Վիեննական անտառ
Վիեննական անտառ (գերմ.՝ Wienerwald), Ալպերի արևելյան լեռնազանգված Վիեննայի մոտակայքում:
Վիեննական անտառ
գերմ.՝ Wienerwald | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա, Հանգստի գոտի, տուրիստական վայր, Wienerwald Biosphere Reserve? և անտառ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ստորին Ավստրիա[1][1] |
Հիմնվել է | 1965 |
Մակերես | 1000 կմ² |
Երկարություն | 45 կիլոմետր |
Լայնություն | 30 կիլոմետր |
ԲԾՄ | 893 մետր |
Անվանված է | Վիեննա |
Այն մի կողմից սահմանափակված է Դանուբի հովտով և խաղողի այգիներով, իսկ մյուս կողմից՝ Բադենա և Ֆյոսլա առողջարանային տարածքներով: Լեռնազանգվածի բարձրությունը մինչև 893 մետր է (Շյոպֆլ լեռ): Դա մի հրաշալի բնական հանգստի գոտի է, մի ամբողջ անտառածածկ մակերես իր սեփական ավաններով, հյուրանոցներով, առողջարաններով և տաք աղբյուրներով: Վիեննայի անտառի անտառածածկի 1250 քառ. կմ մակերեսը զբաղեցնում են կաղնու և հաճարենու անտառները (սկսած Tullner Feld հյուսիսում, Traisen արևմուտքում, Golsen и Triesting հարավում и Wiener Becken արևելքում): 2005 թ-ից Վիեննական անտառի Վիեննայի և Ստորին Ավստրիայի միջև ընկած 1050 քառ. կմ մակերեսով հատվածը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի մեջ[2]: Վիեննական անտառը նաև անվանում են Վիեննայի «կանաչ թոքեր»: Վիեննական անտառի այժմյան կենդանական և բուսական աշխարհը միլիոնավոր տարիների ընթացքում նրա երկրաբանական, կլիմայական, էկոլոգիական և պատմական զարգացման արդյունքն է: Այս տարածքի առաջին հայտնի անունը՝ «mons Cetius», թարգմանվում է որպես «լեռնային անտառ», գերմաներեն` «Bergwald»: Վիեննական անտառը Վիեննայի բնակիչների ամենասիրելի հանգստի վայրն է: