Նարուտո Ուզումակի (ճապ.՝ うずまき ナルト), մուլտֆիլմներում հանդես եկող գեղարվեստական կերպար, որը ստեղծվել է Մասաշի Քիշիմոտոյի կողմից։ Սերիաների անանուն գլխավոր դերակատարը մի դեռահաս էր Կոնոհա գյուղից։ Գյուղացիները ծաղրում էին նրան նրա համար, որ նրա մարմնում կար մի հրեշ՝ ինը պոչանի աղվեսը, որը հարձակվել էր Կոնոհա գյուղի վրա, բացի դա էլ նա ձգտում էր դառնալ գյուղի հոկագեն։ Նրա անհոգ, լավատես, փոթորկոտ անձը հնարավորություն էր տալիս նրան ընկերություն անելու Կոնոհա գյուղի դեռահասների ինչպես նաև մյուս գյուղերի դեռահասների հետ։ Նարուտոն հայտնվում է ֆիլմերում և այլ լրատվական կայքերում ներառելով տեսախաղեր և բնօրինակ տեսանյութեր, ինչպես նաև հաջորդական «Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները», որտեղ Նարուտոյի որդի Բորուտո Ուզումակին է գլխավոր դերակատարը։

Նարուտո Ուզումակի
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար, անիմեի կերպար, համակարգչային խաղի կերպար և anime film character?
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո մանգա, Նարուտո, Naruto: Shippūden, Boruto, Boruto? և Jump Force?
Մասն էՋինչուռիկներ
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցՆարուտո տիեզերք
ԵրեխաներBoruto Uzumaki?, Himawari Uzumaki? և Kawaki?[1]
Մասնագիտությունհորինված Նինջա
 Naruto Uzumaki Վիքիպահեստում

Նարուտոն ստեղծելիս սերիաների նախնական մասի համարչ Քիշիմոտոն պահպանեց կերպարը (պարզ և հիմար) մինչ կտար նրան անթերի հերոսի բազմաթիվ հատկանիշներ։ Քիշիմոտոն տվեց Նարուտոյին մութ կողմ, ավելացնելով կերպարի անցյալի ողբերգական մասը։ Նա բազմիցս վերանայել է Նարուտոյի կերպարը հաշվի առնելով կերպարի տարբեր հագուստները նպատակ ունենելով դիմել արևմտյան լսարանին, որպեսզի հեշտ լինի պատկերացնել նրա կերպարը։ Քիշիմոտոն փոխել է կառուցվածքը երկրորդ մասի համար, որը սկսվում է առաջինից 2.5 տարի հետո։ Նարուտոն հնչում է Ջունկո Թեքուչիի բնօրինակ անիմացիայի շարքում և Մաիլե Ֆլանագանի անգլերենով համապատասխանեցված։ Նարուտոյի ապրանքանիշը ներառում է կերպարներով ֆիգուրներ և բանալիի շղթաներ։ Նարուտոյի կերպարը զարգացում է ստացել, գովասանքի արժանացել անիմացյոն դաշտում, հրապարակումներում ինչպես նաև գիտական ուշադրություն է ստացե։ Թեև ոմանք սկզբում ընկալել են որպես շատ սովորական կերպար անիմացիոն դաշտում սակայն մյուսները գովերգել են նրա անհատականությունը և զարգացումը չնայած նա խուսափում է կարծրատիպերից։

Ստեղծման հայեցակարգը

խմբագրել

Զարգացում

խմբագրել

90-ականներին Մասաշի Քիշիմոտոն ձգտում էր գրել մեկ գլուխ, որը ցույց կտար Նարուտոյին որպես խոհարար, սակայն այս տարբերակը երբեք չի տպագրվել։ Քիշիմիտոն ցանկացավ Նարուտոյին ներկայացնել երեխա, որը կարող է վերածվել աղվեսի, այսպիսով նա ստեղծեց առաջին մասը 1997 թվականի ամռանը Akamaru Jump ամսագրի համարում[2]։ Ֆիլմի սերիալ տարբերակի համար Քիշիմոտոն ներառել է հատկանիշներ, որոնք համարել է անթերի հերոսի համար, Նարուտոն ստեղծելիս, պարզ մտածողության ձև, չար կողմ և հատկանիշներ, որոնք ունեն Դրագոն Բոլի գլխավոր կերպար Գոկուն։ Նարուտոյին պարզ և հիմար պահելու նպատակով Քիշիմոտոն խուսափել է ձևավորել նրան որոշակի հատկություններով, փոխարենը ցույց է տվել անցյալի մութ կողմերը։ Չնայած դրան նա միշտ լավատես է, հատկանշական է, որ Քիշիմոտոն հենց այս բնավորության գիծն է եզակի դարձրել[3]։ Մեծ մասամբ Նարուտոյի անձը երեխա է, ստեղծողը փորձել է այս գիծը փոխանցել նկարզարդումների մեջ: Քիշիմոտոն նշում է որպես օրինակ 10-րդ հատորի կազմը, որտեղ նկարագրում է Նարուտոյի կեղծ նմամությունը կրիայի ինչպես որ երեխան կարող է անել[4]:Նարուտոն Քիշիմոտոյի առաջին հրատարակած մանգան է (ճապոնական զավեշտալի գրքեր երեխաների համար) և նա կենտրոնացել է Նարուտոյի դեմքի արտահայտությունների վրա դժվարին իրավիճակներում[5]:Նա մեկնաբանել է․ «Բավականին անհարմար է խոսել այն մասին, թե ինչ է Նարուտոն անում դիմելով հանդիսատեսին, բայց նա կոչ է անում»: Նա հավատացած էր, որ Նարուտոյի կորուստներն են, որ ընթերցողներին ավելի է մոտեցնում նրա հետ, չնայած նա ուզում էր, որ Նարուտոն պարտություն չկրի, ինչը հիմնական նպատակն էր, երբ գրում էր շարքը[6]:Քիշիմոտոն ասել է, որ Նարուտոյին որպես դեռահաս նինջա ներկայացնելը հիմնված է իր սեփական ցանկության վրա, որպես մանգա արվեստագետ հաջողություն ունենալու համար[7] :

