Նիկողայոս Ենիկոլոպյան

հայ քիմիկոս, ճարտարագետ

Նիկողայոս Սարգսի Ենիկոլոպյան (մարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3], Կուսապատ և Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] - հունվարի 22, 1993(1993-01-22)[3], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[3]), հայ խորհրդային քիմիկոս։ ԽՍՀՄ ակադեմիկոս (1976), ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերման պրոցեսների լաբորատորիայի վարիչ (1959 թվականից), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ-ի ընդհանուր քիմիայի բաժանմունքին կից բարձրամոլեկուլային միացությունների գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1968 թվականից), ԽՍՀՄ նախագահությանը կից նոր սինթետիկ նյութերի գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժողովի տնտեսության մեջ պոլիմերների օգտագործման գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), պոլիմերների և կոմպոզիցիոն նյութերի բաժնի վարիչ (1973 թվականից)[4]։

Նիկողայոս Ենիկոլոպյան
Ծնվել էմարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3]
Կուսապատ կամ Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մահացել էհունվարի 22, 1993(1993-01-22)[3] (68 տարեկան)
Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկաքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ[2], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ[2] և Institute of Synthetic Polymeric Materials?[2]
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀԱՊՀ (1945)[2]
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ[2] և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1960)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Սեմյոնով և Արամ Նալբանդյան
Պարգևներ
Երեխա(ներ)Սերգեյ Ենիկոլոպոլով
 Nikolay Yenikolopov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1945 թ.)։ 1946 թվականից աշխատել է ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։ Աշակերտել է Լևոն Ռոտինյանին և Նիկոլայ Սեմյոնովին։ Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կինետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներգործության ուսումնասիրությանը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը մշակել է այլասերված֊ ճյուղավորված պրոցեսների քանակական տեսության հիմունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը հայտնաբերել է աճող շղթաների ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլների օղակների փոխազդեցությունից առաջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով։ Սրա համար Նիկողայոս Ենիկոլոպյանը արժանացել է ԽՍՀՄ-ի հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմին (1966 թ.)։ Պոլյար հետերոցիկլավոր մոնոմերների պոլիմերման դեպքում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմերման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման համար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Նիկողայոս Ենիկոլոպյանի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռային բաշխումը ըստ դեստրուկցիայի կինետիկայի։ Հեղինակ է 1300 գիտական աշխատության և մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Նիկողայոս Ենիկոլոպյանի աշխատանքները արտոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Սարգսի Ենիկոլոպյան (Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիր), 1940-1945 թվերին աովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը

Պարգևներ

խմբագրել
  • ԽՍՀՄ հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմ (1966):
  • Լենինի շքանշան (1980, 1981):
  • Խորհրդային Միության պատվավոր քիմիկոս (1984)։
  • Վ. Ա. Կարգինի անվան շքանշան (1984)։
  • Զինաթափման միջազգային ընկերության «Ոսկե գայլ» շքանշան (1984):
  • Այլ շքանշաններ ու մեդալներ։

Անդամակցություն

խմբագրել
  • ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ կոմիտեների ու կազմակերպությունների անդամ։

Ընտանիք

խմբագրել
  • Կին՝ Ենիկոլոպոլովա (Շիրմազյան) Մադլեն Գրիգորի (1922-2010)
  • Երեխաներ՝ Սերգեյ Նիկողայոսի Ենիկոլոպով (1948),Գրիգորի Նիկողայոսի Ենիկոլոպով (1952)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ениколопов Николай Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2. — էջ 369.
  4. «Институт Синтетических Полимерных Материалов». web.archive.org. 2009 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ենիկոլոպյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ենիկոլոպյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516