Մարտին Իդեն
Մարտին Իդեն (անգլ.՝ Martin Eden), Ջեկ Լոնդոնի վեպը, որն առաջին անգամ հրապարակվել է Pacific Monthly ամսագրում[1] 1908-1909 թվականներին, իսկ 1909 թվականից արդեն լույս է տեսել առանձին գրքով՝ Macmillan Company-ի հրատարակչության կողմից։
Մարտին Իդեն անգլ.՝ Martin Eden | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջեկ Լոնդոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Künstlerroman? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1909 |
Նկարագրում է | Օքլենդ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Macmillan Publishers |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբեր 1909 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/1056(անգլ.) և grapaharan.org/Մարտին_Իդեն(հայ.) |
Պարգև(ներ) | |
Վիքիքաղվածք | Մարտին Իդեն |
![]() |
Սյուժե
խմբագրելՎեպի գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին՝ Օքլենդ (Կալիֆորնիա, ԱՄՆ) քաղաքում։ Մարտին Իդենը աշխատավոր երիտասարդ է, ծովային, ցածր խավի ծագումով, մոտավորապես քսանմեկ տարեկան[2]։ Նա պատահականորեն ծանոթանում է Ռութ Մորզի հետ, որը ունևոր բուրժուական ընտանիքի աղջիկ է։ Առաջին հայացքից սիրահարվելով նրան և ընկնելով բարձր խավի ազդեցության տակ՝ Մարտինը, ցանկանալով դառնալ Ռութին արժանի, ակտիվորեն սկսում է զբաղվել ինքնակրթությամբ։ Ռութը, ի դեմս Մարտինի տեսնելով «վայրենու», իր հովանավորության տակ է վերցնում նրա այդ նախաձեռնությունը։ Մարտինը իմանում է, որ ամսագրերը պատկառելի հոնորար են վճարում հեղինակներին, որոնք տպագրվում են այնտեղ և հաստատորեն որոշում է գրողի հռչակ ձեռք բերել։ Ընդ որում, նա համոզված է, որ կարող գրել անհամեմատ ավելի լավ, քան նրանք, որոնց ստեղծագործությունները հրատարակում են գրական ամսագրերը։
Մարտինը կազմում է ինքնազարգացման ծրագիր, աշխատում սեփական լեզվի և արտասանության վրա, կարդում է շատ գրքեր։ Հենվելով կյանքի փորձի վրա՝ նա սկսում է գրել բանաստեղծություններ և արձակ և ուղարկել այն տպագրական հրատարակչություններ։ Ամուր առողջությունը և անկոտրում կամքը նրան շարժում են դեպի նպատակը։ Մարտինը վարում է աղքատ կյանք, մնում է անքուն և գոյատևում է պատահական վաստակներով։ Հերոսը հետզհետե ավելի ամուր է կապվում Ռութի հետ։ Երիտասարդների միջև ընկած է հսկայական սոցիալական անդունդ, սակայն նրանք միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ համակրանք։ Սկզբնապես Ռութիի ընտանիքը չի առարկում նրանց ծանոթությանը (նրանց դուստրը արդեն քսանչորս տարեկան է և դեռ ամուսնացած չէ)։ Ժամանակի ընթացքում Մարտինը դառնում է փորձառու գրականագետ։ Անցնում են ամիսներ և տարիներ, սակայն ոչ մի լուրջ տպագրական հրատարակչություն չի ցանկանում տպագրել նրա ստեղծագործությունները։ Հաջողություն չեն բերում նաև նրա «արհեստակցական» ստեղծագործություններ, երգիծական բանաստեղծությունները և հոդվածները, որոնք, ինչպես համոզված էր նա, պարտադիր պետք է հրատարակվեին։
