Իլյա Վեկուա
Իլյա Նեստորի Վեկուա (ապրիլի 23 (մայիսի 6), 1907[1], Shesheleti, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 2, 1977[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ (1958) և Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Թիֆլիսի համալսարանը (1930), աշխատել է ՄՄՀՄ ԳԱ-ում, Վրացական ԽՍՀ ԳԱ-ում, Թբիլիսիի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի բուհերում, Թբիլիսիի (1940 թվականից) և Մոսկվայի համալսարանների (1952 թվականից) պրոֆեսոր։ 1959-1964 թվականներին Նովոսիբիրսկի, իսկ 1965-1972 թվականներին՝ Թբիլիսիի համալսարանների ռեկտոր։ 1972 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ նախագահ։
Իլյա Վեկուայի հիմնական աշխատանքները վերաբերում են սինգուլյար ինտեգրալ հավասարումներին և անալիտիկ ֆունկցիաների տեսության եզրային հարցերին, էլիպսական տիպի մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրներին, ընդհանրացյալ անալիտիկ ֆունկցիաների տեսությանը և դրա կիրառումներին մեխանիկայում, երկրաչափությունում և թաղանթների տեսությունում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950), լենինյան մրցանակ (1963)։ Եղել է արտասահմանյան մի քանի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 5 և «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://ussr-cccp.moy.su/publ/grazhdane_sssr/akademiki_sssr/vekua_ilja_nestorovich_akademik_an_sssr_sovetskij_uchjonyj_matematik_06_05_1907_02_12_1977/238-1-0-843
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 363)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Վեկուա» հոդվածին։ |