Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց

ավագ դպրոց Երևանում

Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց, ավագ դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակավագ դպրոց
Հիմնադրված է1938
Անվանված էԲենիամին Ժամկոչյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏիգրան Մեծի 64
Կայքyerevan119.schoolsite.am

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին՝ որպես երկաթուղայինների դպրոց։ 1961 թվականին վերակազմավորվել է ֆրանսիական թեքումով դպրոցի, որտեղ որոշ առարկաներ դասավանդվել են ֆրանսերենով։ Դպրոցը հայտնի է որպես ֆրանսիական դպրոց։

Դպրոցն անվանակոչվել և հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս Բենիամին Ժամկոչյանի անունով է գրանցվել 2003 թվականի հունվարի 26-ին։ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ դարձել է ավագ դպրոց[1]։ 2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր, որով Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում իրականացվում է ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր[2]։

Դպրոցի դիմաց տեղադրվել է Բենիամին Ժամկոչյանի կիսանդրին։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  2. Երևանի թիվ 119 ավագ դպրոցում կգործի ֆրանսիական լիցեյ

Արտաքին հղումներ խմբագրել