Բացել գլխավոր ցանկը

Երևանի Կամերային թատրոն

Երևանի Կամերային թատրոն, պետական թատրոն Երևանում։ Ստեղծվել է 1982 թվականի դեկտեմբերի 15-ին։

Picto infobox masks.png
Երևանի Կամերային թատրոն
Երևանի կամերային թատրոն.jpg
Երևանի կամերային թատրոնի մուտքը
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվ1982, դեկտեմբերի 15
ԿայքՊաշտոնական կայքը
Yerevan Chamber Theatre Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈՒՀԱ), թիմի կապիտան՝ Արա Երնջակյան։ Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում կայացած ՈՒՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972)։

Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ 1981 թվականին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ։ 1983 թվականին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։

Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։

ԲեմադրություններԽմբագրել

 
Երևանի Կամերային թատրոն

Իր գործունեության տարիների ընթացքում Կամերային թատրոնն իրականացրել է ավելի քան 50 բեմադրություն, որոնք հայտնի և սիրված են ոչ միայն Հայաստանում, այլև՝ աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև 20-ից ավելի մանկական ներկայացումներ։

Պրեմիերաներն ըստ տարեթվերիԽմբագրել

  • 1973 - Արա Երնջակյան, «Յոթ կատակ Հայաստանից»
  • 1976 - Արա Երնջակյան, «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ»
  • 1982 - Արա Երնջակյան, «Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին, որ չէր հավատում հեքիաթների» («Ալքիմիկոս»)
  • 1982 - Արա Երնջակյան, «Սովորական համերգ»
  • 1982 - Արա Երնջակյան, «Նկարներ ցուցահանդեսից»
  • 1983 - Արա Երնջակյան, «Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին»
  • 1983 - Դերենիկ Դեմիրճյան «Քաջ Նազար»
  • 1984 - Արա Երնջակյան, «Էտյուդ կանանց մասին» (ռուսերեն)
  • 1984 - Պերճ Զեյթունցյան «Հերոսիմա»
  • 1985 - Արա Երնջակյան, «Երևանյան օրերի քրոնիկա»
  • 1985 - Արա Երնջակյան, «Երկաթուղի» («Քավարան»)
  • 1985 - Վիլյամ Շեքսպիր, «Համլետ» (ռուսերեն)
  • 1986 - Վիլյամ Շեքսպիր, «Համլետ» (հայերեն)
  • 1986 - Է. Ռաձինսկի, «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն»
  • 1986 - Խնկո Ապեր, «Մկների ժողով»
  • 1986 - Բ. Սթեյվիս, «Գալիլեյ»
  • 1986 - Մ. դե Գելդերոդդ, «Խեղկատակների դպրոց»
  • 1987 - Վլադիմիր Մայակովսկի, «Բաղնիք»
  • 1988 - Արա Երնջակյան, «Հայք»
  • 1990 - Արա Երնջակյան, «Հայր մեր»
  • 1993 - Արա Երնջակյան, «Ես իմ անուշ Հայաստանի...»
  • 1997 - Արա Երնջակյան, «Կաբարե»
  • 1998 - Արա Երնջակյան, «Անտեր Ground»
  • 1999 - Արա Երնջակյան, «Տիտանիկ, made in Armenia»
  • 2001 - Արա Երնջակյան, «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ» («Մահվան սղոց»)
  • 2001 - Արա Երնջակյան, «Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն»
  • 2002 - Արա Երնջակյան, «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +»)
  • 2003 - Էդվարդ Ռաձինսկի, «Ներոն»
  • 2004 - Արա Երնջակյան, «Կառավարական համերգ»
  • 2004 - Արա Երնջակյան, «Սոնատ թավջութակի համար»
  • 2004 - Մ. Ռոնցոնի, «610 Բեդֆորդ Դրայվ. Ես ամերիկացի եմ»
  • 2005 - Արա Երնջակյան, «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ»
  • 2005 - Արա Երնջակյան, «Էտյուդ կանանց մասին» (հայերեն)
  • 2006 - Արա Երնջակյան, «Ի զե՛ն»
  • 2007 - Արա Երնջակյան, «Արմմագեդոն»
  • 2008 - Ք. Ֆրեշետտ, «Փնտրվում է տղամարդ»
  • 2008 - Արա Երնջակյան, «Շատ love story"
  • 2008 - Արա Երնջակյան, «Հոբելյանական հաճախորդ» («Ուզբեկական փլավի բաղադրատոմսը»)
  • 2008 - Արա Երնջակյան, «Ամեն օր Ամանոր»
  • 2009 - Լ. Գերշ, «Ինչ տարբերություն, թե ում հետ»
  • 2010 - Արա Երնջակյան, «Լուսատտիկների կանչը»
  • 2011- Արա Երնջակյան, «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ»
  • 2011- Ա. Ջ. Բոլդ, «Սկոտչ & Whiskey»

ԹատերախումբԽմբագրել

Կամերային թատրոնի բեմում հանդես են եկել Վիգեն Ստեփանյանը, Եվգենիա Պոդպոմոգովան[1], Վիգեն Չալդրանյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Բ. Լիվշիցը, Մ. Ավակիմովը, Ա. Համբարձումյանը, Կ. Ուլիխանյանը, Ա. Մազմանյանը, Ք. Զամինյանը, Մ. Զամինյանը, Ա. Լարայը, Ա. Միքայելյանը, Ա. Զոտովը, Դ. Բաբայանը, Զ. Ուզունյանը, Ա. Ղուկասյանը, Գ. Սեկոյանը և այլք։

Արա Երնջակյանը համագործակցել է անվանի նկարիչներ Վալենտին Պոդպոմոգովի, Ռոբերտ Սահակյանցի, Ֆելիքս Եղիազարյանի (թատրոնի խորհրդանիշի և սրահը զարդարող դեկորատիվ պաննոյի հեղինակը), Բենիկ Պետրոսյանի, ով ձևավորել է թատրոնի շքամուտքը և կերտել է «Հանդիսատես»ը, Ս. Ղազարյանի, որն ստեղծել է երաժիշտների քանդակները Երկնագույն դահլիճում, Լ. Ավետիսյանի, Եվգ. Սաֆրոնովի, Ռ. Խաչատուրյանի հետ։

Տարբեր տարիների կոլեկտիվի երաժշտական ղեկավարներն են եղել՝ Ա. Ահարոնյանը, Գ. Խաչիկյանը, Արտաշես Քարթալյանն իր ջազ-նվագախմբով (Արմեն Հյուսնունց՝ սաքսոֆոն, Ռ. Բարխուդարյան՝ թավջութակ, Ալ. Գրիգորյան՝ հարվածային գործիքներ), Վահագն Հայրապետյանը։

ՀասցեԽմբագրել

Երևանի Կամերային թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի 58 հասցեում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել