Նելլի Խերանյան
հայ դերասան
Նելլի Ռազմիկի Խերանյան (մայիսի 10, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2006),
Նելլի Խերանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1966 (54 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ամուսին(ներ) | Տիգրան Ներսիսյան |
Երեխա(ներ) | Անի Ներսիսյան Մանե Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի վաստակավոր արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
1983-1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի «Թատրոնի և կինոյի դերասան» ֆակուլտետում։ 1992-1993 թվականներին աշխատել է Երևանի համազգային թատրոնում, 1994-1995 թվականներին՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ 1996 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2]: Վարել է հեռուստատեսային հաղորդումներ։ Լավագույն դերերից է համարվում « Հին Աստվածներ » Սեդա, « Տրամվայ Ցանկություն » Բլանշ, « Ես մի ծառ եմ ծիրանի » Զարե, « Ջոն Արքա » Թագուհի Էլինոր, « Ռիչարդ Երրորդ » Էլիզաբեթ ․
Դերեր թատրոնումԽմբագրել
1984 | Վիլյամ Շեքսպիր, «Համլետ» | Օֆելիա |
1985 | Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ» | Ջուլիետ |
1986 | Շարլ Պերրո, «Կարմիր գլխարկ» | Կարմիր գլխարկ |
1987 | Գարսիա Լորկա, «Բեռնարա Ալբայի տունը» | Ադելլա |
1992 | Է. դե ֆիլիպո, «Սանիտայի թաղապետը» | Ջերալդինա |
1992 | Հայկ Հակոբյան,« Լեռնային կակաչներ» | Լուսինե |
1994 | Թեննեսի Ուիլյամս, «Ապակե գազանանոց» | Լաուրա |
1995 | Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար» | Ռոզալիա |
1995 | Վիլյամ Շեքսպիր, «Լիր արքա» | Ռեգան |
1996 | Լեվոն Շանթ, Ինկած բերդի իշխանուհին | Սոֆիա իշխանուհի |
1997 | Գաբրիել Սունդուկյան, «Կտակ» | Նունե |
1997 | Յակոբ Լենց, «Հաճույք որսացողները» | Մարի |
1998 | Ալբերտ Քամյու, «Կալիգուլա » | Կաեսոնիա |
1998 | Մուրացան, «Ռուզան» | Ռուզան |
1999 | Լևոն Շանթ, «Հին աստվածներ» | Սեդա |
2000 | Թեննեսի Ուիլիամս, «Տրամվայ ցանկություն» | Բլանշ |
2000 | Արման Վարդանյան, «Ախացել» | Կարինե |
2001 | Անտոն Չեխով, «Բալի այգի» | Դունյաշա |
2001 | Ռոլանդ Շառոյան, «Մեր բաժին ուրախությունը» | Արուս |
2005 | Ալվարդ Պետրոսյան, «Ես մի ծառ եմ ծիրանի» | Զարե |
2006 | Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար» | Մարգարիտ |
2008 | Պերճ Զեյթունցյան, «Արշակ թագավոր» | Փառանձեմ |
2012 | Վիլյամ Շեքսպիր, «Ջոն Արքա | Թագուհի Էլինոր |
2013 | Պերճ Զեյթունցյան, «Հարյուր տարի անց» | Մարիամ |
2014 | Վիլյամ Շեքսպիր, «Ռիչարդ Երրորդ» | Թագուհի Էլիզաբեթ |
Դերերը հեռուստաթատրոնումԽմբագրել
1983 | Գրիգոր Զոհրապ - Փոստալ | Տիգրանուհի |
1985 | Արշալույսից առաջ | Ալինա |
Դերեր կինոյումԽմբագրել
1984 | Ճերմակ անուրջներ գեղարվեստական ֆիլմ |
1992 | Վերջնագիծ գեղարվեստական ֆիլմ |
2008 | Սպանված աղավնի գեղարվեստական ֆիլմ |
2009 | Հանուն սիրո հեռուստանովել |
2011 | Քաղցր կյանք հեռուստանովել |
2012 | Տիգրանի մոլորակը հեռուստանովել |
2016 | Թաքնված սեր հեռուստանովել |
2017 | Էլենի օրագիրը հեռուստանովել |
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- 2000 «Շերմուկշնիս» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Բլանշի դերակատարման համար
- 2000 «Արտիստ» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Բլանշի դերակատարման համար
- 2002 ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալ»
- 2006 ՀՀ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Զարեի դերակատարման համար
- 2006 «Արտիստ», մրցանակ Մետաքսյա Սիմոնյանին նվիրված «Զարեի» դերակատարման համար
- 2006 ՀՀ վաստակավոր արտիստ
- 2013 ՀՀ Ազգային Ժողովի Պատվոգիր «Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար»
- 2017 Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»
- 2017 ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»
- 2017 Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Ոսկե մեդալ»
- 2019 A.A.D.am.«Հայաստան․Արցախ․Սփյուռք․» կազմակերպության ամենամյա մրցանակ «Հայ մշակույթում ներդրած ավանդի համար»