Բաքինգհեմշիր
Բաքինգհեմշիր (անգլ.՝ Buckinghamshire), պատմական և արարողակարգային դքսություն Անգլիայի կենտրոնում։ Մտնում է Հարավարևելյան Անգլիայի կազմի մեջ։ Մայրաքաղաքը՝ Էյլսբերի։ Բնակչությունը՝ 712.100 մարդ (30-րդ տեղը կոմսությունների շրջանում՝ 2006 թ. տվյալներով)։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | արարողական դքսություն | ||||
Մտնում է | Հարավարևելյան Անգլիա | ||||
Վարչկենտրոն | Էյլսբերի | ||||
Բնակչություն | ▲817 263 մարդ (2020)[1] | ||||
Տարածք | 1873,5758 կմ² (2016)[2] | ||||
![]() | |||||
![]() | |||||
Սահմանակցում է | Մեծ Լոնդոն, Բերկշիր, Օքսֆորդշիր, Նորթհեմփթոնշիր, Բերդֆորդշիր, Հարթֆորշիր և Սյուրեյ | ||||
buckscc.gov.uk(անգլ.) |
ԱշխարհագրությունԽմբագրել
Տարածքի ընդհանուր մակերեսը 1874 կմ² է (32-րդ հորիզոնական)։ Վարչական տարածքըի մակերեսը 1565 կմ² է (33-րդ հորիզոնական)։
ՊատմությունԽմբագրել
Դքսության պատմությունը սկսվել է անգլոսաքսոնական ժամանակաշրջանից շատ առաջ, կելտերն ու հռոմեացիները մեծապես նպաստել են այդ տարածքի զարգացմանը, թեև, ամենայն հավանականությամբ, հենց անգլոսաքսերն են ունեցել ամենաուժեղ ազդեցությունը դրա վրա. օրինակ, այստեղի գյուղական տարածքի աշխարհագրությունը մեծամասամբ մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է նրանց օրոք։ Ավելի ուշ Բաքինգեմշիրը դարձել է կարևոր քաղաքական ասպարեզ՝ սկսած Հենրի 8-րդ թագավորից, որը միջամտում էր տեղական քաղաքականությանը, և վերջացրած անգլիական հեղափոխությամբ (1642-1649), որը, ինչպես ենթադրվում է, Ջոն Համփդենը սկսել է միջին Բաքինգհեմշիրում։
Դքսության հետ ամենազարմանալի պատմական փոփոխությունները տեղի են ունեցել 19-րդ դարում, երբ արդյունաբերական հեղափոխության հետ մեկտեղ Բաքինգհեմշիրի գյուղական շրջաններում սկսել են տարածվել խոլերան ու սովը. բազմաթիվ մարդիկ այնտեղից գաղթել են կա՛մ խոշոր քաղաքներ, կա՛մ ընդհանրապես դքսության սահմաններից դուրս։ Գործարարներն ու հարուստներն օգտվել են իրավիճակից և սկսել են գնել կտրուկ էժանացած հողը. այդ ժամանակ ծնվել է գյուղական, «կանաչ Բաքինգհեմշիրի» կերպարը, որն այսօր էլ գոյություն ունի։ Բաքինգհեմշիրում ապրում են Լոնդոնում աշխատող բազմաթիվ մարդիկ, ինչը նպաստում է դքսության բարգավաճմանը, չնայած որոշ շրջաններում պահպանվում է մեծ հարաբերական դեպրիվացիան։
Վարչական միավորԽմբագրել
Դքսության կազմի մեջ են մտնում 4 վարչական շրջաններ և 1 ունիտար միավոր։
|
ԲնակավայրերԽմբագրել
Բաքինգհեմշիր դքսության ամենամեծ քաղաքները.
- Միլթոն-Քինս (Milton Keynes) (184 506)
- Հայ Ուիքոմ (High Wycombe) (92,300)
- Էյլսբերի (Aylesbury) (56,392)
Այլ բնակավայրեր.
- Այվեր
- Ամերշեմ
- Բաքինգհեմ
- Բեքոնսֆիլդ
- Գրեյթ Միսսենդեն
- Մարլոու
- Նյուպորթ Պագնել
- Օլնի
- Պրինսես Ռիսբորո
- Ստոկ Մանդեվիլլ
- Ուինսլոու
- Ուոբերն Սանդս
- Ուոթթոն Անդերվուդ
- Ուենդովեր
- Ուեսթ Ուիքոմ
- Հադդենեմ
- Չեշեմ
Քաղաքականություն և կառավարումԽմբագրել
Դքսության մեջ իրավակարգի պահպանությամբ զբաղվում է ոստիկանության Թեմզ Վելլի Պոլիս տարածքային բաժանմունքը։
ՄշակույթԽմբագրել
Բաքինգեմշիրի՝ պատմական և մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայրերից առանձնանում են Ուոդսդոնի առանձնատունը և Քլիվդենի կալվածքը, որտեղ կես դար առաջ սիրում էին հավաքվել անգլիացի և ամերիկացի միլիարդատերեր։
ՀնագիտությունԽմբագրել
Համբլդեն քաղաքից ոչ հեռու մոտ հարյուր տարի առաջ հայտնաբերվել են Էդեն հռոմեական առանձնատան մնացորդները։ Հնագետները նաև հայտնաբերել են զանգվածային գերեզման՝ 97 երեխաների աճյուններով, որոնք մահացել են մոտավորապես նույն տարիքում։ Գիտնականները ենթադրում են, որ այստեղ հին ժամանակներում հասարակաց տուն է եղել[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Buckinghamshire Family History Society
- Buckinghamshire Tourist Guide
- Bucks Free Press Local Newspaper
- Buckinghamshire County Council
- Bucks County and District Councils Portal
- Bucks Travel Information
- Information about Bucks schools entrance exams
- Buckinghamshire Search Engine — A Buckinghamshire only Directory
- Статья о Бакингемшире на портале «Аделанта-инфо»