Ալեքսանդր Գրին
Ալեքսանդր Ստեպանովիչ Գրին (Գրինևսկի) (ռուս.՝ Александр Степанович Гриневский, օգոստոսի 11 (23), 1880[1][2][3][…], Սլոբոդսկոյ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4][2][5][…] - հուլիսի 8, 1932[6][7][1][…], Հին Ղրիմ, Q21644558?, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][8]), ռուս խորհրդային գրող։
Ալեքսանդր Գրին ռուս.՝ Александр Грин | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Александр Степанович Гриневский[1] |
Ծնվել է | օգոստոսի 11 (23), 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Սլոբոդսկոյ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4][2][5][…] |
Վախճանվել է | հուլիսի 8, 1932[6][7][1][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Հին Ղրիմ, Q21644558?, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[6][8] |
Գերեզման | Հին Ղրիմ |
Գրական անուն | Александр Грин[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, վիպասան և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ստեղծագործական շրջան | 1906-1932 |
Ժանրեր | Նովել, ակնարկ և պոեզիա |
Գրական ուղղություններ | նեոռոմանտիզմ և սիմվոլիզմ |
Ամուսին | Նինա Գրին |
Alexander Grin Վիքիպահեստում |
Եղել է նավաստի, ոսկեխույզ (Ուրալում), զինվորական։ Սևաստոպոլում հեղափոխական գործունեություն է ծավալել նավաստիների և զինվորների շրջանում։ Բազմիցս բանտարկվել է, երեք անգամ փախել աքսորից։ 1924 թվականներին տեղափոխվել է Թեոդոսիա, ապա՝ Ստարի Կրիմ (1932)։ Առաջին պատմվածքն է «Շարքային Պանտելեևի մատուցած ծառայությունը» (1906)։ Գրին վեպերը, պատմվածքներն ու նովելները ռոմանտիկ շունչ ունեն, աչքի են ընկնում բնության վարպետ նկարագրությամբ և հերոսների հարուստ ներաշխարհով («Ալ առագաստներ», 1923, «Անապատի սիրտը», 1923, «Ալիքների վրայով վազողը», 1928)։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱլեքսանդր Գրինևսկին ծնվել է 1880 թվականի օգոստոսի 11 (23)-ին Վյատսկայա մարզի Սլաբոդսկոյ քաղաքում։ Հայրը՝ Ստեփան Գրինևսկին (լեհ.՝ Stefan Hryniewski, 1843—1914), լեհական ազնվական էր Ռուսական կայսրության Դիսնենսկի կոմսության Վիլենսկայա մարզից, ով 1863 թվականի Հունվարյան ապստամբությանը մասնակցելու համար 20 տարեկանում անժամկետ աքսորված էր Կոլվան՝ Տոմսկի մարզ։ Ավելի ուշ նրան թույլատրեցին մեկնել Վյատսկայա մարզ, ուր նա ժամանեց 1868 թվականին[9]։ 1873 թվականին ամուսնացել է 16-ամյա ռուս բուժքույր Աննա Ստեպանովնա Լեպկովոյի (1857 - 1895) հետ[10]։ Ամուսնության առաջին 7 տարիներին նրանք երեխաներ չունեին, Ալեքսանդրը անդրանիկ որդին էր, ավելի ուշ ծնվեցին նրա եղբայր՝ Բորիսը, և 2 քույրերը՝ Անտոնինան և Եկատերինան[11]։
Ալեքսանդրը կարդալ սովորեց 6 տարեկանում. նրա կարդացած առաջին գիրքը եղել է «Գուլիվերի ճանապարհորդությունները»[12]։ Դեռ մանուկ հասակից նա սիրել է ծովագնացությունների և ճանապարհորդությունների մասին գրքեր։ Երազում էր դուրս գալ ծով որպես նավաստի, և շարժվելով այդ երազանքով՝ փորձում էր փախչել տնից։ Տղայի դաստիարակությունը հակասական էր. նրան մեկ երես էին տալիս, մեկ խստորեն պատժում, երբեմն էլ թողնում էին առանց հսկողության[13]։
1889 թվականին 9-ամյա Ալեքսանդրին տվեցին տեղի ռեալական դպրոցի նախապատրաստական դասարան։ Նրա համադասարանցիները նրան առաջին անգամ տվեցին «Գրին» մականունը։ Բնութագրում նշվում էր, որ Ալեքսանդրի վարքն ավելի վատն էր, քան մյուսներինը, և չուղղվելու դեպքում նրան կհեռացնեն դպրոցից[14]։ Այդուհանդերձ Ալեքսանդրը ավարտեց նախապատրաստական դասարանը և փոխադրվեց 1-ին դասարան, սակայն 2-րդ դասարանում գրել էր վիրավորական բանաստեղծություն ուսուցիչների մասին, ինչի համար հեռացվեց դպրոցից։ Իր հոր խնդրագրով Ալեքսանդրը ընդունվեց այլ դպրոց, որը Վյատկայում ուներ վատ համբավ[15]։
15 տարեկանում Ալեքսանդրը մնաց առանց մոր, ով մահացել էր տուբերկուլյոզից։ Չորս ամիս անց (թվականի մայիսին) հայրն ամուսնացավ այրի Լիդիա Ավենիրովնա Բարեցկայայի հետ[16]։ Ալեքսանդրի և խորթ մոր հարաբերությունները լարված էին, նա առանձին էր բնակվում հոր նոր ընտանիքից։ Գրինը գավառական կյանքը բնութագրում էր որպես «նախապաշարմունքի, ստի, կեղծիքի և կեղծավորության ճահիճ»։ Տղան ապրում էր մենության մեջ, տարված էր գրքեր կարդալով և բանաստեղծություններ գրելով։ Աշխատում էր գրքեր կազմելով և փաստաթղթերի արտագրումով։ Հոր շնորհիվ սկսեց հետաքրքրվել որսորդությամբ, սակայն իմպուլսիվ բնավորության պատճառով հազվադեպ էր վերադառնում որսով[17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Русакова А. Ф. Грин // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2. — С. 386—387.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Грин, Александр (ռուս.) // Писатели современной эпохи: Био-библиографический словарь русских писателей XX века / под ред. Б. П. Козьмин — М.: 1928. — Т. 1. — С. 103—104. — 287 с.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Русакова А. Ф. Грин Александр Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7 : Гоголь — Дебит. — С. 334—335.
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Краткая литературная энциклопедия — Moscow: Советская энциклопедия, 1964. — Vol. 2.
- ↑ Ստեփան Գրինևսկու կենսագրությունը
- ↑ Աննա Գրինևսկայայաի կենսագրությունը
- ↑ FAMILY
- ↑ Варламов А. Н., 2010, էջ 10—11.
- ↑ Воспоминания об Александре Грине, 1972, էջ 149.
- ↑ Воспоминания об Александре Грине, 1972, էջ 412.
- ↑ Варламов А. Н., 2010, էջ 14—17.
- ↑ Լիդիա Ավենիրովնա Գրինևսկայան (օրիորդական ազգանունը՝ Չերնիշևա, առաջին ամուսնու ազգանունով՝ Բորեցկայա)
- ↑ Варламов А. Н., 2010, էջ 19—21.
Գրականություն
խմբագրել- Ե․, 1964 Երկ․ Собр․ соч․, т․ 1—6, М․, 1965․ Ալ առագաստներ,
- Ե․, 1944։ Ոսկե շղթա։ Անհանգրվան ճանապարհ,
- Ե․, 1964։ Ե շղթա։ Անհանգրվան ճանապարհ, Անհանգրվան ճանապարհ, Ե․, 1964։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գրին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 229)։ |