Փլավիոս Ստիլիքոն
Փլավիոս Ստիլիքոն (լատ.՝ Flavius Stilicho, 359, Կոստանդնուպոլիս, Հռոմեական կայսրություն - օգոստոսի 22, 408[1], Ռավեննա, Regio VIII Aemilia), հռոմեացի պետական և զինորական գործիչ։ Ծագումով վանդալ։ Առաջ է քաշվել կայսր Թեոդոսիոս 1-ի (379—395) ժամանակ և իբրև նրա դեսպան գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի առաջին բաժանման վերաբերյալ Տիզբոնում կայացած բանակցություններին։ 395 թվականին նշանակվել է մանկահասակ կայսր Հոնորիոսի խնամակալ, դարձել արևմտահռոմեական կայսրության փաստական կառավարիչ։ Բազմիցս պարտության է մատնել բարբարոսներին։ Սպանվել է պալատական խարդավանքների հետևանքով՝ Հոնորիոսի հրամանով։
Փլավիոս Ստիլիքոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 359 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Հռոմեական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 22, 408[1] |
Մահվան վայր | Ռավեննա, Regio VIII Aemilia |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և զինծառայող |
Ամուսին | Serena? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռազմական մագիստրոս, հինհռոմեացի սենատոր և Հռոմեական կայսրության կոնսուլ |
Երեխաներ | Maria?, Thermantia? և Eucher? |
Stilicho Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 140)։ |