Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարուխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նունե Գառնիկի Սարուխանյան (դեկտեմբերի 10, 1962, Բերդ, Հայաստան), հայ գիտնական, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու[1][2], գիտական հետազոտությունների արդյունքներն արտադրության մեջ ներդնող փորձառու մասնագետ։ Նա հանդիսանում է 19 գրքի, 13 խորհրդատվական գրքույկի և մի քանի տասնյակ գիտական և ուսուցողական/խորհրդատվական հոդվածների[3], ինչպես նաև սիսեռի 4, բանջարային լոբու 2 նոր սորտերի հեղինակ։ Ընդ որում, գիտական փորձերի հիման վրա նրա ղեկավարությամբ ստեղծված սիսեռի և բանջարային լոբու այդ նոր սորտերն իր նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ներդրվել/շրջանացվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում։

Նունե Սարուխանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1962
ԾննդավայրԲերդ, Հայաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
ԿրթությունԳյուղատնտեսական գիտությունների թեկնածու
Կարողություն19 մասնագիտական և 13 խորհրդատվական գրքերի հեղինակ, գիտական հետազոտությունների արդյունքներն արտադրության մեջ ներդնող փորձառու մասնագետ։ Գիտական փորձերի հիման վրա նրա ղեկավարությամբ ստեղծված սիսեռի 4 և բանջարային լոբու 2 նոր սորտերն իր նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ ներդրվել/շրջանացվել են ՀՀ գրեթե բոլոր մարզերում։
ՄասնագիտությունԳյուղատնտես-խորհրդատու
ԱշխատանքԿանաչ արահետ ՀԿ, նախագահ
ԳործունեությունՏեղական և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ավելի քան 60 խորհրդատվական-ներդրումային ծրագրերի ղեկավար/համակարգող և/կամ խորհրդատու
Պարգևներ և
մրցանակներ

Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, 2019), Ոսկե մեդալ (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, 2017),

Գյուղական կյանքում կանանց ստեղծագործ աշխատանքի համար մրցանակ (Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF), Շվեյցարիա, 2012)
Երեխաներ

Ստելլա Սարուխանյան

Շավարշ Սարուխանյան
ԿայքGreenLane

Կենսագրություն

խմբագրել

1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը, իսկ 1987 թվականին` նույն ինստիտուտի միամյա տնտեսագիտական ֆակուլտետը։

1988-1998 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան (նախկինում՝ Բալլուջա) գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիա-կենսաբանության ուսուցչուհի, ինչպես նաև Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում դասավանդել է ագրոնոմիական առարկաներ։

1998-2004 թվականներին աշխատել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտում՝ որպես առաջատար մասնագետ։

2003 թվականին ավարտել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ասպիրանտուրան, և նույն տարում պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2004 թվականից «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հիմնադիր անդամն ու ընտրված նախագահն է։

Իր աշխատանքային գործունեության ընթացքում Նունե Սարուխանյանն ուսուցանել և խորհրդատվություն է տրամադրել (նաև առցանց) հազարավոր ֆերմերների և ոլորտի մասնագետների, այդ թվում՝ հայկական և միջազգային կազմակերպությունների (ACBA Federation, UNDP, WFP, WB ARSPIU, WB EPIU, EU, OSCE, USDA MAP, ADA, ACF, CENN, BMZ, Sign of hope, UMCOR, World Vision, People in Need, DVV International և այլն) ծրագրերի շրջանակներում՝ օրգանական և կայուն գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության թեմաներով։

Նա վերջին 25 տարիների ընթացքում՝ սկսած 2000 թվականից, հանդիսացել է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ ՄԱԾ) և վերը նշված միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորված ավելի քան 60 խորհրդատվական-ներդրումային ծրագրերի ղեկավար/համակարգող և/կամ խորհրդատու։

Փորձի փոխանակման, ուսուցման և վերապատրաստման նպատակով եղել է երեք տասնյակից ավելի երկրներում։

Նունե Սարուխանյանը հանդիսանում է «Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանցի» ազգային համակարգող (GNDR NFP)[4]:

