
  3. https://www.jisc.ac.uk/membership
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. «The Worldwide Universities Network»։ List of WUN Group Members։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է մայիսի 14, 2007 
  6. «The Russell Group»։ List of Russell Group Members։ Արխիվացված է օրիգինալից 2004-05-14-ին։ Վերցված է մայիսի 14, 2007 
  7. «The Coimbra Group»։ List of Coimbra Group Members։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է մայիսի 14, 2007 
  8. «Bristol University History»։ History of the University։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է մայիսի 13, 2007 
  9. «Wildscreen Festival 2006: University of Bristol»։ Wildscreen։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2007 
  10. "Times Higher Education Supplement 2009:The World's Top 200 Universities". The Times Higher Education Supplement. Archived from the original on 10 October 2009. Retrieved 1 October 2009

ԳրականությունԽմբագրել

  • Carleton, Don (1984) «University for Bristol: A History in Text and Pictures». University of Bristol P. ISBN 0-86292-200-3
  • Delany, Rosalind (2002) «How Did This Garden Grow?: The History of the Botanic Gardens of the University of Bristol». Friends of Bristol University Botanic Garden ISBN 0-9543504-0-5
  • Evans, Crossley (1994) «A History of Wills Hall University of Bristol». University of Bristol P. ISBN 0-86292-421-9
  • Whittingham, Sarah (2003) «Wills Memorial Building». University of Bristol ISBN 0-86292-541-X

Արտաքին հղումներԽմբագրել