Երկրպագուները Նարուտոյին, Սասկե Ուչիհային և Սակուրա Հարունոյին նմանեցնում են Հարրի Փոթեր ֆանտազիա ժանրի գրքերի երեք հիմնական կերպարների հետ[7] :Քիշիմոտոն նշել է, որ երկու եռյակները սկսել են իրենց ճանապարհը դասարանում, չնայած նա ավելացրել է, որ նմանությունն աննպատակահարմար էր:Շարքերի հրապարակման ժամանակ Քիշիմոտոն ամուսնացել և երեխաներ է ունեցել: Սա ազդել է այն բանի վրա, թե ինչպես էր նայում Նարուտոյի կերպարին: Նարուտոն հանդիպեց ծնողներին և իմացավ նրանց զոհաբերությունների մասին, դա օգնեց նրան կառավարելու իր ներսում գտնվող աղվեսին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր աշխարհը: Արդյունքում Նարուտոն սկսեց իր կյանքն ավելի գնահատել ու հասկացավ, որ ծնողները սիրում են իրեն, ահա այն ինչ հեղինակը ցանկանում էր, որ իր սեփական փորձը որպես հայր, զգա նաև կերպարը[8]: Շարքի առաջին հատվածներում Քիշիմոտոն չի հասկանում այն գաղափարը, թե արդյոք Նարուտոն կդառնա Մինատո Նամիկազեի որդին: Սակայն, ինչպես անցնող ժամանակը ցույց տվեց, Մինատո Նամիկազեի կերպարը չափազանց շատ նման էր Նարուտոյի դեմքին: Քիշիմոտոյի առաջին խմբագիր Կոսուկե Յահագին շատ բարձր գնահատեց հեղինակին նրա համար, որ նա մեջ բերեց Նարուտոյի ծնողներին և նրա ժառանգությունը[9]։

Երբ Սասկեին առաջին անգամ ներկայացվեց, Քիշիմոտոն վերնագրեց նրան հակառակորդ, ով երբեք չի նկատել Նարուտոյին:Սակայն մինչ շարքը շարունակվում էր Նարուտոն դարձավ բավականին հզոր Սասկեի կողմից որպես մրցակից ճանաչվելու համար:Նա նաև երկուսին նախատեսել էր որպես եղբայրների այն պատճառով, որ երկու կերպարներն էլ միայնակ էին տառապում, ինչի արդյունքում ընթերցողները նրանց իրար հետ էին կապում:Առաջին մասի ավարտին Նարուտոյի և Սասկեի միչև կապը թուլացավ նրանց պայքարի արդյունքում, բայց սպասվում էր այն ժամանակը, երբ Սասկեն կընդունի Նարուտոյին իրեն հավասար մեկի[2]:Քիշիմոտոն կտրուկ փոխեց սյուժեն և Սասկեի կերպարը, դարձնելով նրանց հակառակորդ` համեմատելով Սասկեին և Նարուտոյին, չնայած նրանց մեջ եղած զգալի տարբերությանը:Երբ երկուսից մեկը առաջադիմեց Քիշիմոտոն վստահ էր,որ մյուսը նույնպես կառաջադիմի[10]:Նախքան մասերի մեկնարկը Քիշիմոտոն որոշեց, որ վերջում կխոսի այս երկու կերպարների միջև եղած պայքարի մասին[11]:Նա ցանկանում էր,որ հակամարտությունը վերջանա Նարուտոյի ներողամտությամբ Սասկեի հանդեպ ինչպես, որ նա էր ներել Նագատոյին[12]։ 2013-ին երբ սերիաները հասան իրենց վերջնական հանգուցալուծմանը, Քիշիմոտոն ասաց ընթերցողներին, որ ակնկալում է վերջնական պայքար երկու կերպարների միջև[2]:Վերջնական պայքարում Քիշիմոտոն ուզում էր տեսնել ձեռք ձեռքի բռնաման, քան թե նինջաների տեխնիկային[13]։ Անիմեի աշխատկից Չեչինգ Հուանգը նշել է, որ այս պայքարը անիմացիոն ադապտացիան է, խումբը աշխատել է ամեն տեսարանով ակցիան նկարագրելու համար, փոփոխություններ կատարելով Սասկեի ու Նարուտոյի հագուստի և մազերի մեջ։ Հուանգը ավելացրեց, որ հոգնածության զգացում է ունեցել այնքան ժամանակ, որ միաժամանակ դա հասնում էր 70 հաջորդական կրճատման[14]