Համաժողովներ

խմբագրել
  • Անդրկովկասում գյուղատնտեսական ու բնապահպանական խնդիրները, միջազգային գիտական համաժողով (Երևան, 2001)
  • Օրգանական գյուղատնտեսությունը Եվրոպական ընդլայնված միությունում՝ որպես գյուղական շրջանների զարգացման հնարավորություն (Վարշավա, Լեհաստան, 2002)
  • IPGRI կազմակերպած Անդրկովկասի խորհրդի համաժողով (բուժական ու արոմատիկ բույսեր), (Տաշքենդ, Ուզբեկստան, 2002)
  • Օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների ասոցիացիայի 2-րդ համաժողով, (Կլուժ Նապոկա, Ռումինիա, 2002)
  • Հարավային Կովկասի տարածաշրջանի ագրոարդյունաբերական համակարգի կայուն զարգացման խնդիրները (Երևան, 2002)
  • Ագրարային գիտության, կրթության և արտադրության որակի ու էֆեկտիվության ապահովման խնդիրները (Երևան, 2003)
  • Ագրոգիտասփյուռի տարեկան համաժողովներ, 1-4, (Երևան, 2000-2003)
  • Օրգանական սերմերի առաջին համաշխարհային կոնֆերանս (Հռոմ, Իտալիա, 2004)
  • «Էկոլոգիական գյուղատնտեսություն 2004», Օրգանական տնտեսություն վարողների միության 4-րդ կոնֆերանս «Բիոտերա» (Կլուժ Նապոկա, Ռումինիա, 2004)
  • Օրգանական գյուղատնտեսության կոնֆերանս, բիզնես գործուղում OFARM, MOSES կազմակերպությունների հետ հանդիպում (Լա Քրոս, Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ, 2006)
  • Ավալոն ցանցի շրջանակում հանդիպում, թեմա՝ Օրգանական սննդի ազգային գործողությունների պլան (Պրահա, Չեխիայի Հանրապետություն, 2006)
  • Եվրոպական կոնֆերանս հատիկաընդեղենների վերաբերյալ (Պորտուգալիա, 2007)
  • Ֆորում գոբալ ագրոարդյունաբերություն թեմայով (Նյու-Դելի, 2008)
  • Սև ծով ՀԿ ֆորում (Բուխարեստ, Ռումինիա, 2008)
  • Ցանցային 4-րդ հանդիպում (2009)
  • Օրգանական գյուղատնտեսության ու կլիմայի փոփոխության կոնֆերանս (2009)
  • Օրգանական գյուղատնտեսություն, կենսաբազամազանություն և բիզնես (2009)
  • Ռոդոպի լեռների ուսումնասիրության տուր (2009)
  • Էքսկուրսիա - Օրգանական սնունդ (Սոֆիա, Բուլղարիա, 2009)
  • Սև ծով ՀԿ ֆորում (Բուխարեստ, Ռումինիա, 2009)
  • Օրգանական գյուղատնտեսության կոնֆերանս, Լա Քրոս, Վիսկոնսին, ԱՄՆ և Մարկետինգային հարաբերությունների օրգանական ֆերմերների միություն (ՄՀՕՖՄ), տարեկան հանդիպում (ԱՄՆ, 2010)
  • ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության բարելավում ԵՄ անդամակցելու ցանկություն ունեցող երկրների ու նոր անդամ նահանգների տեսակետների հիման, վրա (Բլեդ, Սլովենիա, 2010)
  • Բերքի միջազգային փառատոն և փորձի փոխանակման այցելություն (Բեռնբուրգ, Գերմանիա, 2012)
  • Եվրոպական սերմերի պահպանման ՀԿ-երի հանդիպում, Սերմերի ԵՄ օրենսդրության ու բույսերի բազմացման ուղղությամբ (Վիեննա, Ավստրիա, 2013)
  • Փորձի փոխանակման այցելություն (Լեհաստան, 2012)
  • Փորձի փոխանակման այցելություն (Լեհաստան, 2013)
  • «Եկեք ազատագրենք բազմազանությունը» (Բազել, Շվեյցարիա, 2013)
  • Փորձի փոխանակման այցելություն, Բերնբուրգի ագրարային համալսարան (Գերմանիա, 2014)
  • Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) խորհրդի 48-րդ հանդիպում և ԳԷՀ խորհրդակցություն քաղհասարակության հետ (Վաշինգտոն, 2015)

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել

Գրքագրություն

խմբագրել

Կայուն գյուղատնտեսություն

խմբագրել

Քառաբանություն ՝ «Կայուն գյուղատնտեսություն» ընդհանուր անվանումով։

  • Օրգանական գյուղատնտեսություն (2022), Մաս 1.
  • Բանջարաբուծություն (2023), Մաս 2.
  • Բակլազգիներ (2024), Մաս 3.
  • Հատապտուղներ (2024), Մաս 4.
  • Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց[8] (2012)
  • Օրգանական գյուղատնտեսություն[9] (2012)
  • Կիտրոնի մշակություն (Արա Հովհաննիսյանի հետ համատեղ)[10] (2015)
  • Հատիկաընդեղեն մշակաբույսեր։ Ուղեցույց[11] (2016)
  • Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն․ Կարդա, գունավորիր և սովորիր[12] (2021)

Հեղինակային սորտեր

խմբագրել
  • Սիսեռ "Լիլիթ" սորտ
  • Սիսեռ "Սիսիան" սորտ
  • Սիսեռ "Ալինա" սորտ
  • Սիսեռ "Հացավան" սորտ
  • Լոբի բանջարային "Ստելլա" սորտ
  • Լոբի բանջարային "Տավուշի ոսկեգույն" սորտ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ն․ Սարուխանյանի կենսագրությունը Հայաստանի Ագրարային Համալսարանի կայքէջում
  2. GreenLane.am Նունե Սարուխանյանի մասին GreenLane.am-ում
  3. Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ - Նունե Սարուխանյան
  4. Աղետի Կրճատման Գլոբալ/Համաշխարհային Ցանց (GNDR NFP)
  5. Կանանց համաշխարհային գագաթնաժողովի հիմնադրամ (WWSF)
  6. Կին-հերոս գյուղատնտեսության ոլորտում
  7. «Կլիմայի փոփոխության համատեղելիության չափումներ» մրցույթ
  8. Նունե Սարուխանյան (2012). «Գյուղատնտեսական աշխատանքների ուղեցույց». armunicat.nla.am. Զանգակ-97.
  9. Նունե Սարուխանյան (2012). «Օրգանական գյուղատնտեսություն». armunicat.nla.am. Հեղ․ հրատ․.
  10. Նունե Սարուխանյան, Արա Հովհաննիսյան (2015). «Կիտրոնի մշակություն». armunicat.nla.am. Զանգակ.
  11. Նունե Սարուխանյան (2016). «Հատիկաընդեղեն մշակաբույսեր ։ Ուղեցույց». armunicat.nla.am. Լուսաբաց.
  12. Նունե Սարուխանյան (2021). «Ամեն ինչ գյուղատնտեսության մասին և ոչ միայն». armunicat.nla.am. Կանաչ Արահետ.

Արտաքին հղումներ

խմբագրել