Էլենի օրագիրը
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Էլենի օրագիրը», հայկական պատանեկան, դրամատիկ հեռուստասերիալ[1]։ Հեռարձակվել է Շանթ Պրեմիում հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին։
Էլենի օրագիրը | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | երիտասարդական դրամա[2] |
Սցենարիստ | Անի Մաղաքյան |
Ռեժիսոր | Մհեր Խաչատրյան |
Կատարող պրոդյուսեր | Հունան Սողոյան |
Գլխավոր դերերում | Իննա Խոջամիրյան Էդգար Իգիթյան Մարինկա Խաչատրյան Սիսիան Սեփանյան |
Սկզբի երաժշտություն | Նարե Գևորգյան - Իմ արև |
Արտադրող երկիր | Հայաստան |
Լեզու(ներ) | հայերեն |
Սեզոնների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 421 |
Ստեղծում | |
Վայր(եր) | Երևան, Հայաստան |
Գործողության վայր | Երևան, Հայաստան |
Տևողություն | 1:03:20 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Շանթ ՀԸ |
Հեռարձակում | |
Հեռուստաընկերություն | Շանթ ՀԸ |
Պատկերի ձևաչափ | 1080p |
Առաջին ցուցադրման երկիր | Հայաստան |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 18, 2017 – օգոստոսի 1, 2019 |
Կարգավիճակ | ավարտված |
Սերիաների հիմնական մասը նկարահանվել է Երևանում։
Սերիալը ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաընկերության եթերում։
Սյուժե
խմբագրել1-ին եթերաշրջան
խմբագրելՀեռուստասերիալի սյուժեն զարգանում է չորս երիտասարդների՝ Էլենի, Մաքսի, Լևոնի և Սառայի շուրջ։ Նրանք սովորում են միևնույն դպրոցում, սակայն Էլենը և Լևոնը նորեկներ են։ Նոր միջավայրում նրանց սպասվում են բազմաթիվ փորձություններ։ Լևոնը և Մաքսը թշնամանում են հենց առաջին հանդիպումից՝ առանց իմանալու, որ ճակատագիրն իրենց համար պահած անակնկալներ ունի։
Սառան և Մաքսը վաղուց են սիրում իրար, բայց արդյո՞ք այդ սերն այն է, ինչին երիտասարդները երկար ժամանակ հավատացել են, թե՞ նրանց կյանքում Էլենի հայտնվելը ամեն ինչ կփոխի։
Չորս հերոսների կյանքի և սիրո պատմության հետ զուգահեռ զարգանում են նաև այլ աշակերտների՝ Լիզայի, Մարիամի, Ռոբի և մյուսների սյուժետային գծերը՝ իրենց ընտանեկան և անձնական խնդիրներով։ Գաղտնիքներ, որոնք հնարավոր չի լինի այլևս թաքցնել, սեր, որը կփոխի սերիալի բոլոր հերոսների ճակատագրերը[3]։
2-րդ եթերաշրջան
Հերոսների ուսանողական կյանքն է։ Հերոսներն ավելի հասուն և կայացած են դարձել։ Կյանքի նոր փուլում, նոր կարգավիճակում յուրաքանչյուրն ունի իր անհատական դրաման[4]։
Դերերում
խմբագրելԴերակատար | Կերպար | Եթերաշրջան | Նկարագրություն |
---|---|---|---|
Իննա Խոջամիրյան | Էլեն Մաթևոսյան | 1-2 | 12-րդ դասարանի նորեկ աշակերտուհին։ Լևոնի և Մարիամի մոտիկ ընկերուհին։ Էլենի ծնողների մահից հետո Արտո Մաքսիմիչը Էլենին խնամակալության տակ է վերցնում և ապրում Արտո Մաքսիմիչի տանը, սիրահարվում է Մաքսին։ |
