Նախապատմական Ավստրիա

Ավստրիայի պատմություն
Austria Bundesadler.svg

Նախապատմական Ավստրիա
Նորիկ և Ռեցիա
Արևելյան Մարկա
Ավստրիայի դքսություն
Ավստրիայի էրցհերցոգություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
(Հաբսբուրգյան միապետություն)
Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարական կայսրություն
Գերմանական Ավստրիա
Առաջին Հանրապետություն
Նացիստական Գերմանիա
Ալպյան և Դանուբյան Ռեյսխգաու
Դաշնակցային բռնազավթում
Երկրորդ Հանրապետություն

Ստորին պալեոլիթԽմբագրել

Առաջին հոմոնոիդները` Homo erectus տեսակի ներկայացուցիչները Եվրոպայում հայտնվել են մոտավորապես 700 հազար տարի առաջ։ Նրանց հետ կապված գտածոները հայտնաբերվել են մասնավորապես ժամանակակից Ավստրիայի հարևան Հունգարիայի տարածքում։

Միջին պալեոլիթԽմբագրել

Վերջին սառցե ժամանակաշրջանի ժամանակ Ալպերը ծածկված էին սառցադաշտերով, որոնց մեծ մասը անմատչելի էին մարդկանց համար։ Հոմոնոիդների հնագույն հետքերը ժամանակակից Ավստրիայի տարածքում թվագրվում են միջին պալեոլիթի ժամանակներով, երբ Եվրոպայի տարածքում բնիկները նեանդերտալցիներն էին։ Նեանդերտալցիների հետքերը գտնվել են Վերին Ավստրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գուդենուս քարանձավում և թվագրվում են մոտավորապես 70.000 տարով։

Վերջին պալեոլիթԽմբագրել

 
«Վիլենդորֆյան Վեներա», մոտավորապես մ.թ.ա. 26.000 տարի առաջ

Ժամանակակից Ստորին Ավստրիայում հայտնաբերված բազմաթիվ գտածոներ վերաբերվում են վերին պալեոլիթին, որոնցից առավել նշանակալի են Վախաուի գտածոները։ Վերին պալեոլիթին են վերաբերվում նախնադարյան մշակույթի երկու ստեղծագործություն` Շտրացինգից հայտնաբերված «Հալգենբերգյան Վեներան» (32.000 տարեկան, դաջվածք պլաստիկ, 7.2 սմ, ամֆիբոլիտ-թերթաքար)[1] և «Վիլենդորֆյան Վեներան» (26.000 տարեկան, 11 սմ, կրաքար)[2][3][4]։

2005 թվականին Ավստրիայում հայտնաբերվել է Homo sapiens տեսակի երեք մանուկների թաղումները, այդ թվում երկու մանուկ-երկորյակների թաղումները, որոնք ծածկված էին մամոնտի թիկունքի ոսկորով, որոնք գտնվել են ուշպոլեոլիթյան կայանատեղի հանդիսացող Կրյոմս Վախտբերգում (Կրյոմս նա Դունայ քաղաքի մոտ գտնվող Վախտբերգ գյուղ)։ Գտածոները թվագրվում են 27.000 տարով և վերաբերվում են Գրավետյան մշակույթին և հանդիսանում են ժամանակակից Ավստրիայի հնագույն թաղումները[5]։

ՄեզոլիտԽմբագրել

Մեզոլիտը անցումային ժամանակաշրջան է ոսրորդությունից և հավաքորդությունից դեպի նստակյաց հողագործության։ Այդ մասին են վկայում ժամանակակից Ավստրիայի տարածքում ոչ մեծաքանակ գտածոները՝ Բոդենզեի երկրամասից ու Հռենոսի հովտից հայտնաբերված գործիքներ և Էլսբետենից հայտնաբերված միկրոլիտներ։