Ռութը, զգալով տենչանք դեպի Մարտինը, երկյուղելով և ճնշվելով նրանից, վերջիվերջո հասկանում է, որ սիրահարվել է։ Նրա մայրը և հայրը դստեր ընտրությանը հավանություն չեն տալիս։ Սակայն որոշում են արգելք չհանդիսանալ նրանց նշանադրությանը։ Այնուամենայնիվ նրանք փորձում են Մարտինին Ռութի աչքերում ներկայացնել որպես իրեն անարժան։ Նրանք տուն են հրավիրում բարձր հասարակությունում կայացած և ակտիվորեն կարիերա ստեղծող բազմաթիվ երիտասարդ մարդկանց։
Մորզերի տանը այդպիսի մի հրավիրյալ երեկոյի ընթացքում Մարտինը ծանոթանում է Ռես Բրիսենդենի հետ՝ գրող և փիլիսոփա, որը դառնում է նրա ընկերը։ Բրիսենդենը փորձում է վայելչություն և ավարտուն տեսք տալ Իդենի փիլիսոփայական հայացքներին և բարձր է գնահատում նրա ստեղծագործությունները, չնայած և խորհուրդ է տալիս նրան թողնել ամսագրերի համար գրելը, բայց շարունակել՝ ինքն իր համար։ Բրիսենդենը նրան է տալիս ընթերցելու սեփական արարումը՝ «Էֆեմերիդա» պոեմը, որը Մարտինի վրա թողնում է անջնջելի ազդեցություն։ Ի պատասխան այն առաջարկին՝ անհապաղ փորձել հրատարակել «Էֆեմերիդա»-ն, Բրիսենդենը հրաժարվում է։ Իդենը, իր ընկերոջից գաղտնի, որոշում է պոեմը առաջարկել տարբեր հրատարակչություններին՝ հույս ունենալով հրատարակիչների համաձայնության դեպքում համոզելու վերջինիս այն հրատարակել։
Մի անգամ՝ Բրիսենդենի փոխանցմամբ, մասնակցություն է ունենում քաղաքական հանրահավաքում, որտեղ պաշտպանում է իր հայացքները։ Նա եռանդագին քննադատում է հանրահավաքի մասնակից սոցիալիստների և անարխիստների հայացքները։ Սակայն հանրահավաքից հետո, սկսնակ թղթակցի կամքով՝ բամբասանքների որսորդի, որը չի ըմբռնում բանավեճի բնույթը, թերթերն է ընկնում Մարտին Իդանի մասին լրատվություն, որպես օքլենդյան սոցիալիստների առաջնորդի։ Տվյալ հոդվածից հետո Մարտին Իդենը լուրջ խոսակցություն է ունենում թղթակցի հետ։ Վիրավորված թղթակիցը սկսում է լուրեր տարածել Մարտինի մասին, որպես «հասարակության թշնամու», անբան՝ «այլասերության դիմագծերով»։ Կատարվածից հետո Ռութը խզում է իր հարաբերությունները Մարտինի հետ։
Մի քանի փորձից հետո «Էֆեմերիդե»-ն հրատարակության են ընդունում «Պարթենոն» ամսագրում։ Պոեմը մեծ աղմուկ է առաջացնում ընթերցողների և քննադատների շրջանում, սակայն պոեմի հեղինակ Ռասս Բրիսենդենին վիճակված չէ այդ մասին իմանալ. նա ինքնասպան էր եղել։ Սակայն աղմուկը, որը բարձրացվել էր «Էֆեմերիդե»-ի շուրջ աննշան դուրսպրծուկների խմբի և անտաղանդ գրականագետների կողմից, շուտով Մարտինին բերում են այն մտքին, որ Բրիսենդենը ճիշտ էր՝ հրաժարվելով հրատարակել ստեղծագործությունը բուրժուական ամսագրերում։
Միաժամանակ հրատարակչություններից մեկը որոշում է ռիսկի գնալ և ոչ մեծ տպաքանակով հրատարակել Մարտինի «Արևի խայտառակությունը» քննադատա-փիլիսոփայական գիրքը։ Ակնկալելով ձախողում՝ հրատարակչությունը հրաժարվում է գնել գրքի նկատմամբ իրավունքները և նախապես վճարում է հոնորարը։
Գիրքը սենսացիա է առաջացնում։ Այն նկատում և գնահատում են խոշորագույն գրողները։ Նրա շուրջ բանավեճերը աջակցում են երիտասարդ հեղինակի փառքին։ Իդենի ստեղծագործությունները, տարիներով աննկատ լինելով հրատարակիչների կողմից, որոնք, համարյա միշտ, վերադարձնում էին ձեռագրերը, հանկարծ սկսվում են հրատարակել։
