Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն

Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։

Picto infobox masks.png
Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
Mher Mkrtchyan Artistic Theatre.jpg
Տեսակթատրոն և թատերախումբ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1986
Կայքmmat.am
Mher Mkrtchyan Theatre Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Թատրոնը նախապես կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն։ Բացումը տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Մհեր Մկրտչյանը մեկ տարուց էլ պակաս ղեկավարեց թատրոնը։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով՝ Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Թատրոնը որոշ ժամանակ ղեկավարեց կինը՝ Թամար Հովհաննիսյանը, իսկ վերջինիս՝ Հայաստանից մեկնելուց հետո թատրոնը մի քանի տարի չգործեց։ Այն վերաբացվեց 2004 թվականին՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հիմնական վերանորոգումից հետո[1]։

Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն է։ Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը, Լուսինե Ավանեսյանը, Սարգիս Վարդևանյանը և ուրիշներ[2]։

ՀասցեԽմբագրել

Թատրոնը գտնվում է Մովսես Խորենացու փողոցի 18 շենքում։

ԾանոթագրություններԽմբագրել