Նորիկ (լատին․՝ Noricum), պատմական երկիր , որը համապատասխանում է ժամանակակից Ավստրիայի տարածքին։ Այն հին դարերում եղել է տարբեր թագավորությունների և կայսրությունների կազմում։ Մ.թ.ա 4-ից 1-ին դարերում եղել է տավրիսկների ցեղի թագավորությունը։ Մթ.ա. 1 դարից մինչև 420 թվականը եղել է Հռոմեական կայսրության կազմում՝ սեղմվելով Դրավա և Դանուբ գետերի միջև[1][2]։

Հռոմեական նահանգ Նորիկի քարտեզը (ներկված է դեղին գույնով): Նորիկը ձևավորվել է ժամանակակից Ավստրիայի տարածքի մեծ մասի վրա
Ավստրիայի պատմություն

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Մինչհռոմեական ժամանակաշրջան խմբագրել

Համաձայն լատիներեն աղբյուրների՝ մ.թ.ա 4-րդ դարում նորիկների իլլարյան ցեղը միավորեց իր իշխանության ներքո մի քանի կելտական, իլլիրյան ցեղերի, ինչպես նաև վենետներին՝ հյուսիս-արևելյան Ալպերում կազմավորելով սեփական պետությունը։ Թագավորության մայրաքաղաքը Նորեյանն էր։ Տավրիկյան Նորիկի մասին առաջին հիշատակությունները գտնվել են Պոբլուբի «Ընդհանրական պատմություն» աշխատության մեջ։

  Նորիկում ոսկե հոսքերը... դեռևս իր ժամանակներում ասում է Պոլիբին, Ակվիլեի մոտիկ տավրիսկների և նորիկների հողում, բաց էին չափազանց հարուստ ոսկե հոսքեր, որ բավական էր հեռանալ հողի մակերեսից մեկ ֆուտ, որպեսզի անմիջապես հասնես ոսկուն. ոսկեբեր երակը ուներ ոչ ավել տասնհինգ ֆուտ։ Ոսկու մի որոշ մասը գտնվում էր այնտեղ մաքուր տեսքով, կտորներով, որոնք կրակի վրա կորցնում էին ծավալի ութերորդ մասը միայն, մյուսը պահանջում է ավելի երկարատև հալեցում, բայց այն էլ շատ եկամտաբեր է։ Մի ժամանակ իտալացիները բարբարոսների հետ երկու ամիս աշխատեցին հանածոներով հարուստ փխրուն հանքաշերտում, և ոսկին ամբողջ Իտալիայում անմիջապես կորցրեց գնի մեկ երրորդը։ Երբ տավրիսկները դա նկատեցին, ապա վռնդեցին նրանց և առևտուրը իրականացրեցին միայնակ։
- Պոլիբի, Ընդհանրական պատմություն[3]
 

Հռոմեացիները Նորիկի տարածք սկսեցին ներթափանցել դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում։ Հատկապես նրանց գրավում էին հանքաքարի հարուստ շերտերը, որոնց անունից էլ հավանաբար առաջացել է երկրամասի հռոմեական անվանումը[1]։

Մ.թ.ա. 113 թվականին կիմվրները Նորիկի տարածքում ջախջախում են կոնսուլ Գնեյ Պապիրիա Կարբոնի բանակը։

Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքացիական պատերազմում տավրիսկները աջակցեցին Գնեոս Պոմպեոսին։

Նորիկում ձևավորվեց յուրօրինակ ստրկատիրական հասարակություն։ Անտիկ Նորիկի զարգացման մակարդակը բավականին բարձր էր։ Այստեղ կիրառվում էր սեփական յուրօրինակ գրագրություն և նույնիսկ հատվեց սեփական ոսկեդրամ։ Վենետների և իլլիրիացիների լեզուները համեմատաբար մոտ էին միմյանց, այդ իսկ պատճառով Նորիկում օգտագործվում էր վենետյան և իլլիրիական այբուբենական գիրը։ Հայտնի է նորիկների միայն երկու աստվածություն՝ Մարս Լատոբին («մեծ աստված», «տուատա թագավոր») և Նորեա աստվածուհին («ժողովրդի մեծ մայր»)։ Մի քանի չվերծանված մակագրությունների հիման վրա ենթադրվում է նորիկյան լեզվի գոյության մասին[1]։

