ԱՄՆ գյուղդեպարտամենտ
Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտ (անգլ.՝ United States Department of Agriculture, հապավումը՝ USDA), հայտնի նաև որպես Գյուղատնտեսության դեպարտամենտ (Agriculture Department), Միացյալ Նահանգներում գործող դաշնային գործադիր կառույց։ Պատասխանատու է գյուղատնտեսության, անտառաբուծության և պարենի ոլորտներում դաշնային կառավարության քաղաքականության մշակման և իրականացման համար։ Կառույցի նպատակների մեջ է մտնում ֆերմերների և ագարակատերերի կարիքների բավարարումը, գյուղատնտեսական առևտրի և արտադրության խթանումը, սննդի անվտանգության ապահովումը, բնական ռեսուրսների պաշտպանությունը, գյուղական համայնքների օժանդակումը, ինչպես նաև Միացյալ Նահանգներում և դրա սահմաններից դուրս սովի վերացումը։
Դեպարտամենտի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Դեմոկրատական կուսակցության անդամ, Այովայի նախկին նահանգապետ Թոմ Վիլսեքը։
Դեպարտամենտի ծրագրով 1992-2005 թվականներին Հայաստանում գործել է «ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագիր» (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ, USDA-MAP) նախագիծը[12]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ Federal Register — Washington, D.C.: Office of the Federal Register, 1936. — ISSN 0097-6326; 2167-2520
- ↑ Google Maps — 2005.
- ↑ DC Historic Sites — DC Preservation League.
- ↑ https://www.usda.gov/da/visiting
- ↑ Thomson Reuters Open Perm ID — Thomson Reuters.
- ↑ Federal Register — Washington, D.C.: Office of the Federal Register, 1936. — ISSN 0097-6326; 2167-2520
- ↑ https://www.ars.usda.gov/southeast-area/gainesville-fl/center-for-medical-agricultural-and-veterinary-entomology/
- ↑ https://www.climatehubs.usda.gov/
- ↑ 10,0 10,1 National Archives Identifier // National Archives Catalog
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ «Մեր Մասին»։ «ՔԱՐԴ» հիմնադրամ։ նոյեմբերի 23, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-30-ին
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)
- Դեպարտամենտի էջը Դաշնային ռեգիստրում(անգլ.)
- ԱՄՆ գյուղդեպարտամենտի հանրային սեփականության քաղաքականություն Archived 2007-07-15 at the Wayback Machine.(անգլ.)