Նեոռոմանտիզմ, 19-20-րդ դարերի արվեստի ուղղություն, հոսանք, արտահայտվել է հատկապես գրականության մեջ, առաջացել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ որպես ռեալիստական և նատուրալիստական հոսանքների արձագանք, շարունակություն:Կարելի է բնորոշել որպես 19-րդ դարի առաջին կեսին եվրոպական ռոմանտիզմի վերածնունդ։ Ընկալվում է նաև իբրև մոդեռնիզմի նախնական արտահայտություն կամ ուղղություն։

Նեոռոմանտիզմի գրականության մեջ իշխում են անսպասելիությունը, արկածներն ու վտանգը, բայց գործող կերպարները սովորական մարդիկ են։ Արարքների հերոսականությունը արտահայտվում է որպես կյանքը վառ ապրելու, սեփական անձի հանդեպ հարգանքը չկորցնելու ձգտում («Գանձերի կղզին»՝ Սթիվենսոն, «Նավապետ Թոկից փախածը»՝ Լուի Բուսենար

Նեոռոմանտիզմը կարճ ժամանակում դարձավ շատ արգասաբեր գրական հոսանք։ 20-րդ դարում էլ շարունակեցին գրել նեոռոմանտիզմի գրական հոսանքի սկզբունքներին հարազատ ստեղծագործություններ՝ «Կապիտան Բլադի ոդիսականը» (Սաբատինի) և «Կալկաթայի ժառանգորդը»( Շտիլմարկ)։

Գրական հոսանքի ձևավորման հարցում նշանակալի ազդեցություն է ունեցել Նիցշեի և Շոպենհաուերի փիլիսոփայությունը, այդ պատճառով էլ նեոռոմանտիզմի ստեղծագործությունները հաճախ կառուցված են յուրահատուկ ուժով օժտված անհատների շուրջ, որոնց կերպարներում հեղինակները ընդգծել են բնավորության ուժեղ արտահայտված կոնկրետ գծեր, օրինակ՝ Դանկոն և Լարան Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» ստեղծագործության մեջ, նավապետ Նեմոն Ժյուլ Վեռնի ստեղծագործություններից, Մարտին Իդենը Ջեկ Լոնդոնի համանուն վեպից։

Նեոռոմանտիզմի պայծառ ներկայացուցիչներից են Ջոզեֆ Քոնրադը, Էթել Վոյնիչը, Ջեկ Լոնդոնը, Հենրի Հագարդը, Մայն Ռիդը, Ռաֆայել Սաբատինին, Ժյուլ Վեռնը, Արթուր Կոնան Դոյլը, Հենրիկ Իբսենը, Սելմա Լագերլյոֆը, Կնուտ Համսունը, Ռեդյարդ Քիփլինգը, Էյնո Լեյնոն, Ռոստան Էդմոնը, Ռոբերտ Սթիվենսոնը, Հերման Հեսսեն, Սալոմեա Ներիսը, Ռուսաստանում՝ Ալեքսանդր Կուպրինը, Նիկոլայ Գումիլյովը, Ալեքսանդր Գրինը, Վլադիմիր Նաբոկովը, Մաքսիմ Գորկու վաղ շրջանի գործերը։

Նեոռոմանտիզմին են հարում նաև 20-րդ դարի որոշ անվանի երաժիշտներ, օրինակ՝ Սերգեյ Ռախմանինովը, Նիկոլայ Մետները, Ռալֆ Վոան Ուիլյամսը և այլք։ Նեոռոմանտիկ են համարվում նաև Պաուլ Հինդեմիթի որոշակի ստեղծագործություններ։ 20-րդ դարավերջին նեոռոմատնիկներ համարվեցին նաև Վոլֆգանգ Ռիմը և Ջոն Ադամսը։

Նեոռոմանտիզմը հատուկ է նաև որոշ նկարիչներին, օրինակ Առնոլդ Բյոկլինին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Неоромантизм // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — Стб. 639—646 — 1596 с. — ISBN 5-93264-026-Х.

Արտաքին հղումներ խմբագրել