Լավալի համալսարան
Լավալի համալսարան (ֆր.՝ Université Laval), ֆրանսալեզու հանրային հետազոտական համալսարան Կանադայի Քվեբեկ նահանգի Քվեբեկ քաղաքում։ Համալսարանը հիմնադրվել է 1852 թվականին Վիկտորյա թագուհու թագավորական կանոնադրությամբ՝ 1663 թվականին Ֆրանսուա Լավալի կողմից հիմնադրված Քվեբեկի սեմինարիայի հենքի վրա` այն դարձնելով Կանադայում ամենահին բարձրագույն կրթական կենտրոնը և Հյուսիսային Ամերիկայի առաջին կառույցը, որն առաջարկում է բարձրագույն կրթություն ֆրանսերենով։ Համալսարանի գլխավոր կամպուսը կառուցվել է 1950-ական թվականներին Սենտ-Ֆուա-Սիլերի-Քեփ-Ռուժ արվարձանային շրջանում և հետազոտական ֆինանսավորման առումով ընդգրկված է Կանադայի առաջատար համալսարանների տասնյակում[15] և ունի Կանադայի գերազանցության հետազոտական չորս ամբիոններ։
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն և university in Quebec? |
Կարգախոս | Deo favente haud pluribus impar[2] |
Հիմնադրված է | 1852 |
Հիմնադրիր | Ֆրանսուա Լավալ[3] |
Անվանված է | Ֆրանսուա Լավալ[4][5] |
Ռեկտոր | Sophie D'Amours? |
Անդամակցություն | U Sports?, Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], Canadian Association of Research Libraries?[7], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[8], U15 Group of Canadian Research Universities?[9], Universities Canada?[10], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[11], Digital Research Alliance of Canada?[12] և Canadian Research Knowledge Network?[13] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Cité-Universitaire? |
Կայք | ulaval.ca(ֆր.) |
![]() ![]() Լավալի համալսարան, Կանադա | |
![]() |
Պատմություն Խմբագրել
Համալսարանն իր գործունեությունը սկսել է որպես Քվեբեկի սեմինարիա, որը հիմնադրվել է 1663 թվականին Լավալ ընտանիքի անդամ, Նոր Ֆրանսիայի առաջին եպիսկոպոս Ֆրանսուա դե Մոնտմորենսի-Լավալի կողմից[16]։
Ֆրանսիական ռեժիմի տարիներին հաստատությունը հիմնականում տվել է քահանա շրջանավարտներ՝ ծառայելու Նոր Ֆրանսիայում։ 1760 թվականի նվաճումից հետո բրիտանացիները ընդլայնել են կրթությունը Կանադայում` ներառելով լիբերալ արվեստ։ Այդ ժամանակ Ֆրանսիացի-կանադացիները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեին, և Մոնրեալի եպիսկոպոս Ինյաս Բուրժեն առաջարկել է Քվեբեկի սեմինարին ընդյալնել և դարձնել Լավալի համալսարան։
Քվեբեկյան սեմինարիային թագավորական արտոնություն է ստացել 1852 թվականի դեկտեմբերի 8-ին Վիկտորյա թագուհու կողմից Էլգինի լորդ Ջեյմս Բրյուսի խնդրանքով` ստեղծելով «համալսարանի իրավունքներով ու արտոնություններով» Լավալի համալսարան[17]։ Կանոնադրությունը ստորագրվել է 1852 թվականին։ Բենեդիկտոս XV-ը հաստատել է ծրագիրը և թույլատրել հիմնադրելու աստվածաբանության ամբիոններ և շնորհել աստիճաններ[18]։
1878 թվականին համալսարանը Մոնրեալում բացել է երկրորդ կամպուսը, որը 1919 թվականի մայիսի 8-ին դարձել է Մոնրեալի համալսարան։ 1971 թվականին երկրորդ կանոնադրությամբ բոլոր լիազորությունները տրվել են Լավալի համալսարանի խորհրդին[17]։
1925 թվականին համալսարանն ընդլայնել է իր տարածքը։ Հին քաղաքը շատ մարդաշատ էր և դժվար էր կամպուսին նոր շենքեր ավելացնել։ Համալսարանը տեղափոխվել է Սենտ-Ֆուա քաղաք, որն այդ ժամանակին կիսագյուղական քաղաք էր Քվեբեկ քաղաքի կենտրոնից արևմուտք։ Ճարտարապետության դպրոցը 1989 թվականին վերադարձավ հին շենք (այժմ կոչվում է «Le Vieux Séminaire»):
