Նիկոլայ Կարլովիչ Մետներ (ռուս.՝ Николай Карлович Метнер, հունվարի 5, 1880(1880-01-05)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - նոյեմբերի 13, 1951(1951-11-13)[3][4][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար։

Նիկոլայ Մետներ
Metner N.K. Postcard-1910.jpg
Ծնվել էհունվարի 5, 1880(1880-01-05)[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էնոյեմբերի 13, 1951(1951-11-13)[3][4][1] (71 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Nikolai Medtner Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1900 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Վ․ Սաֆոնովի դաշնամուրի դասարանը (երաժշտության տեսություն ուսումնասիրել է Ա․ Արենսկու և Ս․ Տանեևի մոտ)։ Համերգներ է տվել Ռուսաստանում, 1904 թվականից նաև արտասահմանում, կատարել է հիմնականում իր երկերը։

1909—1910 թվականներին և 1915—1921 թվականներին եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (դաշնամուր)։ 1921 թվականին մեկնել է արտասահման, 1936 թվականից հաստատվել Լոնդոնում։

1927 թվականին համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Ա․ Սկրյաբինի և Ս․ Ռախմանինովի հետ Մետները ռուսական դաշնամուրային երաժշտության խոշոր վարպետ է։

ՍտեղծագործություններԽմբագրել

Գրել է 3 կոնցերտ, 14 սոնատ, շուրջ 40 «Հեքիաթ», «Մոռացված մեղեդիներ» (3 տետր)։ Լավագույն սոնատներից են՝ «Իդիլիա», «Ողբերգական», «Հիշողություն»։ «Հեքիաթ»-ները (էպիկական, քնարական, դրամատիկ) պիեսներ են՝ հիմնված ռեալ և ֆանտաստիկ կերպարների հակադրման վրա։ Մետներն ունի շուրջ 100 ռոմանս՝ ռուս և գերմանացի բանաստեղծների տեքստերով։ Գրել է նաև դաշնամուրային կվինտետ, ջութակի 3 սոնատ, մանրանվագներ։ Մետների երաժշտական ոճը ձևավորվել է դասականների (Մոցարտ, Բեթհովեն), ռոմանտիկների (Շուման, Վագներ) ավանդույթների, ռուսական ժողովրդական ու հոգևոր երաժշտության հիման վրա։

Բնորոշ են ռոմանտիկ երազանքներն ու փիլիսոփայական խորհրդածությունները, ռացիոնալ խստությունն ու զգացմունքների արտահայտման խորությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Метнер Николай Карлович // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.

ԵրկերԽմբագրել

  • Муза и мода, Париж, 1935; Повседневная работа пианиста и композитора, М․, 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 486