Էդգար Իգիթյան | Մաքս Տեր-Գրիգորյան | 1-2 | 12-րդ դասարանի գլխավորն ու առաջնորդը։ Ռոբի ընկերը։ Սկզբում ընկերություն էր անում Սառայի հետ, Էլենի հայտնվելուց հետո, Ռոբի հետ գրազ է կռվում, որ սիրահարվի Էլենին և սիրահարվում է Էլենին։ |
Մարինկա Խաչատրյան | Սառա Մակարյան | 1-2 | 12-րդ դասարանի թիթիզ աշակերուհին։ Ջենիի մոտիկ ընկերուհին։ Սկզբում ընկերություն էր անում Մաքսի հետ, Լևոնի հայտնվելուց հետո սիրահարվում է Լևոնին։ |
Սիսիան Սեփանյան | Լևոն Տեր-Գրիգորյան | 1-2 | 12-րդ դասարանի նորեկ աշակերտը։ Էլենի և Զորիի մոտիկ ընկերը։ Արտո Մաքսիմիչի եղբոր որդին, Լևոնի հոր մահից հետո իր ծնողական պարտականությունները կատարում է` Լևոնի պապիկը։ Սիրահարվում է Սառային։ |
Դավիթ Հակոբյան | Գուրգեն | 1-2 | Լևոնի պապիկը։ Արտոյի և Վահանի հայրը։ Լևոնի, Մաքսի և Դավիթի պապիկը։ |
Նելլի Խերանյան | Մարի Արսենովնա | 1-2 | Դպրոցի տնօրենը։ Լիզայի մայրը։ Բաժանված է նրա ամուսնուց և ապրում է իր աղջկա հետ։ Շփվում է Արտո Մաքսիմիչի հետ։ |
Հովակ Գալոյան | Արտո Տեր-Գրիգորյան | 1-2 | Մաքսի և Դավիթի հայրը։ Գուրգենի տղան։ Լևոնի հորեղբայրը։ Ամուսնացած է, կնոջը հիշողությունը կորցնելուց հետո, Մաքսից թաքուն շփվում է Մարի Արսենովնայի հետ։ |
Մարիամ Ադամյան | Լիզա | 1-2 | 12-րդ դասարանի ազատամիտ աշակերտուհին։ Մարի Արսենովնայի աղջիկը։ Իզայի մոտիկ ընկերուհին։ Սիրահարվում է Արամին հետագայում Դավիթին։ |
Դավիթ Աղաջանյան | Արամ | 1 | Արամին դպրոց է բերում վրեժը։ Նա իր մեջ ունի խորը թաղած վրեժ, որն առաջնորդում է իրեն։ Իր քրոջ հետ 2 տարի առաջ դեպք է պատահել, որպեսզի իմանա, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորները, ընդունվում է դպրոց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, որպեսզի լուծի իր քրոջ վրեժը։ Առաջին հայացքից սիրահարվում է անգլերենի ուսուցչուհի` Սոնային։ |
Մերի Երեմյան | Սոնա | 1 | Անգլերենի ուսուցչուհին։ Ամուսնացած է և բազմաթիվ դժվարություններ ունի անձնական կյանքում։ Սիրահարվում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ ` Արամին։ |
Պողոս Գույումջյան | Ռոբ | 1-2 | 12-րդ դասարանի ամենաչար աշակերտը։ Մաքսի մոտիկ ընկերը։ Սիրահարված է Սառային հետագայում Իզային։ |
Հասմիկ Խոջյան | Մարիամ | 1-2 | 12-րդ դասարանի ամենախելացի աշակերտուհին։ Էլենի մոտիկ ընկերուհին։ Սիրահարված է Զորիին։ |
Լիդիա Օռլովա | Ջենի | 1 | 12-րդ դասարանի աշակերտուհին։ Սառայի մոտիկ ընկերուհին։ Ընկերություն է անում Զորիի հետ հետագայում Սաշի հետ։ |
Սյուզան Պապյան | Անետ | 1 | Սառայի մայրը։ |
Տաթևեր Խանջյան | Գայանե Գրիգորյան | 1-2 | 12-րդ դասարանի դասղեկը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։ |
Ջիվան Սարգսյան | Մարատ | 1 | Արամի ու Մանեի հայրը։ |