Լավալի համալսարանը ղեկավարվում է կառավարիչների խորհրդաի և ֆակուլտետի սենատի կողմից։ Այս կառույցը մոդելավորվել է 1906 թվականին Տորոնտոյի նահանգային համալսարանական ակտով, որով հիմնվել է համալսարանական կառավարման երկչափ համակարգ՝ բաղկացած սենատից (ֆակուլտետից), որը պատասխանատու ակադեմիական քաղաքականության համար և կառավարիչների (քաղաքացիների) խորհրդից, որն իրականացնում է ֆինանսական քաղաքականության նկատմամբ բացառիկ վերահսկողություն և պաշտոնական լիազորություն ունի բոլոր այլ հարցերում։ Խորհրդայի կողմից նշանակված նախագահը պետք է ծառայի որպես երկու մարմինների միջև կապող օղակ և ղեկավարի հաստատությունը[19] :
20-րդ դարի սկզբին բարձրագույն կրթության անհրաժեշտությունը ընդլայնվեց աստվածաբանության, իրավունքի և բժշկության դասական ոլորտներից դուրս և համալսարանում ներկայացվեցին գիտության և սոցիալական գիտությունների բաժիններ, ինչպիսիք են անտառտնտեսությունը և տնային տնտեսությունը[19] : Բացի այդ, ներկայացվել է մասնագիտացված դասընթացների գերմանացիներից ոգեշնչված ամերիկյան մոդելի հիման վրա շրջանավարտների վերապատրաստումը և հետազոտական թեզի կատարումը[17]։
1938 թվականին համալսարանը բացել է իր սոցիալական, քաղաքական և տնտեսական գիտությունների բաժինը, ազդարարելով 1960-ական թվականներին շարունակվող մոտեցման փոփոխությունը` հիմնված բարձրագույն կրթության՝ որպես անհատների ու հասարակության համար սոցիալական արդարության և տնտեսական արտադրողականության գաղափարի վրա[20]։
Ֆրանսիացի-կանադացի կոմպոզիտոր Վիլֆրիդ Բոդրիի «Լավալ» վալսը նվիրվել է Լավալի համալսարանի և Մոնրեալի համալսարանի ուսանողներին։ Դաշնամուրային երաժշտությունը լույս է տեսել 1906 թվականին Քվեբեկում Ջ. Բոդրիի կողմից[21]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ https://www.ulaval.ca/
- ↑ http://www.scom.ulaval.ca/Presentation/francais/heraldique.html
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://web.archive.org/web/20210904192113/https://www.arl.org/list-of-arl-members/
- ↑ https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
- ↑ https://web.archive.org/web/20210826084358mp_/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20210908050855/https://u15.ca/member/universite-laval
- ↑ https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
- ↑ https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ https://alliancecan.ca/en/membership/our-members
- ↑ https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Université Laval. "Université Laval at a Glance" Archived 2017-02-03 at the Wayback Machine.. (accessed 17 April 2007)
- ↑ «The Makers of Canada: Index and Dictionary of Canadian History, Edited by Lawrence Johnstone Burpee and Arthur G. Doughty.»։ Վերցված է օգոստոսի 28, 2015
- ↑ 17,0 17,1 17,2 Laval University/Université Laval Archived 2007-08-16 at the Wayback Machine.
- ↑ The Project Gutenberg EBook #6466 of 'The Intellectual Development of the Canadian People, A historical review' by John George Bourinot, House of Commons, Ottawa, February 17th, 1881
- ↑ 19,0 19,1 Langton Hugh Hornby, Macallum Archibald Byron (1906)։ The University of Toronto and its colleges, 1827-1906։ The University Library, pub. by the librarian
- ↑ Behiels, Michael, "Le père Georges-Henri Lévesque et l'établissement des sciences sociales à Laval: 1938–1955", Revue de l'Université d'Ottawa 52, no. 3 (juil.-sept. 1982). Appears in English translation in "Youth, University, and Canadian Society", edited by Paul Axelrod and John G. Reid. Kingston and Montreal: McGill-Queen's University of Press, 1989.
- ↑ Wilfrid Beaudry (1906)։ «Laval»։ Amicus.collectionscanada.gc.ca։ Վերցված է հուլիսի 1, 2016
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Լավալի համալսարանի գրադարան
- Լավալի համալսարանի հիմնադրամ Archived 2016-10-20 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լավալի համալսարան կատեգորիայում։ |