ՆեոլիտԽմբագրել

Նեոլիտի ժամանակաշրջանում աստիճանաբար բնակեցվեցին ժամանակակից Ավստրիայի բոլոր շրջանները, որտեղ հնարավոր է եղել զբաղվել հողագործությամբ կամ որտեղ կար հումքի առկայություն։ Այսօրվա դրությամբ հնէաբանները հողագործական բնակավայրեր են հայտնաբերել Բրուն ամ-Գեբիրգումում, որոնք վերաբերվում են Գծային-ժապավենային խեցեգործական մշակույթին։ Եղջերաքարի հնագույն հանքավայր է հայտնաբերվել Վիեննայի մոտակայքում գտնվող Մաուեր Անտոնսխեյի գագաթին, որը նույնպես վերաբերվում է այդ ժամանակաշրջանին։ Հաջորդ ժամանակաշրջանը նշանավորվում է լենդենյան մշակույթի բնակավայրերի խիտ բնակեցմամբ։ Այդ ժամանակ Ստորին Ավստրիայի տարածքում կառուցվեցին մի քանի հայտնի օղակային մեգալիթներ։

Պղնձե դարԽմբագրել

Միջինդանուբյան դաշտավայր տարածքներից հայտնաբերվում են հնագույն պղնձե առարկաներ, մասնավորապես՝ պահոց Ջտոլհոֆից (Հոյե Վանդ, Ստորին Ավստրիա)։ Այդ ժամանակաշրջանում Ավստրիայի արևելքում տարածվեցին բարձրլեռնային բնակավայրերը։ Պղնձե դարում հումքի, հատկապես՝ պղնձի որոնումները հանգեցրեցին նաև ներքին ալպիական տարածաշրջանների բնակեցմանը։ Կարևոր գտածո է հանդիսանում Էցի մումիան, որն իրենից ներկայացնում է ալպիական սառցադաշտերում լավ պահպանված մարդու մարմնի մնացորդներ, որը թվագրվում է մ.թ.ա. 3300 թվականով։ Մոնձեի մշակույթի մարդիկ ապրում էին ցցային շինություններում, որոնք կառուցում էին ալպյան լճերի ափերին։ Այդ մշակույթը ոչնչացվեց լճային ցունամիից, որն առաջացավ երկրաշարժի հետևանքով։

Բրոնզե դարԽմբագրել

Բրոնզե դարաշրջանի սկզբից սկսում են առավել հաճախ հայտնվել ամրացված պատեր, որոնք ծառայում էին ոչ միայն որպես իշխանության խորհրդանիշ, այլ նաև պղնձի և կապարի վերամշակման կենտրոնների պաշտպանության համար։ Հումքի և կիսաֆաբրիկատների ծաղկող առևտուրը արտացոլվեց թաղումների ձևավորման վրա (Պիտեն, Ֆրանցհաուզեն, Ստորին Ավստրիա)։ Թաղումների սափորային դաշտերի մշակույթի ժամանակաշրջաններում սկսվեց աղի ստացումը Գալշտատից հյուսիս գտնվող տարածքներից։

Երկաթե դարԽմբագրել

 
Շտիրիայում գտնված երկրպագության ձիասայլ, որը համարվում է Հալշտատյան մշակույթի ամենանշանավոր գտածոներից մեկն է
 
Հալշտատյան մշակույթի կաշվե կոշիկ, մ.թ.ա. 800-400 թվականներ

Երկաթի դարը Ավստրիայի տարածքում բնութագրվում է միջերկրծովյան քաղաքակրթության, ինչպես նաև արևելաեվրոպական տափաստաններից եկած ժողովրդի ազդեցությամբ։ Տեղի է ունենում անցում Հալշտատյան մշակույթից դեպի Լատենյան մշակույթի, որտեղ գերիշխում էր կելտական տարրը, բայց որը իր ազդեցության գոտում ներառեց ֆրակներին։

