Նիկլաուս Վիրտ
Նիկլաուս Էմիլ Վիրտ (գերմ.՝ Niklaus Wirth, փետրվարի 15, 1934[1][2], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա - հունվարի 1, 2024[3], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի գիտնական։ Առավել հայտնի է որպես մի քանի ծրագրավորման լեզուների հեղինակ, որոնցից են Pascal-ը, Modula-ն, Oberon-ը։ 1984 թվականին արժանացել է Թյուրինգի մրցանակի՝ մի շարք նորարարական ծրագրավորման լեզուների մշակման համար։
Կենսագրություն
խմբագրելՎիրտը ծնվել է Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքում, 1934 թվականին։ 1959 թ.-ին Ցյուրիխում գտնվող Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական համալսարանում ստացել է էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան։ 1960 թ.-ին Կանադայի Լավալի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 1963 թ.-ին Բերկլիի համալսարանում նրան շնորհվել է Էլեկտրոնիկայի և համակարգչային մասնագիտությամբ բնագիտության դոկտորի (գիտությունների թեկնածու) կոչում։
1963 թ.-ից 1967 թվականներին Ստենֆորդի համալսարանում, ապա նաև Ցյուրիխի համալսարաններում աշխատել է որպես պրոֆեսորի օգնական։ 1968 թ.-ին նա Ցյուրիխի համալսարանում դարձավ ինֆորմատիկայի պրոֆեսոր։
Ծրագրավորման լեզուներ
խմբագրելՎիրտը եղել է Euler, Algol W, Pascal, Modula, Modula-2, Oberon, Oberon-2 և Oberon-07 ծրագրավորման լեզուների հիմնական նախագծողն ու իրականացնողը։ Նա նաև մեծ մասնակցություն ունի Lilith համակարգիչի և Oberon օպերացիոն համակարգի նախագծման ու իրականացման գործում, ինչպես նաև սարքակազմի նախագծման, նկարագրման ու սիմուլյացիայի Lola համակարգի ստեղծման գործում։ Նա նախագծել և իրականացրել է նաև PL/0 պարզագույն ծրագրավորման լեզուն՝ կոմպիլյատորների ստեղծման փուլերը ցուցադրելու համար։
Հեղինակած գրքեր
խմբագրել- Վիրտ, Նիկլաուս (1976). Citation. Algorithms + Data Structures = Programs. Prentice-Hall. ISBN 978-0-13-022418-7. 0130224189.
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն) (անգլ.)
Նիկլաուս Վիրտի այս գրքում արտակարգ շարադրված են ծրագրավորման հիմնարար հասկացությունները, մասնավորապես տվյալների կառուցվածքային ներկայացումը և կառուցվածքային տվյալների մշակման ալգորիթմները։ Օրինակները բերված են այդ պահին հեղինակի կողմից ստեղծված և մինչ այժմ էլ մեծ տարածում ունեցող ծրագրավորման Պասկալ լեզվով, որում և առաջին անգամ լիարժեք սկսեց օգտագործվել ռեկուրսիայի գաղափարը որպես տվյալների ներկայացման և ալգորիթմների իրականացման հիմնարար եղանակ։ Թարգմանված է բազմաթիվ լեզուներով և ծրագրավորման դասընթացի գրականության ցանկում մինչ այժմ էլ պարտադիր ընթերցանության գիրք է։ - Compiler construction - Oberon-0 լեզվի կոմպիլյատորի կառուցման պրակտիկ գիրք է, որտեղ պարզ ու մատչելի կերպով շարադրված են կոմպիլյացիայի հիմնական փուլերը։
- Digital Circuit Design - Թվային սխեմաների նախագծմանը վերաբերող աշխատանք է, որտեղ պարզագույն համակարգիչի սարքակազմի նախագծման օրինակի վրա հեղինակը պատմում է թվային շղթաների ստեղծման հիմնական փուլերը։ Շարադրանքում թվային սխեմաների նկարագրման համար օգտագործված է հեղինակի և նրա գործընկերների կողմից ստեղծված Lola համակարգը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Niklaus Wirth ist tot: IT-Welt trauert um Erfinder von Pascal
- ↑ 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://awards.acm.org/fellows/award-recipients
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Niklaus E. Wirth
- ↑ Niklaus E. Wirth
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
- ↑ Niklaus E. Wirth — ACM.
- ↑ Niklaus Wirth — Masaryk University.
- ↑ Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'hui — Laval University.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաուս Վիրտ» հոդվածին։ |