Օտարը (հեռուստասերիալ)
Օտարը, հայկական քրեական, մելոդրամա հեռուստասերիալ։ Ցուցադրվել է Շանթ Պրեմիում հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 13-ին և ավարտվել է 2017 թվականի հուլիսի 27-ին։
Օտարը | |
---|---|
Ժանր | |
Երկիր | Հայաստան |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Մհեր Խաչատրյան |
Գլխավոր դերերում | Սիսիան Սեփանյան Մարինկա Խաչատրյան Դավիթ Աղաջանյան |
Պրոդյուսեր | Հունան Սողոյան |
Սցենարիստ | Անի Մաղաքյան |
Խմբագիր | Անի Հայկազյան |
Սերիաների քանակ | 99 |
Սերիայի տևողություն | 1:06:30 |
Էկրաններին է | մարտի 13, 2017-ից հուլիսի 27, 2017-ը |
Հեռուստաալիք | Շանթ ՀԸ |
Ընկերություն | Շանթ ՀԸ |
Կարգավիճակ | ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունեցել Երևանում։
Սերիալի ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաընկերության եթերում։
Սյուժե Խմբագրել
Գոռը, Նենեթը և Արսենը ապրում են իրար հարևանությամբ, սովորում են նույն դպրոցում, մտերիմ ընկերներ են։
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր ապրումները, որոնք փակ են անգամ ամենամտերիմ ընկերների առջև։
Արսենի և Նենեթի սիրո մասին Գոռն իմանում է շատ ուշ, երբ ինքն էլ արդեն սիրահարված է Նենեթին։
Այս ամենին զուգահեռ` բոլորի համար անհասկանալի պատճառներով ձերբակալվում է Գոռի հայրը։ Այսուհետ տղայի ուսերին է լինելու ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը։
Ժամանակից շուտ կյանքի դժվարություններին հանդիպելով՝ Գոռն ստիպված է ճակատագրական ընտրություն կատարել` դառնալ Նենեթի և Արսենի բաժանության պատճառ, թե՞ ազատել ճանապարհն ընկերոջ համար։
Գոռի, Արսենի և Նենեթի ծնողների շուրջ հյուսվող պատմությունը մութ վարագույր է, որի հետևում թաքնված են ամենաանսպասելի գաղտնիքներ։
Սերիալը երեք հերոսների սիրային եռանկյունու շուրջ ծավալվող պատմություն է, որի ընթացքում հերոսները ստիպված կլինեն պայքարել հանուն երջանկության` հասկանալով, որ ոչինչ չի տրվում առանց պայքարի։
Դերերում Խմբագրել
Դերակատար | Կերպար | Նկարագրություն |
---|---|---|
Սիսիան Սեփանյան | Գոռ | |
Մարինկա Խաչատրյան | Նենեթ | |
Դավիթ Աղաջանյան | Արսեն | |
Գայանե Բալյան | Ագնես | |
Հովակ Գալոյան | Գնել | |
Ռուզան Մեսրոպյան | Ալինա | |
Սուրեն Թումասյան | Կարեն | |
Նելլի Խերանյան | Լիլիթ | |
Դավիթ Հակոբյան | Ավագ | |
Մարիամ Ադամյան | Արփի | |
Մուրադ Նադիրյան | Տիգրան | |
Մարիաննա Գևորգյան | Եվա | |
Ռոբերտ Հակոբյան | Վահագ | |
Անի Պետրոսյան | Սեդա | |
Արմեն Մարգարյան | Ստեփան | |
Արթուր Խաչատրյան | Մհերիկ | |
Լուիզա Կարապետյան | Մայա | |
Սուրեն Առուստամյան | Կարո | |
Հայկ Հովհաննիսյան | Մհեր | |
Մերի Մովսեսյան | Տաթևիկ | |
Սարգիս Աղամալյան | Վահան | |
Էդգար Թելոյան | Նարեկ | |
Աստղիկ Մարկոսյան | Սոնա | |
Տիրուհի Հակոբյան | Մանե | |
Պողոս Գույումջյան | Էրիկ | |
Հրաչ Միրաքյան | Հայկ (Թումո) | |
Իննա Խոջամիրյան | Վիկա | |
Լիզա Ենգիբարյան | Անուշ | |
Վազգեն Զաքարյան | Վաչե | |
Զարուհի Առաքելյան | Սաթեն | |
Անդրանիկ Ուդումյան | ||
Սևակ Սանթրոսյան |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «"Օտարը". Նոր սիրային եռանկյունի՝ հայկական եթերում»։ panorama.am։ February 24, 2017։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2018-ին
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Otary
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: