Նիկոլայ Իվանովիչ Պիրոգով (ռուս.՝ Николай Иванович Пирогов, նոյեմբերի 13 (25), 1810, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1881, Վիննիցա, Ռուսական կայսրություն), ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1847)

Նիկոլայ Պիրոգով
Ծնվել էնոյեմբերի 13 (25), 1810
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1881 (71 տարեկան)
Վիննիցա, Ռուսական կայսրություն
բնական մահով
ԳերեզմանՎիննիցա
Բնակության վայր(եր)Կիև և Մոսկվա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբժիշկ, գիտնական, վիրաբույժ և անատոմ
Հաստատություն(ներ)Դորպատի կայսերական համալսարան և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Գործունեության ոլորտբժշկություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1828), Q24931218?, HU Berlin, Տարտուի համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և MSU Faculty?
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր (1833) և Դորպատի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][3]
Գիտական ղեկավարJohann Christian Moier?
Եղել է գիտական ղեկավարQ4069029?, Georg Julius von Schultz? և Ivan Novatskiy?
Հայտնի աշակերտներPyotr Platonov?
Պարգևներ
Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Դեմիդովի մրցանակ
«Սևաստապոլի պաշտպանության համար» մեդալ
և մեդալ «1853-1856 թվականների պատերազմի հիշատակին»
Ամուսին(ներ)Q116200859?
Երեխա(ներ)Wladimir Pirogoff?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Nikolay Ivanovich Pirogov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է զինվորական գանձապահ, մայոր Իվան Պիրոգովի ընտանիքում։ Մասնագիտության ընտրության հարցում Պիրոգովին օգնել է ընտանիքի մտերիմ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ե. Մուխինը, ով, նկատելով երեխայի ունակությունները, սկսել է զբաղվել նրա հետ անհատապես։ Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1828 թ. և մեկնել արտասահման վերապատրաստման։ Հինգ տարի աշխատելով Դորպատի (այժմ՝ Տարտու) Պրոֆեսորական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայում՝ փայլուն պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և 26 տարեկան հասակում ընտրվել Դորպատի համալսարանի պրոֆեսոր։ Մի քանի տարի անց Պիրոգովը հրավիրվել է Պետերբուրգ, որտեղ ստանձնել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի վիրաբուժական ամբիոնի ղեկավարությունը՝ միաժամանակ ստեղծելով և ղեկավարելով հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։

Ղրիմի պատերազմ խմբագրել

Պիրոգովը մասնակցել է Ղրիմի պատերազմին, մասնավորապես, 1855 թ. եղել է շրջափակված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը։

1862 թ. մեկնել է Հայդելբերգ և ստանձնել ռուս պրոֆեսորական թեկնածուների ուսուցման ղեկավարությունը։ Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում առանձնացել է իր «Վիշնյա» կալվածքում, որտեղ կազմակերպել է անվճար հիվանդանոց։ Այստեղից Պիրոգովը ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտասահման՝ դասախոսություններ կարդալու։ Այդ ժամանակ արդեն նա եղել է մի շարք արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ։

1870 թվականին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ մեկնել է ճակատ՝ Միջազգային Կարմիր Խաչի հրավերով։

Ռուս-թուրքական պատերազմ խմբագրել

Պիրոգովը արդեն բավականին մեծ հասակում (67 տարեկան) մասնակցել է նաև 1877-1878 ռուս-թուրքական պատերազմին։

1881 թ. Պիրոգովի մոտ սկսվել են առողջական խնդիրներ։ 1881 թ. մայիսի 24-ին Նիկոլայ Սկլիֆոսովսկին նրա մոտ ախտորոշել է վերին ծնոտի քացկեղ, որի պատճառով էլ 1881 թվականի նոյեմբերի 23-ին Վիշնյաում նա կնքել է իր մահկանացուն։

Պիրոգովի մարմինը զմռսվել է իր իսկ մշակած նոր եղանակով։ Նրա աճյունը դրվել է Վիշնյաի դամբարանում։

Նշանակություն և ներդրում խմբագրել

Ն. Պիրոգովի ողջ գործունեության հիմնական նշանակությունն այն է, որ նա վիրաբուժությունը վերածել է գիտության՝ վիրաբույժներին զինելով վիրահատական միջամտության գիտական հիմնավորված մեթոդիկայով։

Նա տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է։ Պիրոգովը իր անատոմիական ուսումնասիրությունները կատարում էր սառեցրած դիակների վրա. ինքը ` Պիրոգովը, դա անվանում էր «սառցե անատոմիա»։ Մի քանի տարի անց նա հրատարակել է առաջին անատոմիական ատլասը, որը դարձել է վիրաբույժների ուղեցույցը և հնարավորություն է տվել վիրահատությունները կատարել հիվանդին հասցնելով մինիմալ վնասվածքներ։ Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղները ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները։ Դա հիմք է հանդիսացել հետագայում օպերատիվ վիրաբուժության զարգացման համար։

Իր կողմից մշակված վիրահատական եղանակները դաշտային պայմաններում ստուգելու նպատակով Պիրոգովը 1847 թ.-ին մեկնել է Կովկաս, որտեղ առաջին անգամ կիրառել է օսլայով ներծծված թանզիֆով (բինտ) վիրակապությունը, ինչն ավելի հարմար և ամուր էր։ Հենց այստեղ, Սալտի աուլում, Պիրոգովը բժշկության պատմության մեջ առաջին անգամ կատարել է վիրահատություն եթերային անզգայացումով, դաշտային պայմաններում, այսինքն նա աշխարհում առաջինն է նարկոզը կիրառել ռազմադաշտային վիրաբուժության մեջ։ Ընդհանուր առմամբ նա կատարել է մոտ 10 հազար վիրահատություն եթերային նարկոզով։

