Նավապետ Թոկից փախածը
«Նավապետ Թոկից փախածը» (ֆր.՝ Capitaine Casse-Cou), Ֆրանսիացի գրող, արձակագիր Լուի Բուսենարի պատմաարկածային ստեղծագործությունը, գրված 1901 թվականին։
Նավապետ Թոկից փախածը ֆր.՝ Capitaine Casse-Cou | |
---|---|
Հեղինակ | Լուի Բուսենար |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային |
Թեմա | Անգլո-բուրական պատերազմ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1901 |
Նկարագրում է | Boer Republics? |
Սյուժեն
խմբագրելՊատմական ստեղծագործությունը պատմում է երկու Բուրյան պետությունների՝ Տրանսվաալի ու Օրանժի գաղութարարների դեմ անկախության համար մղվող պատերազմների մասին։ Դոկտոր Թրոմպի՝ ժողովրդական բանակի ռազմիկի ու հումանիստի կերպարը հեղինակի ինքնակենսագրականի գծեր է պարունակում[1]։
Գլխավոր հերոս
խմբագրելՍտեղծագործության գլխավոր հերոսը երիտասարդ ֆրանսիացի Ժան Գրանդյեն է, ով հայտնի է «Նավապետ Թոկից փախածը» անունով։
Համառոտ ակնարկ
խմբագրելԺան Գրանդյեի կյանքը լեցուն է բազմատեսակ արկածներով։ Կլոնդայկում ոսկու հանքեր հայտնագործելով՝ նա հայրենի Ֆրանսիա է վերադառնում աներևակայելի հարուստ։ Բայց ճանապարհորդությունների ծարավ Ժանը չի կարողանում հանգիստ նստել։ Կամավորականների ջոկատ ստեղծելով, որը բաղկացած էր այնպիսի տղաներից, ինչպիսին ինքն է, Ժանը մեկնում է Հարավային Աֆրիկա նվաճողների դեմ պայքար սկսելու համար, որի արդյունքում գլխապտույտ սխրանքներ է գործում՝ լրիվ արդարացնելով իր մականվան ճշմարտացիությունը՝ «Նավապետ Թոկից փախածը»։