Բացել գլխավոր ցանկը

Ուիլյամ Ռամզայ (անգլ.՝ William Ramsay), (հոկտեմբերի 2, 1852(1852-10-02)[1][2][3][4][5], Գլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6] - հուլիսի 23, 1916(1916-07-23)[1][2][3][4][5], Հայ Ուիքոմ, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս, 1888 թվականից Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ, Նոբելյան մրցանակակիր (1904

Ուիլյամ Ռամզայ
William Ramsay
William Ramsay.jpg
Ծնվել էհոկտեմբերի 2, 1852(1852-10-02)[1][2][3][4][5]
Գլազգո, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
Մահացել էհուլիսի 23, 1916(1916-07-23)[1][2][3][4][5] (63 տարեկանում)
Հայ Ուիքոմ, Buckinghamshire, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
բնական մահով
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, ակադեմիկոս և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Ստրայթկլայդի համալսարան, Բրիստոլի համալսարան և Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Թուրինի Գիտությունների Ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան[7] և Գլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՎիլհելմ Ռուդոլֆ Ֆիտտինգ
Եղել է գիտական ղեկավարMorris Travers?
Ինչով է հայտնիՆոբելյան գազեր
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Լեկոնտե մրցանակ Քիմիայի Նոբելյան մրցանակ[8][9] Էլիոտ Կրեսոնի մեդալ Մատեուչի մեդալ Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր Ավգուստ Վիլհելմ ֆոն Հոֆմանի շքանշան Բատի շքանշան Դևիի շքանշան[10] և Էդինբուրգի թագավորական միության պատվավոր անդամ
William Ramsay Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ուիլյամ Ռամզայը ծնվել է 1852 թվականին Գլազգոյում ինժեներ Ուիլյամ Ռամզեյի և Կատերին Ռոբերտսոնի ընտանիքում։ Երկրաբան Սըր Անդրյու Ռամզեյի զարմիկն է։ Սովորել է Գլազգոյի, Հայդելբերգի և Թյուբինգենի համալսարաններում։ Աշխատել է Լոնդոնի և Բրիստոլի համալսարաններում։ Բրիստոլի համալսարանի (1880 թվականից) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (1887-1913 թվականներ) պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1913 թվականից)։ Սկզբում զբաղվել է մոլեկուլային ֆիզիկայի հարցերով։ 1884 թվականին որոշել է ցինկի ատոմական զանգվածը, 1887 թվականին ացետիլենից և ցիանաջրածնից սինթեզել է պիրիդին։ 1893 թվականին առաջարկել է հեղուկի մոլեկուլային կշռի որոշման եղանակ՝ ըստ նրա մակերևութային լարվածության մեծության։ Հայտնաբերել և ուսումնասիրել է արգոն (Ռելեյի հետ), հելիում, կրիպտոն, քսենոն և նեոն (Մ. Տրավերստի հետ) չեզոք գազերը։ Հետազոտություններ ունի նաև մաքուր հեղուկների ատոմամոլեկուլային կառուցվածքի ու մակերևութային լարվածքության, ռադիոակտիվության և այլ բնագավառներում։ Չեզոք գազերի հայտնագործության և նրանց հատկությունների ուսումնասիրության համար 1904 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ 1895 թվականին Ռամզայը հայտնագործել է հելիումը երկրային պայմաններում (հայտնի է, որ այն դիտվել է առաջին անգամ արևի լույսի սպեկտրում)։ Չեզոք գազերի վերջին ներկայացուցիչը՝ արգոնը Ռամզայը ստացել է 1903 թվականին։ Նույն թվականին Ֆրեդերիկ Սոդդիի հետ ապացուցել է ռադիումից հելիումի ստացումը։ Սա առաջին փորձնական հաստատումն է տարրերի փոխակերպման։
1910 թվականին պատրաստել է միկրոկշեռքը, որը հնարավորություն է տալիս կատարելու կշռումներ (0.1 մմ3 ծավալով) մինչև 109 ճշտությամբ[11][12]։ 1911-1912 թվականներին եղել է Բրիտանական ասոցիացիայի նախագահը։

Անձնական կյանքԽմբագրել

Ռամզայն ամուսնացել է Մարգարեթ Յոհանսոն Մարշալի հետ։ Ունեցել է մեկ աղջիկ՝ Կատերին Էլիզաբեթը և որդի՝ Ուիլյամ Ջորջը, ով մահացել է 40 տարեկանում։ Մինչև կյանքի վերջն ապրել է Հազելմերում, Բաքինգհամշայր։ 63 տարեկանում մահացել է քաղցկեղից։ Թաղված է Հազելմերի ծխական եկեղեցում։

 
Սըր Ուիլյամ Ռամզայի անվան կապույտ հուշատախտակը

Ռամզայն եղել է իր ժամանակի ամենաբազմակողմանի ու լայն հետաքրքրությունների տեր մտավորական, տիրապետել է մի քանի հին ու ժամանակակից լեզուների։ Սիրել է երաժշտություն, հրաշալի նկարել է, նվագել է դաշնամուր և ջութակ, եղել է վարպետորեն պարող, զբաղվել է տարբեր մարզաձևերով։

Նոթինգ Հիլի Արունդել պարտեզներ 12 հասցեում փակցված է նրա անվան կապույտ հուշատախտակը։ Հազելմերի Սըր Ուիլյամ Ռամզայ դպրոցն անվանվել է գիտնականի անունով[13]։

ՊարգևներԽմբագրել

  • Նոբելյան մրցանակ, 1904 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։