Գիտությունների թեկնածու
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գիտությունների թեկնածու, առաջին կարգի գիտական աստիճան (վերջինը՝ գիտությունների դոկտոր) նախկին ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում և ԱՊՀ-ի մի շարք երկրներում։
Համապատասխանում է Գերմանիայում (Doctor) և Ֆրանսիայում (Docteur) դոկտորի աստիճանին։ Իսկ Գերմանիայի «Habilitation» ակադեմիկական որակավորումը համապատասխանում է Ռուսաստանի «գիտությունների դոկտոր» աստիճանին։
Ռուսաստանի ԲՈՒՀ-երում թեկնածուական աստիճանը անհրաժեշտ պայմաններից մեկն է՝ դոցենտի (որոշ դեպքերում նաև պրոֆեսորի) կոչմանն արժանանալու մրցույթին մասնակցելու համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ կրթության միջազգային ստանդարտ դասակարգման 262 պարբերության համաձայն՝ գիտությունների թեկնածուի աստիճանը հավասարեցվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանին (որը տարածված է կրթության արևմտյան համակարգ ունեցող երկրներում) և հնարավորություն է տալիս զբաղեցնել համալսարանի դոցենտի կոչմանը համապատասխանող պաշտոններ։
ՀղումներԽմբագրել
- Գիտական կոչումների վերաբերյալ (Ռուսաստանի կրթության և գիտության նախարարություն) Archived 2013-12-29 at the Wayback Machine. (ռուսերեն)