Նորիկի կառավարիչներ (մոտ մ.թ.ա. 370-16թթ.) խմբագրել

Մոտ մ.թ.ա. 370-45 տավրիսկների կելտական ցեղախմբի միություն (մայրաքաղաքը Վինդոբո, ներկայիս Վիեննա)[2][4]

  • Էկկեո (թագավոր, մոտ մ.թ.ա. 200թ.),
  • Բորո,
  • Տինեո,
  • Ատտա,
  • Անդամատի,
  • Էկրիտուսիր (մոտ մ.թ.ա. 60թ.),
  • Վոկկիո (մոտ մ.թ.ա 60-45 թթ.),
  • Մ.թ.ա. 45 -մ.թ.ա. 42թթ.-ին Նորիկը դառնում է Հռոմեական կայսրության նահանգ։

Ներքոնշյալ կառավարիչների գոյությունը ուսումնասիրողները կասկածի տակ են դնում՝

  • Սվիեկկա,
  • Սոնգե,
  • Նեմետ,
  • Էկսինգոմա,
  • Գեզատորիկս։

Հռոմեական նահանգ (մ.թ.ա.16-մ.թ.476 թթ.) խմբագրել

Մ.թ.ա. 16 թվականին տավրիսկները գրավվեցին Իլլիրիայի պռոկոնսուլ Պ.Սիլիի կողմից, և երկրամասը միացվեց Հռոմին՝ վերակազմավորվելով Նորիկի նահանգի[1]։

Հաջորդ երեք հարյուրամյակում Նորիկը ենթարկվեց ուժեղ ռոմանիզացիայի, որին նպաստեց այդ նահանգում խաղաղ իրավիճակը, որը տևեց մինչև 4-րդ դարի խոշոր բարբարոսական ներխուժումներ։ Նահանգում երկար ժամանակ չկային նշանակալի հռոմեական զորքեր։ Կայսրության ռազմական ներկայությունը սահմանափակվում էր մի քանի ալաներով և կոգորտներով, որոնք հավաքագրվել էին տեղական բնակչությունից։ Երբ մ.թ. 15 թվականին Էմոնից Կարևունտ տեղափոխվեց ապոլոնների 15-րդ լեգիոնը, քաղաքն անմիջապես անցավ Պանոնին։ Բացի այդ, Նորիկում հիմնավորվեց Դանուբի պահպանության համար գետային նավերի նավատորմ։ Մարկոմանյան պատերազմների ժամանակ Մարկոս Ավրելիոսը ստիպված էր Իտալիայում հավաքել երկու նոր լեգիոն, որոնցից մեկը՝ 2-րդ իտալականը, պատերազմից հետո մնաց Լավրիակում[1][2][5]։

Նորիկի սահմանները այդ ժամանակ սահմանափակվում էին հյուսիսում Դանուբ գետով, որն այն առանձնացնում էր Գերմանիայից, արևմուտքում Ինն գետով Ռեցիայից, հարավում Կարնիական Ալպերով և Կարավանկեով կարների հողից, արևելքում Մոնս և Շտիրյան բլուրային երկրով Պանոնիից։ Նորիկի հարավ-արևելյան մասով անցնում է կռազմավարական կարևոր Վիա Գուբիա Աուգուստա ճանապարհը, որը կապվում էր Սաթի ճանապարհի հետ, որն էլ իր հերթին անցնում էր Դանուբից Լավրիակի միջով Վիրուն, Ցելեյանա և Ակվիլեիա[2]։

Կլավդիոսի կառավարման ժամանակ նահանգի քաղաքային բնակավայրերը ստացան մունիցիպների կարգավիճակ։ Կարակալլայի օրոք այդպիսի կարգավիճակ ստանում է Լավրիակը, որը հիմնվել էր 2-րդ դարի վերջում կամ 3-րդ դարի սկզբում որպես Իտալական 2-րդ լեգիոնի ճամբար, որի շուրջը աստիճանաբար կազմավորվեց բնակավայր։ Նահանգի վարչական կենտրոնը Վիրունն է։ Նորիկի առավել նշանակալի քաղաքներից էին Վիրունը, Տեյրինան, Յուվավումը (ժամանակակից Զալցբուրգ քաղաքը), Լենցիան (ժամանակակից Լինց քաղաքը), Լավրիակը, Պետովիումը և Օվիլավան[2]։