Բոլոր ուսանող-ուսուցիչ հարաբերությունները Քիշիմիտոն ստեղծեց Նարուտոյի շարքերում, բայց Նարուտոյի և Ջիրայայի միջև կապը նրա սիրածն էր, նշելով, որ դրանք համարում են «արժանի»[15]:Ինչ վերաբերում է պատմության կապերին, Քիշիմիտոն նշում է Ջիրայայի մահը, թե ինչպես է նա հայտնաբերում Փեյնի բազմակի մարմինների ծագումը և իր վերջին ուժերը օգտագործում է՝ Նարուտոյին ուղերձ ուղարկելու համար, որպեսզի կարողանա նրան հաղթել իր փոխարեն[2]։

Որպես Նարուտոյի զուգընկեր որոշվեց մանգայի վաղ փուլերում:Քանի որ Հինատա Հյուգան միշտ հարգել է Նարուտոյին, նույնիսկ մինչև շարքի սկիզբը և մինչև Իրուկա Յումինոյին հանդիպելը, Քիշիմիտոն զգացել է, որ նրանք պետք է լինեն միասին։ Սա զայրացրեց նրա կնոջը, ով ցանկանում էր որ Նարուտոն ամուսնանա Սակուրա Հարունոյի հետ[12]:Երբ Սակուրան ներկայացավ, Քիշիմիտոն նրան չտեսավ Նարուտոյի ապագա կնոջ դերում, քանի որ նա նրան տեսնում էր որպես Նարուտոյի ընկեր և թիմակից, չնայած երբ Հինատան հայտնվեց հեղինակը մտածեց ստեղծել սիրային եռանկյունի այս երեք կերպարների միջև։ Սակայն նա ափսոսանք արտահայտեց այդ գաղափարի համար, քանի որ Նարուտոն զավեշտալի ժանրի է և չպետք է շեղվի ընթերցողի ուշադրությունը[16][17]:Ավելի ուշ աշխատակազմի աշխատանքը տեսնելով որոշվեց վերանայել Նարուտոյի և Հինատայի միջև եղած հարաբերությունները[7]։ Նարուտոյի վարկանիշի առումով, որը շարունակում էր մնալ ամենացածրը, որպես գենին, Նարուտոյի շնորհիվ իր երկրորդ մասի պայքարի և վերապատրաստման մեծ մասը ծախսելով, Քիշիմոտոն որոշեց, որ Նարուտոն կվերադառնա հետևյալ շարքերը՝ դառնալ Հոկագե, որը նա զգում էր գրավիչ[18]։

2013 թվականին, երբ Նարուտոն հասավ իրն գագաթնակետին, Քիշիմոտոն նախատեսում էր մի գաղափար, որտեղ Նարուտոն դառանլու է հայր. Սա հանգեցրեց Բորուտո Ուզումակիի ստեղծմանը՝ Նարուտոյի և Հինատայի առաջին երեխայի[19]:Քիշիմոտոն ցանկանում էր Բորուտոյին գործածել իր հոր նման, բայց միևմնույն ժամանակ, նրանք ունեին տարբերություններ:Չնայած չհաջողվեց բացահայտել Բորուտոյի զգացումների մասին շատ բան, Naruto Next Generations-ը ավելացրեց, որ Բորուտոն այնքան էլ ուղղակի չէ, ինչպես Նարուտոն[20]:2015 թվականին Բորուտո.Նարուտո ֆիլմում Քիշիմոտոն զարգացրեց Բորուտոյի և Նարուտոյի հարաբերությունները[21]:Նա ցանկանում էր, որ ֆիլմը նկարագրի Նարուտոյի և Բորուտոյի հարաբերություները հոր և որդու միջև[19]։

Նարուտոյի օրիգինալ ճապոնական տարբերակում, Նարուտոն հաճախ ավարտում է նախադասությունները «-ttebayo» հավելվածով (որն օգնում է այնպիսի ազդեցություններ ունենալ, ինչպիսին է «դուք գիտեք», անգլերենով)։ Քիշիմոտոն ուզում է Նարուտոյին տալ մանկական catchphrase, և «dattebayo» եկավ մտքում. նա հավատում էր, որ այս արտահայտությունը լրացնում է Նարուտոյի բնավորությունը և ծառայում է որպես բանավոր տիկ, որը նկարագրում է նրան խճճված ձևով[22]։ Անգլերեն երկբառային տարբերակի առաջին դրվագների ընթացքում «dattebayo» և «-ttebayo» արտահայտություններն փոխարինվել են «Հավատացեք այն» արտահայտությամբ, որ արտացոլում են ազդեցություն և համընկնում են շուրթերի շարժման բնույթին[23]