Սակայն անսպասելի հաջողությունը Մարտինի բավարարություն չի բերում։ Բրիսենդենի մահվանից հետո նա որոշում է ընդունում այլևս երբեք չզբաղվել գրական գործունեությամբ։ Մարտինը շատ հանրահայտ է դառնում։ Նրան անընդհատ ճաշկերույթների են հրավիրում, բանկետների, առաջարկում են բազմաթիվ էլիտար ակումբների անդամություն, հրատարակիչները նրան ծանրաբեռնում են նամակներով։ Սակայն Մարտինի՝ այդ ամենի լույսի տակ, տանջում է մի հարց․
Միևնույն ժամանակ, Ռութ Մորզը ինքն է գտնում մոդայիկ և ապահովված գրող Մարտին Իդենին և նրան է առաջարկում իր սիրտը և ձեռքը։ Նա նույնիսկ պատրաստ է նրա համար խզել կապերը ընտանիքի և ընկերների հետ։ Այդ պահին Մարտինը հասկանում է, որ նրա զգացմունքները Ռութի հանդեպ անցել են, որ նա «սիրում էր լուսապսակ և լուսավոր կերպարը, այլ ոչ թե բուրժուական աղջկան»։ Նա մերժում է Ռութի առաջարկը։ Երբ Մարտինը Ռութին ուղեկցում է տուն, համոզվում է, որ նա խաբել է իրեն՝ եկել է ընտանիքի և եղբոր՝ Նորմանի հրահանգով։ Այդ պահին Մարտինը, որը թվում է, թե կյանքում հասել է իր նպատակին (վերջապես նրան ճանաչել են հրատարակիչները), ամբողջովին կորցնում է գրականության նկատմամբ հետաքրքրասիրությունը և դեպի կյանքն ինքնին։ Հանդիպումը հին բարեկամների և նույնիսկ ընկերների հետ չեն բերում Մարտինին առանձնահատուկ ուրախություն։ Նա ընդունում է, որ հոգեպես շատ հիվանդ է։ Մեծ փողերը, որոնք նրան արդեն պետք չեն, նա սկսում է հանձնել իր ընկերներին և ծանոքներին, այդ թվում նրանց, որոնք երբեմն երես էին թեքել նրանից։ Մարտինը որոշում է Խաղաղ Օվկիանոսում ձեռք բերել փոքրիկ կղզյակ և այնտեղ թաքնվել աշխարհիկ իրարանցումից։ Շոգենավի տախտակամածին նա կարդում է Սուինբերնի բանաստեղծությունների հատորյակը։ Եվ հանկարծ նկատում է, որ հայացքը սահում է միևնույն տողերի վրայով։
Իդենը զգում է տարօրինակ զգացողություն, որը վաղուց ճնշում էր նրա կուրծքը, բայց որը մինչ այժմ չէր կարողանում հասկանալ։ Նա դուրս է գալիս իր նավախցից և ցատկում է ջրի մեջ։ Երկրորդ փորձից նրան հաջողվում է խորամանկել կյանքի նկատմամբ կամքին՝ սուզվելով մեծ խորություն նա բացում է իր թոքերը օվկիանոսային ջրի առջև․․․
Փիլիսոփայությունը վեպում
խմբագրելԳլխավոր հերոսի հայացքի ձևավորման վրա մեծագույն ազդեցություն են ունեցել 19-րդ դարի վերջի հանրահայտ փիլիսոփաներ Ֆրիդրիխ Նիցշեն և Հերբերտ Սփենսերը։ Մարտին Իդենի աշխարահայացքը հիմնված է Սփենսերի մատերիալիզմի և Նիցշեի ռացիոնալիզմի և էթիկայի յուրահատուկ խառնուրդի մեջ։
Ինքնակենսագրություն
խմբագրելՎեպը մեծապես ինքնակենսագրական է, Մարտին Իդենի և Ջեկ Լոնդոնի միջև շատ ընդհանրություններ կան։ Երկուսն էլ սերում են ցածր խավից և գրականությունում բացառիկ հաջողությունների են հասել բացառապես սեփական ջանքերի շնորհիվ։ Ինքը Լոնդոնը երիտասարդ ժամանակ բազմաթիվ զբաղմունքներ է փորձել և որպես գործի գիտակ գրում է ծովայինի, ֆաբրիկայի բանվորի և լվացքատան աշխատողի մասնագիտության մասին։ Ռութի կերպարը ոգեշնչված է Ջեկ Լոնդոնի առաջին սիրով՝ Մեյբլ Էպլգարտով[3]։