Հալշտատյան մշակույթԽմբագրել

Երկաթե դարի հնագույն ժամանակաշրջանը Եվրոպայի մեծ մասում անվանվում է հայտնի գտածոների հայտնաբերման վայրի անվանումից՝ Հալշտատ (Վերին Ավստրիա)։ Հալշտատյան մշակույթում գերակշռում էին կելտերը և իլլիրացիները։ Հալշտայն մշակույթի արևմտյան և արևելյան շրջանները առանձնացնում են Էնս, Իբս և Ինն գետերի հոսանքով։ Արևմտյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում Լիգուրիայի ափամերձ վայրերում գտնվող հունական գաղութների հետ։ Ալպերում Հալշտատյան մշակույթը շփվում էր էտրուսկների և մի շարք այլ մշակույթների հետ, որոնք գտնվում էին ազդեցության տակ։ Արևելյան Հալշտատյան շրջանը կապ էր պահպանում տափաստանային ժողովրդի հետ, որոնք բնակվում էին Կարպատներից մինչև հարավռուսինական տափաստաններ[6][7][8]։

Հալշտատյան մշակույթի հիմնական ապրանքներից մեկը աղն էր, որով առատ էին այդ հողերը։ Հալշտատյան թաղումներում հայտնաբերվել են ներմուծված շքեղության առարկաներ, որոնք ծագել են Հյուսիսային և Բալթիկ ծովերից մինչև Աֆրիկայի տարածաշրջաններ։ Ավստրիայի տարածքում հնագույն գինու նմուշը գտնվել է Բուրգենլանդի Ցագերսդորֆի կուրգանյան թաղումներում։ Կրոնական արվեստի հուշարձան է հանդիսանում Շտիրիայում գտնված Շտրետվերգյան երկրպագության ձիասայլը[6][8][9][10][11][12]։

Լատենյան մշակույթԽմբագրել

Ուշ երկաթե դարը լատենական մշակույթում։ Ի տարբերություն Հալշտատյանի՝ նրա մեջ արդեն չեն մտնում իլլիրացիները, սակայն նրա ազդեցության ոլորտ են ընկնում բալկանյան ժողովուրդները, Ավստրիայից դեպի արևելք՝ ֆրակիացիները, դակերը և գոթերը։ Կելտերից նրա մեջ մտնում էին ոչ բոլոր կելտական ժողովուրդները[13][14]։

Առաջին անգամ հայտնի են դառնում (հիմնականում հռոմեական և հունական աղբյուրներից) այդ ժամանակաշրջանի ժողովուրդների անվանումները։ Այդ ժամանակ հարավում և արևելքում ծագում է ժամանակակից Ավստրիայի առաջին պետական կազմավորումը՝ Նորիկը, որը միավորում է մի քանի կելտական ցեղախմբեր նորիկների գլխավորությամբ։ Ավստրիայի արևմուտքը բնակեցված էր րետական ցեղախմբերով, որոնք ծագումով մոտ էէին էտրուսկներին (Ֆրիտցենս-Սանցենոյի հնէաբանական մշակույթ)[13][14]։

Կելտական աղային կենտրոններ դարձան Դյուրբերգը և Հալայնը (ներկայիս Զալցբուրգ)։ Ավստրիայի արևելքում երկաթի հանույթը ծաղկում էր Օբերպուլենդորֆում (Բուրգելանդ), որտեղից հռոմեացիները ստանում էին իրենց համար այդքան գնահատելի երկաթը։ Հասարակական կյանքի կենտրոն են դառնում բարձունքների վրա ամրացված բնակավայրերը (օպիդումները), ինչպիսիք են օրինակ Մագդալենսբերգ լեռան վրա (Կարինթիա), Շվարցենբախի մոտ կամ Բրաունսբերգ լեռան վրա[13][14]։