Դիզայն

խմբագրել

Թեև իրական նինջան հագնում է սև՝ աննկատ լինելու համար, Քիշիմիտոն տվեց Նարուտոյին նարնջագույն[24]:Նրա զգեստապահարանում հիմնականում այն հագուստն էր, որը Քիշիմիտոն կրում էր երբ փոքր էր։ Ըստ նրա նախապես ընտրված ոճը Նարուտոյին չէր դարձնի յուրահատուկ, իսկ յուրահատուկ ինչ որ մի բանը նրան կդարձներ առանձնահատուկ[22]։ Քանի որ Նարուտոն կապված էր առերևույթ առարկաների հետ ոճաբանը օգտագործում է կախազարդի կոճակներ նրա հագուստին[25]:Նախնական նկարազարդումները ցույց են տալիս, որ Նարուտոն կոշիկներով է, բայց Քիշիմիտոն դրանք փոխարինել է սանդալներով, Նարուտոյի համար նախատեսված ակնոցները փոխարինվել են շինոբիական գլխարկով, քանի որ նրանք չափից շատ ժամանակ էին ծախսում նկարլու համար[26]։ Դժվարագույն դիզայնի ընտրություններից մեկն էր Նարուտոյի հանդերձանքի գունային մասը[27]. :Նրա հագուստի նարնջագույնը նրան փոփ էր դարձնում, իսկ կապույտը լրացնում էր[28]։ Քիշիմիտոն ներողություն խնդրեց Անիմե անձնակազմին Նարուտոյի ոճի համար, քանի որ չափազանց դժվար էր անիմաստ համարելը[27]։

Քիշիմիտոն գոհ էր նրա բնավորությունից, շիկահեր մազերից և կապույտ աչքերից, որոնք հազվադեպ են երևում ճապոնական անիմեներում և մանգաներում։ Սա նաև դիմել է միջազգային ընթերցողին, որը նկատել է ամերիկյան «Shonen Jump» ամսագրի խմբագիրը[29]։ Նրա բոլոր շարքերում, Քիշիմիտոն ամենաշատն է նույնականացվում Նարուտոյի հետ[29]։ Երբ հարցրեցին, թե ինչու է Նարուտոյի սիրած կերակուրը ռամյոնը, ոչ թե քոնսյունը, Քիշիմիտոն պատասխանեց ասելով, որ ինքը սիրում է ռամյոն ուտել[29][30]։ Նարուտոյի մեջ․ նինջայի սերիալում, Նարուտոն ներկայացվում է Դեմոն Ֆոքսի դրսևորման տարբեր փուլերում, բնութագրվում է կարմիր չակրայով։ Քիշիմիտոն ոգեշնչվեց այդ ձևի խաղերի ներկայացումից, և դրանցից մեկի ընդօրինակում է 26 հատորների մանգա ծածկույթի համար։

Նարուտոյի երկրորդ մասի համար Քիշիմիտոն փոխեց հերոսի արտաքին տեսքը հագուստը դարձնելով սև և նարնջագույն։ Վենաշապիկը սև և նարնջագույն, շալվարը՝ նարնջագույն, իսկ սանդալները՝ սև[31]։ Նա նաև նրան տվեց կարմիր թիկնոց ներքևի մասը սև բոցերով, երբ կռվում էր Փեյնի հետ, ով Ակացուկիի անդամ էր[32]։ Նա նկարել է Նարուտոյի ճակատի պաշտպանը, որպեսզի ավելի հստակ դարձնի իր հոնքերը, մի բան, որը նախորդ մասում անհանգստացնում էր նրան։ Քիշիմիտոն դա արեց, որպեսզի դրանք մշակեն, տալով ավելի հասուն տեսք[33] : Նա Նարուտոյին տվեց այս կերպարը, որ առանձնանա կռիվների տեսարանների ժամանակ[13]։

Ձայնային կրկնօրինակողներ

խմբագրել

Չնայած որ արական սեռի ձայնային կրկնօրինակող էր պետք փնտրել Նարուտո կերպարի ճապոնական ադապտացիայի համար, սակայն դերասանուհի Ջունկո Թեքուչին փոխարինեց շատ տղամարդկանց[34]։ Նախքան առաջին էպիզոդն արձանագրելը, Թեքուչին նկատեց մի քանի տող սցենարից, որը ավարտվում էր բացականչություններով, ինչը օգնեց նրան սահմանել Նարուտոյի ձայնը։ Նա նկատեց, որ դժվարություններ են առաջանում երիտասարդ Նարուտոյից դեպի հին Նարուտոն՝ երկրորդ մասի անիմացիոն հարմարվողականության մեջ։ Նա պետք է գրանցեր երկրորդ մասի առաջին դրվագը, երբ Նարուտոյի բնավորությունն ավելի ու ավելի հասուն էր, քան մեկ շաբաթ անց՝ երիտասարդ, անկատար բնույթ կրող[35][36]։ Ինը տարի անց, երբ առաջին անգամ խոսվեց կերպարի բնույթի մասին, երբ Նարուտոյի ձայնի ոճը փոխվեց, Թեքուչիի կարծիքը փոխվեց նրա մասին իր զգացմունքներով, լինելով «շատ հուսալի երիտասարդ մարդ»[37]։ Նա հիացած էր նրա որոշումներ կայացնելու և հանգստությամբ որոշելու ունակությամբ, և կարծում էր, որ այդ հատկությունը կխրախուսվի ամբողջ աշխարհի հեռուստադիտողների կողմից[37]։