1854 թ., Ղրիմի պատերազմում, Պիրոգովը կրկին առաջին անգամ համաշխարհային բժշկության պրակտիկայում կիրառեց գիպսային վիրակապը, ինչը մեծ նշանակություն ունեցավ վերջույթների անշարժացման մեթոդիկայի զարգացման համար։

Պիրոգովը նշել է վերքերի վիրաբուժական ճիշտ մշակման կարևորությունը, առաջարկել կիրառել «խնայողական վիրաբուժություն». վերջույթների հրազենային վիրավորումների և կոտրվածքների դեպքում հրաժարվել է վաղ ամպուտացիայից։

Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, իսկ Ռուսաստանում` պլաստիկ վիրահատությունների գաղափարը։ Նա մշակել է մի շարք վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ. մասնավորապես` ծնկահոդի մասնահատում, աքիլեսյան ջլի հատում և այլն, առաջարկել է կիրառել ուղիղ աղիքային նարկոզ։

Ղրիմի պատերազմի ժամանակ Սևաստոպոլում Պիրոգովը մշակել է հիվանդների և վիրավորների խնամքի նոր եղանակ, որի էությունն այն է, որ վիրավորները տեսակավորվում էին հենց սկզբում՝ առաջին վիրակապական կետում. ծանրության աստիճանից կախված՝ ոմանք ենթարկվում էին անհետաձգելի վիրահատական միջամտության հենց դաշտային պայմաններում, իսկ թեթև վնասվածքներով վիրավորները տարհանվում էին թիկունք՝ ստացիոնար հոսպիտալներ։ Շնորհիվ այդ մեթոդի (որը կիրառվում է մինչև հիմա) ռազմաբժշկական գործունեության մեջ Պիրոգովի կողմից ստեղծվեց մի նոր ուղղություն ` ռազմադաշտային վիրաբուժությունը։

Որպես մանկավարժ Պիրոգովը պայքարել է դաստիարակության և կրթության մեջ դասային նախապաշարմունքների դեմ։ Դեմ է եղել դասային դպրոցներին, որտեղ իրականացվում էին երեխաների վաղ մասնագիտացում. համարում էր, որ դա դանդաղեցնում և արգելակում է երեխաների բարոյական դաստիարակությունը, նեղացնում նրանց աշխարհայացքը։ Համամարդկային դաստիարակության գլխավոր նպատակը համարել է հասարակությանը օգտակար քաղաքացու դաստիարակումը, ով օժտված պետք է լիներ բարոյական բարձր հատկանիշներով։ Նրա խոսքերից են.

  Լինել մարդ - ահա թե ինչին պետք է բերի դաստիարակությունը
- Նիկոլայ Պիրոգով
 

Պիրոգովը կարևորել է նաև ուսուցման և դաստիարակության հարցերում մայրենի լեզվի կիրառումը։ Նա նաև դեմ է եղել մարմնական պատժի կիրառմանը` որպես դաստիարակության մեթոդ։ Հենց նրա կողմից բարձրացված և թերթերում բուռն քննարկումների պատճառ դարձած այդ հարցը բերեց նրան, որ 1864 թվականին Ռուսաստանում մարմնական պատիժը ուսումնական հաստատություններում հանվեց կիրառումից։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը - Եկատերինա Բերեզինա, մահացել է հետծննդաբերական բարդություններից 24 տարեկանում։ Որդիները - Նիկոլայ, Վլադիմիր։
  • Երկրորդ կինը - բարոնուհի Ալեքսանդրա ֆոն Բիստրոմ։

Հիշատակ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1855-ին Մենդելեևը, ունենալով առողջական խնդիրներ, զննվել է Պիրոգովի կողմից, ով ասել է. «Դուք մեզանից երկար կապրեք», ինչից ոգևորված Մենդելեևի վիճակը լավացել է, իսկ Պիրոգովի կանխատեսումները իրականացել են։
  • Մահվանից անմիջապես առաջ գիտնականը արել է ևս մեկ հայտնագործություն. նա առաջարկել է դիակների զմռսման ամբողջովին նոր եղանակ։ Մինչև այսօր Վիշնյա գյուղում պահվում է Պիրոգովի հենց այդ եղանակով զմռսված աճյունը։
  • Պիրոգովը եղել է մոլի ծխող և մահացել է քաղցկեղից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Пирогов Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. https://plus.si.cobiss.net/opac7/conor/167058019
  3. CONOR.Sl

Գրականություն խմբագրել

  • Штрайх С. Я. Н. И. Пирогов. — М.: Журнально-газетное объединение, 1933. — 160 с. — (Жизнь замечательных людей). — 40 000 экз.
  • Порудоминский В. И. Пирогов. — М.: Молодая гвардия, 1965. — 304 с. — (Жизнь замечательных людей; вып. 398). (в пер.)
  • Тайный советник։ Роман/Борис Золотарев, Юрий Тюрин— Москва։ Современник, 1986. — 686 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պիրոգով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պիրոգով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։