Բացել գլխավոր ցանկը

Ռոլանդ Շառոյան

հայ արձակագիր, լրագրող, խմբագիր

Ռոլանդ Դանիելի Շառոյան (օգոստոսի 11, 1952(1952-08-11), Աշնակ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների և ժուռնալիստների միության անդամ 1982 թվականից։

Ռոլանդ Շառոյան
Դրոշ
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
մայիս 8, 1998 - հունիս 11, 2003
Նախորդող Արմեն Սմբատյան
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող, խմբագիր և արձակագիր
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 11, 1952(1952-08-11) (67 տարեկան)
Ծննդավայր Աշնակ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Մովսես Խորենացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Աշնակ գյուղում։ 1974 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1974-1975 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր, 1976-1977 թվականներին՝ հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում որպես ֆիլմի տնօրեն։ 1977 թվականից աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրությունում, որպես արձակի բաժնի վարիչ[1]:

1998-2003 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է։ Հիմնադրել և խմբագրել է «Մարզաշխարհ», «Նավասարդ» և «Էրգիր» թերթերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն և վրացերեն[2]:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր։

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով[3]:

ԵրկերԽմբագրել

  • Հարյուր կռունկ (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 112 էջ։
  • Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու (հեքիաթ), Երևան, «Սովետական գրող», 1983, 33 էջ։
  • Մառախուղ (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 232 էջ։
  • Շոգիլք, Երևան, «Լուսակն», 2001, 205 էջ։
  • Էրգրի աստվածները. Գևորգ Չաուշ (մենագրություն), , Երևան, «Լուսակն», 2008, 76 էջ։
  • Աղավնիներից մինչև տեսադարաշրջան (մենագրություն), Երևան, «Լուսակն», 2009, 124 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Նաիրի», 2010, 36 էջ։
  • Գանգրահեր տղայի քաղաքը, Երևան, «Սովետական գրող», 1982, անթոլոգիա
  • Հարազատ տուն, Երևան, «Սովետական գրող», 1986, անթոլոգիա
  • Խաղաղ կեսօր, Երևան, «Սովետական գրող, 1986, Երևան, 56 էջ
  • Ամպշող արև, Երևան, «Սովետական գրող», 2001, 300 էջ
  • Իմ անունը Գևորգ է, ձիուս անունը Կայծակ, 2001, 32 էջ
  • Ֆուտբոլի հանրագիտարան, 1-2 հատոր 1995-1999, 174-263 էջ, Երևան, «Լուսակն»
  • Մամուլի ժանրերի ծագումն ու զարգացումը, Երևան, «Լուսակն», ՈՒսումնական ձեռնարկ, 2008
  • Ազգային գաղափարախոսություն և մշակույթ, Երևան, Մենագրություն, «Լուսակն», 2008
  • Անսանձ գրաքանդակներ, Երևան, «Լուսակն», 20010, 138 էջ
  • ՀՈՎՆ ԸՆԿԱՎ, արձակ, Երևան, «Լուսակն», 2012, 391 էջ
  • Երեք խնձորի արկածները, Երևան, «Ծիծեռնակ» հրատ, 2013, 79 էջ

ՊարգևներԽմբագրել

  • Մովսես Խորենացու մեդալ (2015)[4]
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ «Էրգրի աստվածները» վիպասքի և «Բառերի խրխինջը» ժողովածուի համար, 2017 թ.[5]
Նախորդող
Արմեն Սմբատյան
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ռոլանդ Շառոյան

մայիսի 8 1998-հունիսի 11 2003
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Թամարա Պողոսյանը որպես ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար, Իշխան Զաքարյանը որպես ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 425
  2. Ռ. Շառոյան, Գ. Հակոբյան, Շախմատի համահայկական հանրագիտարան, Երևան, «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, 2007, էջ 2։
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-12-15 
  4. Ռ. Դ. ՇԱՌՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Technologies Peyotto։ «Մրցանակները օգնելու են․ Գրական մրցանակներ՝ տարվա լավագույն ստեղծագործություններին (տեսանյութ)»։ 1in.am։ Վերցված է 2018-02-09 

Արտաքին հղումներԽմբագրել