Ֆրեդերիկ Սոդդի (Frederick Soddy, սեպտեմբերի 2, 1877(1877-09-02)[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 22, 1956(1956-09-22)[4][1][2][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ռադիոքիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1910), ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1924

Ֆրեդերիկ Սոդդի
Frederick Soddy
Ծնվել էսեպտեմբերի 2, 1877(1877-09-02)[1][2][3][…]
Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 22, 1956(1956-09-22)[4][1][2][…] (79 տարեկան)
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդեղագործ, ֆիզիկոս, պրոֆեսոր, քիմիկոս և հետազոտող
Հաստատություն(ներ)ՄաքԳիլի համալսարան, Օքսֆորդի համալսարան և Աբդերինի համալսարան
Գործունեության ոլորտՌադիոքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԱբերիստուիտի համալսարան, Մերթոն քոլեջ և Eastbourne College?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարԷռնեստ Ռեզերֆորդ
Պարգևներ
Ամուսին(ներ)Winifred Beilby?
 Frederick Soddy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1896 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1900-1902 թվականներին Էռնեստ Ռեզերֆորդի ղեկավարությամբ աշխատել է Մոնրեալի, 1903-1904 թվականներին՝ Ուիլյամ Ռամզայի ղեկավարությամբ՝ Լոնդոնի համալսարաններում։ 1904-1914 թվականներին դասավանդել է Գլազգոյի, 1914-1919 թվականներին՝ Աբերդինի, 1919 - 1936 թվականներին՝ Օքսֆորդի համալսարաններում։

Հիմնական աշխատանքները նվիրված են ռադիոակտիվությանը։ Մշակել է ռադիոակտիվ տրոհման տեսությունը (1903-1905 թվականներին՝ Ռեզերֆորդի հետ համատեղ), տվել իզոտոպների մասին հասկացությունը, ուսումնասիրել դրանց բնույթը և ծագումը։ Ռեզերֆորդի հետ հայտնագործել է թորիում -x (ռադիում -224) ռադիոտարրը և ապացուցել ռադիոն -200 և ռադիոն -222 քիմիական չեզոքությունը։ Ռեզերֆորդի հետ 1903 թվականին հստակ ձևակերպել է ռադիոակտիվ փոխակերպումների օրենքը, արտահայտելով այն մաթեմատիկորեն և մուծել է «կիսատրոհմանպարբերականություն» տերմինը։ Ուիլյամ Ռամզայի հետ 1903 թվականին ապացուցել է, որ ռադոնի և ռադիումի ռադիոակտիվ տրոհման արդյունքումստացվում է հելիում։ 1913 թվականին մուծել է «իզոտոպ» հասկացությունը։ 1913 թվականին ձևակերպել է տեղաշարժի կանոնը α տրոհման ժամանակ, երբ ռադիոտարրը տեղափոխվում է Մենդելևի համակարգում երկու տեղով դեպի ձախ, իսկ β տրոհման դեպքում մի տեղով դեպի աջ[8]։

Փորձնական ճանապարհով ապացուցել է (1915) ռադիումի առաջացումն ուրանից։ Սոդդիի անունով է կոչվում ուրանի սիլիկատը՝ սոդդիտ միներալը։ 1912 թվականին դարձել է Նոբելյան մրցանակակիր։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, 1901-2000, Գիրք Ա, Երևան-2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 488