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Luis D. Nebelsick — Alexandrine Eibner — Ernst Lauermann — Johannes-Wolfgang Neugebauer, Die Hallstattkultur im Osten Österreich. Hg. als: Forschungsberichte zur Ur- und Frühgeschichte Bd. 18 (Öster. Ges. f. Ur- und Frühg.) bzw. Wiss. Schriftenreihe NÖ Bd. 106/107/108/109, 1997. ISBN 3-85326-053-5
  • Christine Neugebauer-Maresch, Altsteinzeit im Osten Österreichs. Hg. als: Forschungsgberichte zur Ur- und Frühgeschichte. Bd. 15 (Öster. Ges. f. Ur- u. Frühg.) Wiss. Schriftenreihe NÖ, Bd. 95/96/97. St. Pölten 1993. ISBN 3-85326-981-8
  • de:Sigrid Strohschneider-Laue, Abenteuer Urgeschichte. Wien 1995. ISBN 3-215-11795-9
  • Archäologische Eisenforschung in Europa. WAB 59, Eisenstadt 1977. ISBN 3-85405-051-8
  • de:Karl Kaus, Burgenland. Archäologie und Landeskunde, Opera selecta. Wissenschaftliche Arbeiten aus dem Burgenland, (WAB) 114, 2006. ISBN 3-85405-153-0
  • Johannes-Wolfgang Neugebauer, Die Kelten im Osten Österreichs. Hg. als: Forschungsgberichte zur Ur- und Frühgeschichte. Bd. 14 (Öster. Ges. f. Ur- u. Frühg.) bzw. Wiss. Schriftenreihe NÖ, Bd. 92/93/94. St. Pölten 1992. ISBN 3-85326-949-4
  • Johannes-Wolfgang Neugebauer, Die Bronzezeit im Osten Österreichs. Hg. als: Forschungsgberichte zur Ur- und Frühgeschichte. Bd. 16 (Öster. Ges. f. Ur- u. Frühg.) bzw. Wiss. Schriftenreihe NÖ, Bd. 98/99/100/101. St. Pölten 1994. ISBN 3-85326-004-7

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Das neolithische Fundmaterial von St.Pölten/Galgenleithen. in: Mitteilungen der Anthropologischen Gesellschaft in Wien. Wien 108.1978, 50ff. ISSN 0373-5656.(գերմ.)
  2. Анастасия Митюшина. Мы живем в эпоху nobrow // «Русский пионер». — 2014. — 29 января.(ռուս.)
  3. «Venus von Willendorf» auf dreidimensionalem Markenblock der Post // Österreichische Post Aktiengesellschaft. — 2008. — 8 Augusts.(գերմ.)
  4. «Venus of Willendorf» by Christopher L. C. E. Witcombe.(անգլ.)
  5. Люди древнекаменного века хоронили новорожденных младенцев с почестями.(ռուս.)
  6. 6,0 6,1 Kiesslich J. et al. (2005), DNA Analysis on Biological Remains from Archaeological Findings - Sex Identification and Kinship Analysis on Skeletons from Mitterkirchen, Upper Austria. In: Interpretierte Eisenzeiten. Fallstudien, Methoden, Theorie. Tagungsbeiträge der 1. Linzer Gespräche zur interpretativen Eisenzeitarchäologie, eds. Raimund Karl - Jutta Leskovar (Studien zur Kulturgeschichte von Oberösterreich 18).
  7. Монгайт А. Л. Археология Западной Европы. Бронзовый и железный век. — М.: Наука, 1974. — 408 с. 3.400 экз. Archived 2016-08-26 at the Wayback Machine.(ռուս.)
  8. 8,0 8,1 Матюшин Г. Н. Археологический словарь. — М.: Просвещение, 1996. — 304 с. — ISBN 5-09-004958-0. — С. 32—33.(ռուս.)
  9. Markus Egg: Neues zum Fürstengrab von Strettweg. 1991.(գերմ.)
  10. Markus Egg, Gerhard Stawinoga: Das hallstattzeitliche Fürstengrab von Strettweg bei Judenburg in der Obersteiermark. Römisch-Germanisches Zentralmuseum, Forschungsinstitut für Vor- und Frühgeschichte, 1996, ISBN 3-88467-036-0.(գերմ.)
  11. Strettweger Kultwagen.(գերմ.)
  12. Hoops J. Reallexikon der germanischen Altertumskunde. Band 13. — Berlin: Walter de Gruyter, 1999. — 653 S. — ISBN 3-11-016315-2. — P. 447.(գերմ.)
  13. 13,0 13,1 13,2 Otto H. Urban, Wegweiser in die Urgeschichte Österreichs. Wien 1989. ISBN 3-215-06230-5
  14. 14,0 14,1 14,2 Otto H. Urban, Der lange Weg zur Geschichte. Die Urgeschichte Österreichs, Wien 2000. ISBN 3-8000-3773-4