Սակայն Լոնդոնի և նրա գլխավոր հերոսի քաղաքական և փիլիսոփայական հայացքները տարբեր են։ Եթե Իդենին միայն վերագրվում էին սոցիալիստական և նույնիսկ «կարմիր» գաղափարներ (որը չի համապատասխանում նրա անհատականությանը), ապա Լոնդոնը հանդիսանում էր սոցիալիզմի հետևորդ։ Բրիսենդենի միջոցով նա Մարտին Իդենին զգուշացնում է բուրժուական հասարակությունում անհատապաշտի անխուսափելի վախճանի մասին․ «Ես շատ եմ ցանկանում, որ դուք դառնաք սոցիալիստ մինչ այն, երբ ես կմահանամ։ Միայն դա կարող է փրկել Ձեզ կյանքի հիասթափության ժամին, որը անպայման, կգա»։ Վերջաբանում հեղինակը ընթերցողին բերում է այն մտքին, որ ազնիվ, ստեղծարար մարդը ունակ չէ ապրելու բուրժուական հասարակությունում։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է քառասունվեց գլխից[4]։
Գլխավոր հերոսներ
խմբագրելՄարտին Իդեն
խմբագրելՆախկին ծովային, աշխատավոր դասակարգից, որը սիրահարվում է երիտասարդ բուրժուա Ռութին, ով և դաստիարակում է նրան, որպեսզի դառնա գրող՝ նպատակ ունենալով հասնելու նրա ձեռքին։
Ռութ Մորզ
խմբագրելԵրիտասարդ բուրժուա, համալսարանի ուսանողուհի, օգնում է Մարտինին լեզվի իմացության դասերում։ Սկզբնապես նա վանում էր Մարտինին, սակայն այնուհետև հասկանում է, որ սիրահարվել է։ Նրանք որոշում են, որ չեն կարող ամուսնանալ մինչ նրա ծնողները հավանություն տան Մարտինի ֆինանսական և սոցիալական կարգավիճակին։
Լիզի Կոնոլի
խմբագրելՊահածոյի գործարանի բանվորուհի, որը մերժվում է Իդենի կողմից, որն էլ արդեն սիրահարվաղ է Ռութին։ Սկզբնապես, այն ժամանակ, երբ Իդենը ձգտում էր կրթության, Լիզի կոպիտ ձեռքերը զիջում էին Ռութին։ Չնայած դրան, Լիզին մնում է հավատարիմ Մարտինին։ Մարտինը զգում է կապվածություն դեպի նրան, որովհետև նա միշտ սիրել է իրեն այնպիսին ինչպիսին որ կա, այլ ոչ թե փառքի կամ փողի համար։
Ջո Դոուսոն
խմբագրելԻդենի ղեկավարը լվացքատանը։ Այնուհետև նա վեր է ածվում մուրացկանի։
Ռես Բրիսենդեն
խմբագրելՀիվանդագին գրող, որը Իդենին խրախուսում է գրել և վերադառնալ ծով՝ մինչ քաղաքային կյանքը կուզ կտա նրան։ Բրիսենդենը հանդիսանում է սոցիալիստ և Իդենին ծանոթացնում է փիլիսոփայության սիրահար մի խմբի հետ։ Նրա վերջին աշխատությունը՝ «Էֆեմերիդա»–ն, գրական սենսացիա է առաջացնում, երբ Իդենը տպագրում է նրա մահվանից հետո։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1914 թ. — «Մարտին Իդեն» (Martin Eden)
- 1918 թ. — «Ծնված ոչ փողի համար» (ռեժիսոր Նիկանդր Տուրկին, սցենարիստ Վլադիմիր Մայակովսկի), գլխավոր դերում՝ Վ․ Մայակովսկի
- 1942 թ. — «Մարտին Իդենի արկածները» (The Adventures of Martin Eden), գլխավոր դերում՝ Գլեն Ֆորդ
- 1976 թ. — «Մարտին Իդեն»։ Հեռուստաթատրոն։ ԽՍՀՄ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Oregon Timeline
- ↑ в 15-й главе Мартин вспоминает что 4 года назад ему было 17 лет
- ↑ «Анализ произведения «Мартин Иден»: что Мартин служил простым моряком и уже только поэтому никак не пара дочери…». Արխիվացված է օրիգինալից 2015-05-30-ին. Վերցված է 2015-03-08-ին.
- ↑ Վեպի էլեկտրոնային տարբերակ
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարտին Իդենը bookmark.am-ում
- Մարտին Իդենը գրապահարանում Արխիվացված 2020-07-20 Wayback Machine
- Մարտին Իդենը standardebooks.org-ում (անգլերեն)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Իդեն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Իդեն» հոդվածին։ |