Արտակ Այվազյան | Արթուր | 1 | Ռոբի հայրը։ Արտոյի և Վահանի ընկերը, իրար հետ միասին են աշխատել։ ինչ-ինչ պատճառներով գամված է սայլակին։ |
Տաթևիկ Ղարիբյան | Աննա | 1 | Ռոբի մայրը։ |
Լուսինե Գրիգորյան | Սյուզի | 1-2 | Դպրոցի գործավարուհին։ |
Լիզա Ենգիբարյան | Լիլի | 1 | Արտոյի կինը, Մաքսի և Դավիթի մայրը։ Տարիներ առաջ կորցրել է հիշողությունը։ |
Տաթև Սահակյան | Տոմա | 1 | Լիլիի օգնականը, բուժքույր։ |
Գևորգ Չուլյան | Մկո | 1-2 | Հացի գործարանի տնօրենի օգնականը։ Մոտիկ է Ռոզիկի հետ։ Սիրահարվում է Վիկային։ |
Նարեկ Մարտիրոսյան | Էդո | 1 | Հացի գործարանում աշխատող։ |
Մուրադ Նադիրյան | Դավիթ | 1-2 | Մաքսի եղբայրը։ Մեղադրում են նրան` Մանեի հետ կատարվածի մեջ։ Ունի առողջական խնդիրներ։ Սիրահարվում է Լիզային։ |
Սոնա Վարդանյան | Մանե | 1 | Արամի քույրը։ 2 տարի առաջ իր հետ վատ դեպք է պատահել։ |
Աստղիկ Մարկոսյան | Սվետ | 1 | Էլենի նախկին հարևանուհին, Վահագի հարևանուհին։ |
Ազատ Գասպարյան | Կարապետ (Կարո) | 1 | Էլենի հայրը։ |
Կարեն Հովհաննիսյան | Աշոտ | 1 | Սոնայի ամուսինը։ |
Գոռ Արամյան | Հայկ | 1 | Հայկի եղբայրը, Դավիթի ընկերը, հոգեբան։ |
Վարդան Խաչատրյան | Մարգարյան | 1-2 | Քննիչ։ |
Մանվել Խաչատրյան | Թորոս | 1 | Արամի ընկերը։ |
Արթուր Սայադյան | Կարեն | 1 | Թորոսի ընկերը։ |
Լանա Ասատրյան | 1 | Արտո Մաքսիմիչի գործավարուհին։ | |
Արթուր Եղինյան | 1 | Արտո Մաքսիմիչի օգնականը։ | |
Սամվել Հովհաննիսյան | Արշակ | 1 | Արտոյի ընկերը, Լիլիի բժիշկը։ |
Անի Միքայելյան | Ռոզիկ | 1 | Հացթուխ։ հացի գործարանում աշխատող։ Մոտիկ է Մկոյի հետ։ |
Մարիաննա Մխիթարյան | Էմմա | 1 | Լևոնի մայրը։ Ինչ-ինչ պատճառներով թողել է Լևոնին ու գնացել և ամուսնացել ուրիշի հետ
։ Ունի առողջական խնդիրներ։ |
Էրվին Ամիրյան | Սուրեն | 1 | Սառայի հայրը։ Հացի գործարանի տնօրենը։ |
Օլյա Հակոբյան | Վիկա | 1-2 | Սուրենի քույրը։ Սառայի հորաքույրը։ Անետի մեկնելուց հետո ծնողական պարտականություններն է կատարում։ Աշխատում է հացի գործարանում։ Սիրահարվում է Մկոյին։ |
Հայկ Աթաբեկյան | Արեգ | 1 | Մարիամի բեմադրած ներկայացմած մեջ խաղացող տղան, ուսանող։ |
Միկա Ղափլանյան | Զորի | 1-2 | 12-րդ դասարանի աշակերտը։ Իզակի եղբայրը։ Լևոնի մոտիկ ընկերը։ Ընկերություն է անում Ջենիի հետ հետագայում Մարիամի հետ։ |
Լիա Զախարյան | Իզա | 1-2 | 12-րդ դասարանի աշակերտուհին։ Զորիի քույրը։ Իզայի մոտիկ ընկերուհին։ Սիրահարվում է Մաքսին հետագայում Ռոբին։ |
Հարություն Կրիկյան | Տիգրան | 1 | Էմմայի տղան։ |
Արմեն Գրիգորյան | Արման | 1 | Մանեի դասարանցին։ Հայկոյի եղբայրը։ |
Կարո Հովհաննիսյան | Սաշ | 1 | Արտո Մաքսիմիչի ընկերոջ տղան։ Մաքսի ընկերը։ Սիրահարված է Էլենին հետագայում Ջենիին։ |
Տիգրան Դավթյան | Վահագ | 1 | Լիզայի հայրը։ Բաժանված է Մարի Արսենովնայից։ |
Անդրանիկ Ուդումյան | Կարեն | 1 | 12-րդ դասարանի զուգահեռ աշակերտը։ Սիրահարված է Մարիամին։ |
Սարգիս Աղամալյան | Վլադ | 1 | Էլենի հոր ընկերը։ |
Գագիկ Մադոյան | Վարդան Բեգլարյան | 2 | Արսենի և Անիի հայրը։ |
Տաթև Սարգսյան | Եվա | 2 | Վարդանի կինը։ |
Վարուժան Մարգարյան | Արսեն | 2 | Մաքսի ընկերը։ Անիի եղբայրը։ Սիրահարված է Էլենին հետագայում Ինեսային։ |
Անելյա Գուբրյան | Անի | 2 | Արսենի քույրը։ Ունի առողջակսն խնդիրներ։ Սիրահարված է Մաքսին։ |
Դավիթ Հակոբյան | Ավետ Ահարոնյան | 2 | Համալսարանի դասախոս։ Շուշանի ամուսինը։ |
Ժաննա Վելիցյան | Աննա | 2 | Համալսարանի ուսանողուհի։ Անուշիկի ընկերուհին։ Մոտիկ է Սեդայի հետ։ Սիրահարված է Ավետին հետագայում Կարենին։ |
Իրինա Այվազյան | Անուշիկ | 2 | Լևոնի ու Զորի հետ նույն կուրսում սովորող ուսանողուհի։ Աննայի ընկերուհին։ Սիրահարված է Լևոնին հետագայում Միկային։ |
Էդգար Քոչարյան | Կարեն Մարգարյան | 2 | Համալսարանի դասախոս։ Սիրահարվում է Աննային։ |
Լուսինե Հարությունյան | Սեդա | 2 | Համալսարանի գործավարուհին։ Մոտիկ է Աննայի հետ։ |
Գրիգոր Բաղդասարյան | Վահագ | 2 | Համալսարանի դեկանը։ Միկայի քեռին։ |
Մարինե Մխիթարյան | Մարգարիտա (Մարգո) Ստեփանյան | 2 | Համալասարանի դասախոս։ |
Մայդա Բոշկեզենյան | Մանան | 2 | Վարդանի տան աշխատողը։ |
Բեն Ավետիսյան | Միկա | 2 | Համալսարանի կոնֆլիկտային ուսանողը։ Սիրահարված է Սառային հետագայում Անուշիկին։ |
Լևոն Հակոբյան | Գուգո | 2 | Միկայի ընկերը։ Համալսարանի ուսանող։ |
Նարեկ Մկրտչյան | Ստյոպ | 2 | Միկայի ընկերը։ Համալսարանի ուսանող։ |
Դավիթ Հարությունյան | 2 | Վարդանի աշխատողը։ | |
2 | Վարդանի աշխատողը։ | ||
Էմմա Սապունջյան | Ինեսա | 2 | Սառայի մորաքրոջ աղջիկը։ Սիրահարված է Արսենին։ |
Հովիկ Գյուլումյան | Հայկ | 2 | Եվայի տղան։ |
Տիգրան Ալթունյան | Գրիգ | 2 | Համալսարանի նոր ուսանողը։ Սիրահարված է Անուշիկին։ |
Նելի Մելիքյան | Արմինե | 2 | Միկայի մայրը, բժշկուհի։ |
Աելիտա Գևորգյան | Շուշան | 2 | Ավետի կինը։ |
Արմեն Պապյան | Տիգրան | 2 | Անուշիկի հայրը, բժիշկ |
Թինա Գավալյան | Մարթա | 2 | Անուշիկի մայրը, բժշկուհի։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «"Օտարը" Հեռուստասերիալի Աշխատակազմն Ներկայացրել Է Նոր "Էլենի Օրագիրը" Հեռուստասերիալը». exklusivelife.com. 2017 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Hovhannisyan, Amalya (2017 թ․ օգոստոսի 24). «"Էլենի օրագիրը". երիտասարդական նոր հեռուստասերիալ` հայտնի դերասանների մասնակցությամբ». life.tert.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Էլենի Օրագիրը հեռուստասերիալի մասին նյութը, հեռարձակող հեռուստաընկերության կայքում».
- ↑ «Էլենի օրագիրը Bavnews․am». Bavnews․am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.