Անիմեի անգլերեն տարբերակի արտադրողները հայտարարեցին, որ Նարուտոն ամենաբարդ բնույթն է կրում, ավելացնելով, որ Մաիլե Ֆլանգանը «Նարուտոն ունի վնասակար կողմ, որ 12-ամյա վաղահասից մենք սովորում ենք սիրել, լուրջ կողմից»[38]։ Ֆլանգանը խուսափեց լսել Թեքուչիի կատարումը, քանի որ նա չէր ուզում նմանվել նրա կատարմանը, նշելով, որ նա ցանկանում է զարգացնել ձայնը բնույթի համար.[39]: Նրա ելույթում բարձր գնահատվում է Նարուտոյի փխրությունը և հետագայում վստահության աճը[40]։ 2014 թվականի հարցազրույցում Ֆլանգանը պնդում էր, որ նա երբեք չի լսել Նարուտոյին նախքան ձայնագրվելը։ Նա նայեց շոուն մինչև ընտրվելը և զգաց, որ անգլերեն դաբը ազատ արձակելն ավելի սիրված կլինի։ Նա ավելի ճանաչված էր Նարուտոյին կրկնօրինակելու դերում, քան իր կարիերայում կատարած մեկ այլ դերում, չնայած երկրպագուները չէին ակնկալում, որ Նարուտոին կկրկնօրինակվի կնոջ կողմից[41]։

Նկարագրություն

խմբագրել

Ներկայացված է երիտասարդ շիկահեր տղա, սուր մազերվ, կապույտ աչքերով և ակնոցներով, Նարուտո Ուզումակին հաճախակ կրում է նարնջագույն վերնաշապիկ։ Նա նաև կրում էր գլխակապ, որը նշանակում է, որ նա Կոնոհյա գյուղի նինջաներից է[42]։ Մանգայի երկրորդ մասում, այժմ ավելի ու ավելի հասուն Նարուտոն կրում է այլ հանդերձանք։ Ինը պոչանի Դեմոն Ֆոքսը ազդում էր Նարուտոյի մարմնի վրա, ինչի հետևանքով մարտերի ժամանակ Նարուտոն կերպարանափոխվում էր աղվեսի։ Թեև Նարուտոն ի սկզբանե միայն փոքր փոփոխություններ է ցույց տալիս, ինչպիսիք են սուր ատամները և ճանկերը, այնուհետև զարգացնում է Աղվեսի կենսական էներգիայից կամ չակրայից պատրաստված կարմիր պոչը[43]։ Կարմիր չակրան սկսում է շրջապատել իր մարմինը. երբ չորս պոչը հայտնվում է Նարուտոյի արյունը սկսում է միավորվել չակրայի հետ, ամբողջ մարմինը կարմիր գունավորելով[44]։ Երբ վեցերորդ պոչը հայտնվում է, Նարուտոն կարծես հագնում է Ֆոքսի կմախքը[45], բայց երբ Նարուտոն վերահսկում է չակրան, նա ի վիճակի է պահպանել իր հերթական ձևը, օգտագործելով այն[46]։ Որպես նինջա Նարուտոն շատ զենք է կրում[47], բայց հիմնականում ապավինում է իր նինջայի տեխնիկայի վրա, պայքարելով, մասնագիտանալով ինքն իրեն իրական նինջա դարձնելու համար[48]։ Այնուամենայնիվ, սերիայի վերջում Նարուտոն սկսում է օգտագործել մի քանի շարժում կռվի ժամանակ[49]։

Ներկայացված է որպես ծաղրանքի առարկա, Նարուտոն ուշադրություն է դարձնում այն բանին, որ փոքր ժամանակ նա ծաղրանքի առարկա էր։ Որպեսզի ընդունվի և հարգվի, նա որոշում է դառնալ Կոնոհայի հոկագեն և գերազանցել նախկին բոլոր ղեկավարներին, անկախ դժվարություններից[50]։ Նինջա դառնալուց հետո, Նարուտոն ստեղծում է այնպիսի ընկերություններ, որոնք նրա մոտ ի սկզբանե բացակայում էր, նրանցից ոմանք կապելով ընտանեկան հարաբերությունների հետ[51]։ Չնայած նրան, որ Նարուտոն երբեմն չի կարողանում կատարել իրեն հանձնարարված առաջադրանքները, մյուս կերպարները հավատում էին, որ նա հիանալի նինջա կդառնա իր դրական ազդեցության պատճառով[52][53]։

Արտատքին տեսք

խմբագրել

Նարուտոյի մեջ

խմբագրել

Նարուտոն որբ է, ում մեջ կա վտանգավոր աղվես, որը հայտնի է որպես «Կուրամա» ինը պոչանի աղվես, ում իր մարմնի մեջ կնքել էր իր հայրը, ով Կոնոհայի նինջա ուժի ղեկավարն էր,Չորրորդ հոկագե Մինատո Նամիկազեն իր կնոջ Կուշինա Ուզումակիի հետ, սեփական կյանքի գնով[50]։ Այս ձեռքբերումը Նարուտոյին հանգեցրեց նրան, որ նրան Կոնոհայում ծաղրում էին, մյուս կողմից նրա հետ կապված լինելը համարվում էր տաբու[50]։ Երիտասարդության ժամանակ Նարուտոն կատակներ է անում և խաղում է ուշադրություն գրավելու համար[50]։ Ցանկանալով իմանալ, թե ինչն էր պակասում իր վաղ հասակում, Նարուտոն երազում է դառնալ Հոկագե, այն հույսով, որ գյուղացիները կճանաչեն և կհարգեն նրան[54][55]։ Նինջա դառնալու փորձի ժամանակ Նարուտոն սարսափեցնում է իր Ջինչուրիկի տեսակով, սակայն հանդիպում է իր ուսուցիչ Իրուկա Յումինոյի հարգանքին, ում ընդունում է որպես հայր։ Ուսումնասիրելով հզոր Մուլտի-Շադոու Քլոն Ջութսուն, օգտագործողի ֆիզիկական ընդունակություններն ստեղծելու ունակություն, Նարուտոն դառնում է նինջա[50][56]։ Նա միանում է մի նինջա խմբի Հատակե Կակաշիի ղեկավարությամբ, որտեղ նա ձեռք է բերում ընկերներ, որոնց չուներ մանկության ընթացքում։ Նրանք նրա դասընկերներն են, որոնք նաև նշանակված են Թիմ 7-ում. Սասկե Ուչիհան, ում հետ նա մրցակցել է, քանի որ առաջին անգամ հանդիպել է նինջա ակադեմիայում և Սակուրա Հարունոն[51][57]։