Via Giulia Augusta ճանապարհի վրա գտնվում էին ոչ մեծ քաղաքներ Վինդեբոլը (ժամանակակից Վիեննա քաղաքը), Boiodurum, Ioviacum, Arelape, Namare, Bedaium:

Բացի մետաղների կորզումից բնակիչները զբաղվում էին անասնապահությամբ և լճերից աղի կորզումով։ կորգոտայում, իրենց անվանում էին սիսցիաներ, վարիաններ և լատոբիկներ (Մարս Լատոբիայի աստվածությունից)[6]։

Դիոկղետիանոսի բարեփոխումների ժամանակ Նորիկ նահանգը բաժանվեց երկու մասի՝ Նորիկ առափնյա (Վիեննական անտառի և Ինն գետի միջև) և Ներքին Նորիկ։ Վարչական կենտրոններ դարձան համապատասխանաբար Օվիլավան և Վիրունը։ Ստեղծվեց ծովայինների Նորիկյան լեգիոնը, որի խնդիրն էր դանուբյան փոխադրումների պաշտպանությունը։ Այն տեղակայված էր Իբս գետի վրա՝ Ad pontem Ises վայրում։ Գլխավոր հրամանատարի նստավայրը գտնվում էր Լավրիակում։ Նա կրում էր dux Noricum տիտղոսը[2]։

Վալենտինյան 1-ինը (364-375թթ.) ուժեղացրեց Դանուբի վրա պաշտպանական համակարգը, այդ թվում՝ նաև Նորիկը, ինչը թույլ տվեց հետ մղել կվադների արշավանքը (374-375թթ.): Սակայն սահմաններին ընդհանուր դրությունը շարունակում էր վատթարանալ. հարևան Ռեցիա թափանցած ալեմանն հարյուրամյակի վերջում դուրս եկան Ինն գետի սահմաններ, այսինքն՝ Նորիկի սահմաններ, իսկ 395 թվականին կվադները, մարկոմանները, վանդալները, ավերելով Կարնուտը և Վինդոբոնը, մոտեցան Նորիկի արևելյան սահմաններին՝ չնայած 396 թվականին Ստիլիանոսին հաջողվեց Դանուբի մոտ վերականգնել սահմանները[2]։

Ժողովուրդների մեծ տեղափոխության ժամանակներ խմբագրել

Սակայն, չնայած որ Նորիկ նահանգը ինչ-որ չափով պաշտպանված էր հյուսիսից, հարևան պաննոնյան լիմեսի անկումը կվաների, ալանների և վանդալների կողմից 4-րդից 5-րդ դարերի սահմաններում, ճանապարհ բացեց Նորիկի արևելքից, որտեղ այն գործնականում անպաշտպան էր։ 401 թվականին վանդալները ներխուժեցին Ափամերձ Նորիկ՝ ավերելով մի քանի քաղաք, այդ թվում՝ Լավրիակը Սակայն հետո դուրս մղվեցին Ստիլիոսի կողմից։ Մի փոքր ուշ Ալարիկ I-ի վեստգոթերը, լինելով Հռոմի դաշնակիցները, բնակեցվեցին Նորիկում։ Ստիլիանոսի սպանությունից հետո 408 թվականին Նորիկը ժամանակավոր զավթվեց Ալարիկի կողմից, սակայն արդեն 409 թվականին հռոմեական զորահրամանատար Գեներիդը անցկացրեց արևմտաիլլիրյան դիոցեզի վերակազմավորում, որտեղ մասնակիորեն մտնում էր Նորիկը։ Այն կրկին ենթարկվեց Հռոմին։ Մտական բարբարոսական սպառնալիքի պատճառով դարասկզբին վարչական կենտրոնները տեղափոխվեցին ավելի ամրացված քաղաքներ։ Այսպիսով՝ Նորիկի կենտրոնը դառնում է Լավրիակը, իսկ միջերկրականինը՝ հավանաբար Տիբուրնիան[1][7]։

