Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը։
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Հապավում | ACL |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող |
Կարգախոս | Nisi utile est quod facimus stulta est gloria |
Հիմնադրվել է | 1779 |
Հիմնադրիր | Մարիա I (Պորտուգալիայի թագուհի) |
Անդամ է | Միջազգային գիտական խորհուրդ[1], InterAcademy Partnership[2] և Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լիսաբոն |
Պարգևներ | |
Կայք | acad-ciencias.pt |
![]() ![]() Լիսաբոնի գիտությունների ակադեմիա, Պորտուգալիա | |
![]() |
Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։
Պատմություն խմբագրել
Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[4]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[5][6][7]։
Ի սկզբանե ակադեմիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի։ 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[8]։
Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում։ Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում։
1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[9]։
Կառուցվածք խմբագրել
Ակադեմիայի յուրաքանչյուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։
Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին խմբագրել
Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը։
Բաժինն ներառում է հետևյալ մասերը`
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Քիմիա
- Երկրաբանություն և տիեզերագիտություն
- Կենսաբանություն
- Բժշկություն
- Ինժեներական գիտություններ
Հումանիտար գիտությունների բաժին խմբագրել
Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան։
Բաժինն ներառում է հետևյալ մասերը.
- Գրականություն և գրականագիտություն
- Բանասիրություն և լեզվաբանություն
- Փիլիսոփայություն, հոգեբանություն և մանկավարժություն
- Պատմություն և աշխարհագրություն
- Իրավաբանություն և քաղաքագիտություն
- Տնտեսագիտություն և ֆինանսներ
- Սոցիոլոգիա և այլ սոցիալական և հումանիտար գիտություններ
Ակադեմիայի ինստիտուտներ խմբագրել
Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ
- Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
- Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում։ Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ Memorias da Academia Real das Sciencias de Lisboa)
- ↑ Medina 2004, էջեր. 446-447 .
- ↑ Ribeiro 1871-1914, էջեր. 37-61
- ↑ Academia das Ciências de Lisboa, Infopédia (Em linha). Porto: Porto Editora, 2003-2014. (Consult. 2014-03-15).
- ↑ Convento de Nossa Senhora de Jesus da Ordem Terceira de São Francisco / Academia das Ciências de Lisboa
- ↑ Academia das Ciências de Lisboa Archived 2014-06-06 at the Wayback Machine. no sítio do Camões: Instituto da Cooperação e da Língua
Գրականություն խմբագրել
- REIS, Fernando. «Academia das Ciências de Lisboa Archived 2014-06-06 at the Wayback Machine.», in Ciência em Portugal: Personagens e Episódios. Lisboa, Camões, Instituto da Cooperação e da Língua.
- «Academia das Ciências de Lisboa», in Infopédia. Porto: Porto Editora, 2003-2013.
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական վեբ կայք (պորտ.)