Նինջա կոչման բարձրացման ժամանակ Նարուտոն հանդիպում է լեգենդար նինջա Ջիրայային, ով նրան սովորեցնում է, թե ինչպես պետք է դոդոշ կանչել պատերազմներում օգնելու համար, և վերահսկել 9 պոչանու էներգիան[58]։ Քննությունները ընդհատվում են Կոնոհայի վրա հանցագործ Օրոչիմարույի և Սունագակուր գյուղի նինջաների հարձակման պատճառով։ Նարուտոն հաղթում է Ավազի գյուղի մեկ պոչանի Ջինչուրիկի Գահարային և համոզում նրան, որ կա ավելի լավ ապրելակերպ։ Դրանից կարճ ժամանակ անց, Նարուտոն հայտնաբերում է Ակացուկի կազմակերպությանը, որը ձգտում է հայտնաբերել բոլոր Ջինչուրիկիներին։ Չնայած Ջիրայան նրանց դուրս է բերում այս առաջին հանդիպման ժամանակ, սովորելով նրա անդամ Իտաչիից, ով Սասկեի եղբայրն էր, և այն մարդը, ով սպանել էր իր ընտանիքին, Ակացուկին դեռ ծրագրում էր առևանգել Նարուտոյին[59]։ Այն ժամանակ երբ Ջիրայան գնում է գյուղի համար նոր առաջնորդ գտնելու, Նարուտոյին սովորեցնում է Ռասենգանը՝ չակրայի գունդ, որը օգտագործվում է կռվի ժամանակ.[55][60]։ Երբ Սասկեն հեռանում է գյուղից Օրոչիմարույին միանալու համար, որպեսզի ուժ ստանա Իտաչիին սպանելու համար, Նարուտոն դառնում է փրկարարական խմբի մի մասը `նրան վերադարձնելու համար[57][61]։ Նարուտոն ու Սասկեն, ի վերջո, ժամանակ առ ժամանակ ճակատամարտում էին, չնայած նրան, որ ոչ մեկին չէր հաջողվում երբեք ավարտել մարտը։ Նրանք առանձին ուղիներով էին գնում, սակայն Նարուտոն չէր հրաժարվում Սասկեից, թողնում է Կոնոհան և Ջիրայայի հետ գնում է նախապատրաստվելու Սասկեի և Ակացուկիի հետ իր հաջորդ հանդիպմանը[62]։

Իր երկու և կես տարվա մարզումից հետո, Նարուտոն վերադառնում է Կոնոհա և սկսում է ակտիվորեն զբաղվել Գահարային Ակացուկիի ճիրաններից փրկելու առաջադրանքով[63]։ Նրանց հետ պայքարելու համար, Նարուտոն մարզվում է Կակաշիի հետ, որպեսզի նա իր Ռասենգանը և քամու տեխնիկայի չակրաները միավորի իրար հետ՝ ստեղծելով Վինդ Րիլիզը. Ռասեն-Սյուրիկեն (風遁・螺旋手裏剣) հարձակումը, որը ապացուցում է Ակացուկիի անդամ Կակուզոի անկումը.[64][65]: Չնայած Ակացուկիի նպատակին,Նարուտոն իրեն նվիրում է Սասկեի հայտնաբերմանն և վերջ ի վերջո գտնում է Օրոչիմարուին և սկսում գործել իր վրեժխնդրության հիման վրա[66]։ Ժամանակի ընթացքում, չնայած դիմադրելով աղվեսի զորությունն օգտագործելուն, Ինը պոչանու ազդեցությունը նրա վրա ազդում էր այն կետի վրա, որտեղ նա սկսում է կորցնել իր բանականությունը, քանի որ չակրան ավելի շատ երևում է պոչերի տեսքով, այն դեպքում, երբ Ջինչուրիկին կարող է վերահսկել իր մարմինը։ Դա, ի վերջո, հանգեցնում է նրան, որ իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնում է[44]։

Պարզվելով, որ Ջիրայան սպանվել է Ակացուկիի առաջնորդ Փեյնի կողմից, Նարուտոն պատրաստվում է ապագա հանդիպմանը՝ Սենջութսու ուսուցանելով` էներգիայի հզորացման ունակություն, որը ներառում է բնական էներգիայի հավաքագրումը, մինչդեռ այդ գործընթացում կատարելագործում է Նարուտոյի Ռասեն-Սյուրիկենը[67][68]։ Երբ նրանք վերջապես դեմ առ դեմ հանդիպում են, Նարուտոն հաղթում է Փեյնին և համոզում նրան դուրս գալ Ակացուկիից[69]։ Այդ ժամանակ Նարուտոն իմանում է, որ Չորրորդ Հոկագեն նրա հայրն է եղել, ով կնքեց Աղվեսին, որպեսզի Նարուտոն կարողանար օգտագործել այն Ակացուկիի հիմնադիր Թոբիի դեմ, ով ուզում էր ոչնչացնել Կոնոհան[70]։

