Նիկոլոզ Մուսխելիշվիլի, (վրաց.՝ ნიკოლოზ მუსხელიშვილი, փետրվարի 4 (16), 1891[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 15, 1976(1976-07-15)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939) և Նախագահության անդամ (1957), Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), նախագահ (1941—1972) և պատվավոր նախագահ (1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940

Նիկոլոզ Մուսխելիշվիլի
ნიკოლოზ მუსხელიშვილი
Ծնվել էփետրվարի 4 (16), 1891[1]
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհուլիսի 15, 1976(1976-07-15)[1] (85 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտինտեգրալ հավասարում, ֆունկցիաների տեսություն և կիրառական մեխանիկա[4]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, նախագահ և տնօրեն
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5], Լեհական գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՊետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն և ռուսերեն[6]
Գիտական ղեկավարԳուրի Կոլոսով[7]
Եղել է գիտական ղեկավարLev Galin?[7] և Lev Galin?[7]
Հայտնի աշակերտներԻլյա Վեկուա
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
 Nikoloz Muskhelishvili Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (19141922 թվականից Թբիլիսիի Ն․ Ի․ Մուսխելիշվիլիի համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1941 թվականից Վրացական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, ինտեգրալ հավասարումներին, ֆունկցիաների տեսության սահմանային խնդիրներին ևն։ Մուսխելիշվիլին առաջիններից մեկն է սկսել առաձգականության տեսության խնդիրներում կիրառել կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունը։ Առաձգականության տեսության հարթ խնդրի լուծման մեթոդների ուսումնասիրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև մաթեմատիկական ֆիզիկայի համար, կապված են սինգուլյար ինտեգրալ հավասարումների տեսության մշակման հետ։ Մուսխելիշվիլիին է պատկանում սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի ինդեքսի կարևորագույն բանաձևը։ ԽՍՀՄ I—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների, գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ։ ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1961)։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947Միխայիլ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության և մի շարք այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Некоторые основные задачи математической теории упругости, 5 изд․, М․, 1966; Сингулярные интегральные уравнения, 3 изд․, М-, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 89  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլոզ Մուսխելիշվիլի» հոդվածին։