Վոլֆգանգ Ռիմ (գերմ.՝ Wolfgang Rihm, մարտի 13, 1952(1952-03-13)[1][2][3][…], Կարլսրուե, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի կոմպոզիտոր։

Վոլֆգանգ Ռիմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունգերմ.՝ Wolfgang Rihm
Ծնվել էմարտի 13, 1952(1952-03-13)[1][2][3][…] (72 տարեկան)
Կարլսրուե, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Երկիր Գերմանիա
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, համալսարանի դասախոս, լիբրետիստ և երաժշտագետ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրHochschule für Musik Karlsruhe?
ԿրթությունՖրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
ԱնդամակցությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
 Wolfgang Rihm Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռիմը մանկուց տարված է եղել նկարչությամբ, երաժշտությամբ և գրականությամբ։ Նա սկսում է ստեղծագործել 1963 թվականից։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վիեննական երկրորդ դպրոցի կոմպոզիտորական հիմունքների և դրա հիմնական կոմպոզիտորների (Առնոլդ Շյոնբերգ, Ալբան Բերգ և Անտոն Վեբերն) նկատմամբ։ Նա նվագախմբի համար փոխադրում է Առնոլդ Շյոնբերգի դաշնամուրի համար գրված պիեսները (օպուս 19)։ 1972-1973 թվականներին ուսուցանում է Կառլհայնց Շտոքհաուզենին։ Քլաուս Հյուբերի մոտ սովորում է կոմպոզիցիա։

1973 թվականից վարում է նաև տարբեր կոնֆերանցիաներ։ 1982 թվականից Գերմանիայի կոմպոզիտորների միությունում։ 1986 թվականից Բեռլինի արվեստների ակադեմիայի անդամ է։

Անձնական կյանք խմբագրել

Վոլֆգանգ Ռիմը ունի մեկ տղա և մեկ աղջիկ։

Ստեղծագործություն խմբագրել

  • «Ժամանակվա երգ»՝ ջութակի և նվագախմբի համար (նվիրված Անն-Սոֆի Մուտտերին)
  • «Լույսի խաղը»՝ ջութակի համար
  • 2 կոնցերտ՝ ալտի համար
  • Մեկ մասանի կոնցերտ՝ թավջութակի համար
  • «Սթիքս և Լեթ» թավջութակի համար
  • Սաղմոս ֆագոտի համար
  • «Նկար»՝ շեփորի համար
  • «Ասպարեզ»՝ դաշնամուրի համար
  • «Երգիչների պիեսներ»՝ տավիղի համար
  • «Անանուն»՝ երգեհոնի համար
  • «Կոնցերտ»՝ լարային կվարտետի համար
  • Երաժշտություն հոբոյի և նվագախմբի համար
  • Երաժշտություն կլառնետի և նվագախմբի համար

Գրել է նաև 12 լարային կվարտետ, տարբեր մասեր լարային կվարտետի համար։

Գրել է տարբեր սոլո ստեղծագործություններ դաշնամուրի համար, ստեղծագործություններ նվագախմբի համար, բազմաթիվ վոկալ ստեղծագործություններ։ Նա նաև գրել է 3 ֆանտազիա երգեհոնի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118803409 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել