Տիգրան Ներսիսյան (դերասան)

հայ դերասան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Ներսիսյան (այլ կիրառումներ)

Տիգրան Բաբկենի Ներսիսյան (մայիսի 7, 1966(1966-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2004

Տիգրան Ներսիսյան
Tigran Nersisyan 1.jpg
Ծնվել էմայիսի 7, 1966(1966-05-07) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Բաբկեն Ներսիսյան
Ամուսին(ներ)Նելլի Խերանյան
Երեխա(ներ)Անի Ներսիսյան
Մանե Ներսիսյան
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

1982-1986 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «թատրոնի և կինոյի դերասան» ֆակուլտետում։ 1986-1991 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1992-1993 թվականներին՝ Երևանի համազգային թատրոնում, 1994 թվականին` Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ 1995 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2]։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է: 2012 թվականից Ազգային հեռուստաընկերությունում վարում է «Սպասիր ինձ» հաղորդաշարը: Լավագույն դերերը համարվում են «Հին Աստվածներ»՝ Աբեղա, «Կալիգուլա»՝ Կալիգուլա, «Ոճիր և պատիժ»՝ Ռասկոլնիկով, «Ոտքի դատարանն է գալիս»՝ Սողոմոն Թեհլերյան, «Ռիչարդ Երրորդ»՝ Ռիչարդ Երրորդ։

Դերեր թատրոնումԽմբագրել

1975 Էվրիպիդես, «Իֆիգենիան Ավլիսում» Օրեսթ
1978 Վիլյամ Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է» Ջոնի
1983 Սոլոգուբ, «Քնքուշ սրտից պատուհաս» Ալեքսանդր
1984 Գաբրիել Սունդուկյան, «Քանդած օջախ». Օսեփ
1985 Ջոն Պրիստլի, «Վտանգավոր շրջադարձ» Ջիմ
1985 Վիլյամ Շեքսպիր, «Ռոմեո և Ջուլիետ» Ռոմեո
1986 Բոմարշե, «Ֆիգարոյի ամուսնությունը» Քեռուբին
1987 Ռիչարդսոն, «Անտառի զավակները» Դիկոն
1988 Ռազումովսկայա, «Սիրելի Ելենա Սերգեևնա» Վոլոդյա
1990 Պերճ Զեյթունցյան, «Ոտքի, դատարանն է գալիս» Սողոմոն Թեհլերյան
1992 Հայկ Հակոբյան, «Լեռնային կակաչներ» Արամ
1993 Մարսել Պանիոլ, «Հացթուխին կինը» Վանահայր
1994 Թեննեսի Ուիլյամս, «Ապակե գազանանոց» Թոմ
1995 Ալեքսանդր Շիրվանզադե, «Պատվի համար» Օթարյան
1995 Վիլյամ Շեքսպիր, «Լիր արքա» Էդմունդ
1996 Լեվոն Շանթ, «Ինկած բերդի իշխանուհին» Շահին
1997 Գաբրիել Սունդուկյան, «Կտակ» Մամիկոն
1997 Յակոբ Լենց, «Հաճույք որսացողները» Դը Մարի
1998 Ալբեր Քամյու, «Կալիգուլա» Կալիգուլա
1998 Մուրացան, «Ռուզան» Ներսեհ
1999 Լևոն Շանթ, «Հին աստվածներ» Աբեղա
2001 Անտոն Չեխով, «Բալի այգին» Յաշա
2001 Ռոլանդ Շառոյան, «Մեր բաժին ուրախությունը» Հ. Թումանյան
2005 Ալվարդ Պետրոսյան, «Ես մի ծառ եմ ծիրանի» Վաղինակ
2006 Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ» Ռասկոլնիկով
2008 Պերճ Զեյթունցյան, «Արշակ Թագավոր» Արշակ Թագավոր
2012 Վիլյամ Շեքսպիր, «Ջոն Արքա» Բաստարդ
2013 Պերճ Զեյթունցյան, «Հարյուր տարի անց» Անդրանիկ
2014 Վիլյամ Շեքսպիր, «Ռիչարդ Երրորդ» Ռիչարդ Երրորդ
2016 Գաբրիել Սունդուկյան, «Պեպո» Պեպո[3]

Դերեր հեռուստաթատրոնումԽմբագրել

1985 Բյուրեղապակյա սիրտը Արքայազն
1989 Չորս հարցաքննություն Կորոլկով
1991 Ինկած բերդի իշխանուհին Ատոմ
2011 Ժենևյև - Կ. Մանյե Բլեզ

Դերեր կինոյումԽմբագրել

1987 Խաչմերուկ գեղարվեստական ֆիլմ
1991 Պատանդներ գեղարվեստական ֆիլմ
1992 Արցախյան անավարտ օրագիր գեղարվեստական ֆիլմ
1993 Վերջնագիծ գեղարվեստական ֆիլմ
2000 Ճամփորդություն գեղարվեստական ֆիլմ
2009 Սպանված Աղավնի գեղարվեստական ֆիլմ
2009 Մի նայիր հայելուն գեղարվեստական ֆիլմ
2009 Հանուն սիրո հեռուստանովել
2011 Քաղցր կյանք հեռուստանովել
2013 Քույրը հեռուստանովել
2016 Փոխնակ մայրը հեռուստանովել
2018 Այրված անուրջներ հեռուստանովել
2019 Անավարտ երազ բազմասերիանոց ֆիլմ

Պարգևներ,մրցանակներԽմբագրել

  • 2000 «Արտիստ» մրցանակ «Հայրենասիրական դերի լավագույն կատարում» անվանակարգում, Սողոմոն Թեհլերյանի դերակատարման համար
  • 2001 Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, Հ . Թումանյանի դերակատարման համար
  • 2002 «Վահագն» մրցանակ, «Լավագույն տղամարդու դերակատար» անվանակարգում Հ . Թումանյանի դերակատարման համար
  • 2002 ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
  • 2004 ՀՀ վաստակավոր արտիստ
  • 2008 ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, «Թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի ավանդի համար»
  • 2013 Մովսես Խորենացու մեդալ[4]
  • 2017 Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, Պեպոյի դերակատարման համար
  • 2017 Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»
  • 2017 ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»
  • 2017 Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»
  • 2017 Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Ոսկե մեդալ»
  • 2019 A.A.D.am. «Հայաստան․ Արցախ․ Սփյուռք» կազմակերպության ամենամյա մրցանակ «Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար»

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել