Կարավանկե (Կարավանկս[2][3][4][5] կամ Կարավանկաս[6][7], սլովեն.՝ Karavanke, գերմ.՝ Karawanken), լեռնաշղթա Հարավային Կրաքարային Ալպերում։ Ձևավորում է բնական սահման Ավստրիայի ու Սլովենիայի միջև։ Լեռնաշղթան ձգվում է արևմուտքից արևելք 120 կմ և հանդիսանում է Եվրոպայի ամենաերկար լեռնաշղթան։

Կաղապար:PAGENAMEBASEԿարավանկե
սլովեն.՝ Karavanke
գերմ.՝ Karawanken
ՏեսակAlpine subsection?
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Վարչատարածքային միավորԿարինտիա և Սլովենիա
Մասն էCarinthian-Slovenian Alps? և Q1729032?
Նյութնստվածքային ապար
ԼեռնաշղթաCarinthian-Slovenian Alps? և Q1729032?
Բարձրություն (ԲԾՄ)2238 մետր[1]
Երկարություն120
Մակերես5227 կմ²
Մեծագույն գագաթStol / Hochstuhl?

Կարավանկե լեռնաշղթայի ամենաբարձր կետը Վելիկի Ստոլն (գերմ.՝ Hochstuhl, սլովեն.՝ Veliki Stol) է, որն ունի 2236 մ բարձրություն։ Լեռնաշղթային է պատկանում Մեժակլա բարձրավանդակը։ Լեռնաշղթայի հյուսիսայի ստորոտին է տեղակայված ալպիական Ֆակեր-Զե լիճը։

Լեռնաշղթան ձևավորվել է կրաքարից ու դոլոմիտներից։ Խիստ մասնատված է, Ավստրիայի կողմի լանջերը կտրուկ են ու ժայռոտ, իսկ Սլովենիայի կողմինը ավելի հարթ են և ծածկված են լայնատերև ու փշատերև անտառներով։ 1700—1800 մետրից բարձր տարածվում են թփուտներն ու ալպիական մարգագետինները։

Կարավանկե լեռնաշղթան հայտնի է լեռնագնացների շրջանում։ Բազմաթիվ լեռնագագաթներից հիանալի տեսարան է բացվում դեպի Դրավա գետի հովիտը, որտեղ տեղակայված է Ավստիայի Կլագենֆուրտ քաղաքը, և դեպի Սավա գետի հովիտը, որտեղ գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան։

Լեռնաշղթայի արևմտյան հատվածի տակ փորված է երկաթուղային ու ավտոմոբիլային Կարավանկե թունելը, որն իրար է կապում Ֆիլախ ու Եսենիցե քաղաքները։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Austrian Map (գերմ.)BEV.
  2. Flügel, Helmut W., & Peter Faupl (eds.). 1987. Geodynamics of the Eastern Alps. Vienna: Franz Deuticke, p. 374.
  3. McGraw-Hill Encyclopedia of Science and Technology, vol. 6. 2002. New York: McGraw Hill Higher Education, p. 708.
  4. Pavlakovich-Kochi, Vera, Barbara Jo Morehouse, & Doris Wastl-Walter. 2004. Challenged Borderlands: Transcending Political and Cultural Boundaries Aldershot: Ashgate, p. 58.
  5. Kmecl, Matjaž, & Joco Žnidaršič. 1987. Treasure Chest of Slovenia. Ljubljana: Cankarjeva založba.
  6. Murray, John. 1871. Handbook for Travellers in Southern Germany. London: John Murray, p. 369.
  7. Raos, Ivan, & Miodrag Stojanović. 1966. The Beauties of Yugoslavia. Ljubljana: Delo.