Երբ Նարուտոն բացահայտում է Leaf Village-ի վրա Սասկեի հարձակման ծրագիրը, նա որոշում է դիմակայել նրան մի ճակատամարտում, որը կարող է ավարտին հասցնել իր կյանքը, եթե Նարուտոն չկարողանա փրկել նրան[71]։ Նա նախապատրաստվում է առաջիկա պայքարին, դառնալով 8 պոչանի Գյուկիի՝ Ջինչուրիկի Քիլլեր Բիի ուսանողը, Կուրամայի ուժը լիարժեք վերահսկելու համար։ Նա հաջողության հասավ իր մոր՝ Կուշինա Ուզումակիի օգնությամբ, ով կնիքի մեջ տեղադրեց իր չակրան[72][73]։ Երբ Նարուտոն իմանում է, որ իր բոլոր ընկերները պայքարում են Թոբիի բանակի դեմ, վերցնում է Քիլլեր Բիին իրեն միանալու համար ճակատամարտում, ի վերջո Կուրամայի հետ համագործակցելով.[74][75]: Պայքարի ժամանակ, երբ Կուրաման դոուրս է գալիս նա դառնում է անգիտակից[76]։ Երբ նա կոմայի մեջ է, հանդիպում է Հագուռամա Օթսուցուկիի հետ՝ Վեց ուղիների Իմաստունի, ով Նարուտոյին շնորհում է Սենջութսու, ինչը թույլ է տալիս նրան ճակատամարտում բուժել մահացու վերքերը, որպեսզի դիմադրի Մադարային, ինչպես նաև իր ուժի մեջ դնում է բոլոր ինը պոչանի գազանների ուժերը[77][78]։ Հետո նա և Սասկեն պայքարում են Մադարայի դեմ, նրանք ստիպված են լինոմ հաղթել Կագույա Օթսուցուկիին, Տասը Պոչանու ստեղծողին, կանխելու նրան, որպեսզի չսպանի բոլորին և կամ չօգտագործի նրան մարտի դաշտում[79]։ Թեև Նարուտոն կարողանում է Կագուային կնքել Սասկեի օգնությամբ, Նարուտոն ուժասպառ է լինում պայքարի ժամանակ, երբ բացահայտում է իր պայքարի իրական պատճառը օգնելու փրկել աշխարհը[80]։ Երբ նրանց ճակատամարտը ավարտվում է, երկուսն էլ վերջում կորցնում են իրենց ձեռքերը։ Քանի որ Սասկեն պարտություն է կրում, նա հաշտվում է Նարուտոյի հետ[81]։ Ավելի ուշ նա ստանում է Հաշիրամաի բջիջներից ստեղծված նոր ձեռք[82]։ Տարիներ անց, նարուտոն ամուսնանում է Հինատա Հյուգայի հետ, ոիմ հետ երկու երեխա է ունենում՝ Բորուտո և Հիմավարի Ուզումակիները։ Նա դառնում է Յոթերորդ Հոկադեն (七代目火影 Nanadaime Hokage) Կակաշիի պաշտոնը թողնելուց հետո[83]։

Այլ լրատվամիջոցներում

խմբագրել

Ըստ սերիաների վերնագրի բնույթի, Նարուտոն հանդես է գալիս սերիայի բոլոր ֆիլմերում։ Նա, որպես կանոն հանդեսդ է գալիս որպես գլխավոր բնույթ Ընկերների հետ կատարած առաջադրանքների ժամանակ։ Նարուտո Շիպուդեն Ֆիլմում նշվում է Նարուտոյի առաջին տեսքը երկրորդ մասում[84][85]։ Նինջայի ճանապարհին․ Նարուտո ֆիլմում հիմնական հակառակորդը հայտնվում է Մենմա անունով բնույթի այլ տարբերակով։

Նարուտոյի վերջին ֆիլմում, որը տեղի է ունենում շարքերի իրադարձություններից հետո, Նարուտոն կանգնած է Տոների Օթսութսուկիի առաջ․ Ֆիլմի վերջում Նարուտոն և Հինատան մտնում են այնպիսի փոխհարաբերությունների մեջ, որոնէ ի վերջո տանում են նրանց ամուսնությանը[86]։ Ֆիլմի գլխավոր ռոժիսոր Քիշիմիտոն նշել է, որ նա սերիալում զրույցների տեսարաններ գրելով շփոթվել է.[87]։ Բորուտո.Նարուտո ֆիլմում, որը տեղի է ունենում շարքերի վերջում, Նարուտոյի Հոկագեի կարգավիճակը լարավածություն է մտցնում իր որդու Բորուտոյի հետ հարաբերություններում։ Նարուտոն որոկազրկում է իր որդուն, Չուունիների քննությունների վերջնական փուլում՝ խաբելու համար։ Նարուտոն առևանգվում է Մոմոշիկիի և Կինշիկիի կողմից և այնուհետև նրան փրկել է իր որդին՝ Բորուտոն՝ Սասկեի և Կագեների հետ, նախքան իր որդու Մոմոշիին ոչնչացնելը։ Նարուտոն և Բորուտոն հաշտվեցին։ Կա նաև սփինոֆ, որտեղ Նարուտոն և իր դաշնակիցները հաղթում են նոր ձևավորված Ակացուկի կազմակերպությանը[88]։ Մանգան կենտրոնացված է Բորուտոյի շուրջ, «Բորուտո. Նարուտոյին հաջորդող սերունդները»՝ ունի Նարուտոյի կրկնվող բնույթը, հարմարեցված Բորուտո ֆիլմին, թեև շարքը սկսվում է հեռավոր ապագայում, որտեղ Նարուտոն ասում է, որ Բորուտոն սպանվել է թշնամիների կողմից[89]։ Անիմեում նախքան Բորուտոն դարձել է նինջա, Նարուտոն հաճախ հանդես է գալիս իր նոր ընտանիքի հետ[90]։