430-431 թվականներին Նորիկի բնակիչները ապստամբություն բարձրացրեցին, որը հաջորդ տարի ճնշվեց Ֆլավիոս Աետիոսի կողմից[7]։

5-րդ դարի կեսերին ուժեղացավ հոների ճնշումը դանուբյան նահանգի վրա։ 451 թվականին Աթթիլան, շարժվելով դեպի Գալիա, անցավ Առափնյա Նորիկի միջով, իսկ 452 թվականին դեպի Իտալիա արշավանքի ժամանակ՝ Ներքին Նորիքի միջով։ Աթթիլայի մահից և հոների ջախջախումից հետո գերմանական ցեղերի դաշինքի կողմից, հռոմեացիները պայմանագիր կնքեցին հաղթողների հետ և 456 թվականին կարողացան ոչ երկարատև վերականգնել հսկողությունը Նորիկի մի մասում։ Առափնյա Նորիկի տարածքը ընկավ Ներքին Ավստրիայի շրջանում միջին Դանուբի հովոտւմ բնակեցված ռուգերի ազդեցության տակ։ Մոտավորապես 467 թվականին Պաննոնիում հիմնավորված օստգոթերը ներխուժեցին Ներքին Նորիկ, որտեղից հեռացան միայն 472 թվականին՝ ճանապարհին պաշարելով Տիբուրնիան։ Բացի այդ, Ներքին Նորիկը հաճախակի ենթարկվում էր հարևան Ռեցիայից ներթափանցող ալեմանների հարձակումներին[1][7]։

Հարաբերական խաղաղությունը հռոմեացիների և գերմանացիների միջև պահպանվեց մինչև 476 թվականը։ Երբ Իտալիայում իշխանությունը զավթած Օդոակրը դադարեցրեց նորիկյան լիմեսի զինվորների վարձատրությունը, հռոմեական սահմանային պաշտպանությունը փլուզվեց վերջնականապես, և րուգերը տիրեցին Առափնյա Նորիկին՝ իրենց ենթարկելով տեղական հռոմեական բնակչությանը[7]։

Օդոակրը, ձգտելով պատպանել իր պետությունը րուգերից, 487 թվականին Դանուբի հովտում ջախջախեցին նրանց։ Րուգերի թագավոր Ֆելետեյը գերի վերցվեց և հետագայում կախաղան բարձրացվեց։ Նրա որդի Ֆրեդերիխը ցեղի մնացորդների հետ փախավ օստգոթների մոտ, որպեսզի հետագայում մասնակցի Իտալիայի գրավմանը օստգոթների թագավոր Տեոդորիսի կողմից։ 488 թվականին Օդոակրի զորքի երկրորդ արշավանքը ավարտվեց Նորիկի հռոմեականացված բնակչության տարհանումով դեպի Իտալիա[7]։

5-րդ դարի վերջում երկրի մեծ մասը պատկանում էր օստգոթերին, իսկ հյուսիս-արևմտյան մասը, որն ամենից երկարը պահպանեց Նորիկ անվանումը, զբաղեցվա էր բայովարների (բավարների) կողմից։ Հարավային Նորիկում 6-րդ դարի վերջում բնակեցվեցին սլավոնա-կարինթացիները՝ տեղանքին տալով Կարինթիա անվանումը։ Հյուսիս-արևելքը մինչև 9-րդ դար գտնվում էր ավարների իշխանության ներքո[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Норик // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Мартин Бракарский / С. А. Иванов: вступление, текст, перевод, комментарий, Е. Ч. Скржинская: комментарий // Свод древнейших письменных известий о славянах: в 2-х томах / Сост. и ред. Л. А. Гиндин, С. А. Иванов, Г. Г. Литаврин. — М.: Восточная литература РАН, 1994. — Т. 1 (I—VI вв.).(ռուս.)
  3. Полибий «Всеобщая история»(ռուս.)
  4. Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. Глава 1. 10.5. Норик.(ռուս.)
  5. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона(ռուս.)
  6. ИМПЕРИЯ В "ЗОЛОТОЙ ВЕК" АНТОНИНОВ.(ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Кузьмин А. Г. Из предыстории народов Европы.(ռուս.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորիկ» հոդվածին։