Էթել Լիլիան Վոյնիչ

Էթել Լիլիան Վոյնիչ (անգլ.՝ Ethel Lilian Voynich, մայիսի 11, 1864(1864-05-11)[1][2], Բելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հուլիսի 27, 1960(1960-07-27)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իռլանդացի և անգլիացի գրող, կոմպոզիտոր։

Էթել Լիլիան Վոյնիչ
անգլ.՝ Ethel Lilian Voynich
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1864(1864-05-11)[1][2]
ԾննդավայրԲելինթեմփըլ, Կորկ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհուլիսի 27, 1960(1960-07-27)[1] (96 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկերԲոռը
Մասնագիտությունգրող, վիպասան, ակտիվիստ, կոմպոզիտոր, արձակագիր, թարգմանչուհի և սուֆրաժիստ
ԱմուսինՄիխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ
Ծնողներհայր՝ Ջորջ Բուլ[3], մայր՝ Մարի Էվերեստ Բուլ[3]
Commons-logo.svg Ethel Lilian Voynich Վիքիպահեստում

Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։

ԿենսագրությունԽմբագրել

ԾնողներԽմբագրել

Իր հորը նա փաստացի չի ճանաչել, քանի որ հայրը մահացել է նրա ծնվելուց առաջ։ Նրա մայրը՝ Մերի Էվերեսթը եղել է տաղանդավոր մաթեմատիկոս, և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Նրանց ընտանիքը դեռ շատ վաղուց հայտնի է եղել ամբողջ աշխարհում, որովհետև Մերիի հորեղբոր՝ Ջորջ Էվերեսթի անունով է կոչվում Հիմալայների ամենաբարձր կետը ՝ Էվերեստը։

ՊատանեկությունԽմբագրել

1882 թվականին Էթելը ստացել է մի փոքր ժառանգություն և ընդունվել է Բեռլինի երաժշտական կոնսերվատորիա որպես դաշնակահարուհի։ Ժամանելով Լոնդոն, նա հանդիպել է ներգաղթյալների հետ, որոնց մեջ էր ռուս գրող Սերգեյ Կռավչինսկին։ Գրողը շատ երկար պատմել է իր և իր երկրի ՝ Ռուսաստանի մասին։ Էթելը մեծ ցանկություն է ունեցել լինել Ռուսաստանում, որը իրականացրել է 1882 թվականին։ Նա Ռուսաստանում աշխատել է 2 տարի որպես դաստիարակչուհի և երաժշտության ուսուցչուհի։

ԱմուսնությունԽմբագրել

1882 թվականին ամուսնացել է Միխայիլ Վիլֆրեդ Վոյնիչի հետ և տեղափոխվել Անգլիա։

ԳործունեությունԽմբագրել

«Բոռ»Խմբագրել

Լինելով ռուս գրող Կռավչինսկու հետ ունեցած շփման ազդեցության տակ և կարդալով իտալական հայրենասերների կենսագրությունը գրել է «Բոռ»ը։ Նա ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը։ Նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Հաջորդ տարի, Ռուսաստանում է հայտնվում ռուսերեն թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություն։ Ավելի ուշ գիրքը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։

1928, 1955, 1980 թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։

Այլ ստեղծագործություններԽմբագրել

1895 թվականին նա գրել է «Ռուսաստանի հումորը» (ռուս.՝ Юмор России) գիրքը։ Միևնույն ժամանակ նա անգլերեն լեզվով թարգմանում է շատ ռուս գրողների ու բանաստեղծների գրքեր։

1901 թվականին նա ավարտում է «Ջեք Ռեյմոնդ» վեպը։

1911 թվականին նա անգլերեն է թարգմանել Տարաս Շևչենկոյի քնարական վեց բանաստեղծություններ։

Ավելի ուշ, երկար ժամանակ նա ոչինչ չի գրել և չի թարգմանել, միայն զբաղվել է երաժշտական գրականությամբ։ Նա ստեղծել է մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։

ՄահԽմբագրել

Էթել Լիլիան Վոյնիչը մահացել է 1960 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկանում։ Համաձայն իր կտակի, նրա մարմինը այրել են և մոխիրը սփռել Նյու Յորքի կենտրոնական այգում։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Բոռ
  • Կոտրված ընկերություն
  • Հանիր քո կոշիկը
  • Ջեք Ռեյմոնդ
  • Օլիվիա Լեթեմ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio database (գերմ.)
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRoyal Irish Academy.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1117.

ՀղումներԽմբագրել