Նարուտոն նաև հայտնվում է սերիայի վերջի լուսավոր մասերում։ Առաջին անգամ՝ չնայած այն բանի, որ նա ունի պրոթեզային ձեռք, գնում է իր ընկեր Սայի հետ առաքելություն իրականացնելու Գարիո անունով վտանգավոր նինջաին ոչնչացնելու[91]։ Երկրորդ անգամ նա դաշնակից էր Սունագակուրի նինջա Տեմարիի թիմիի հետ, որպեսզի գտնի կորած Շիկամարու Նարային, ով խոստացել էր աշխատել Նարուտոյի հետ, երբ նա դառնա Հոկագե։ Նա Սակուրա Հիդենում կարճ տեսք է հաղորդում, որտեղ նա և Հինատան փորձում էին օգնել Սակուրային մի խումբ թշնամիներից։ Սասկե Հիդենի մեջ նա ուղերձ է ուղարկում Սասկեին, ով համոզում էր նրան վերադառնալ Կոնոհա։ Վերջին մասում՝Կոնոհա Հիդեն, Նարուտոն ամուսնանում է Հինտայի հետ, հետո խնդրում է իր նախկին ուսուցչին՝ Իրուկա Յումինոյին, հարսանիքի ժամանակ լինել իր հորը փոխարինել։

Նարուտոն հայտնվում է նաև սերիայի համար պատրաստված բոլոր չորս OVA-ների մեջ․ օգնում է իր ընկերԿոնոհամարու Սարուտոբիին գտնել առաջին մասում չորս տերևանոց երեքնուկ[92], երկրորդ մասում իր գյուղի պահակախմբի հետ պայքարում է հանցագործի հետ, որոնք գողացել էին գյուղի «Հերոսի ջուրը»[93], երրորդ մասում մասնակցել է մրցմանը, և չորրորդում աշխատում է թիմ 7-ի հետ։ Նա հանդես է գալիս որպես օժանդակ բնույթ, որը զբաղեցնում է Spin-off manga- ում `Ռոք Լի և նրա Ninja Pals- ում, որտեղ նրա ընկերը՝ Կոնոհայի նինջա Ռոք Լին, գլխավոր հերոսն է[94][95]։

Նարուտոն հարմար բնույթ է կրում Նարուտոյի տեսահոլովակների մեջ։ Մի քանի վերնագրերում կարելի է մուտքագրել այն հատուկ տարբերակը, որը հզորանում է 9 պոչանի աղվեսից։Ultimate Ninja- ի մի քանի խաղերում նա հանդես է գալիս Ռոք Լիի և Մայիտո Գայի սեփական տեխնիկաներով, կրելով նրանց հագուստը[96]։ Մասաշի Քիշիմոտոն 10֊ամյակի շարքին նվիրված Նարուտոյին ներկայացնում է որպես Հոկագե[97]։ Նարուտոյի այս պատկերումը հետագայում հանդես է գալիս որպես գաղտնի բնույթ Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 2 խաղում[98]։ Նա հայտնվում է մի քանի խաղերի տեսահոլովակներում, որոնք ցուցադրվում է Նարուտոյի մյուս մանգաների հերոսների հետ։ Այդ խաղերը ներառում են Battle Stadium D.O.N֊ը, Jump Super Stars֊ը, և Jump Ultimate Stars֊ը։ Naruto avatar֊ը ելույթ ունեցավ MMORPG Second Life֊ում Jump Festa- ի առաջխաղացման համար, խթանման վերնագիր հանդիսանալով Jumpland@Second Life֊ը։ Dragon Ball Z: Battle of Z-ում Նարուտոյի հագուստը հանդես է գալիս որպես Գոկուի այլընտրանքային զգեստ[99]։ Նարուտոյից դուրս այդ կերպարը նաև հայտնվել է My Hero Academia մանգայի առաջին ժողովրդականության հարցմանը Կոհեի Հորիկոշիի կողմից[100]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wales J., Starling A. B. Վիքիա — 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kishimoto, Masashi (2013). NARUTO-ナルト-名言集 絆-KIZUNA- 天ノ巻 [Naruto Kizuna: The Words That Bind — Scroll of Heaven] (Japanese). Shueisha. էջեր 188–195. ISBN 978-4-08-720681-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. էջեր 138–139. ISBN 1-4215-1407-9.
  4. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: The Art of Naruto. Viz Media. էջ 130. ISBN 1-4215-1407-9.
  5. Kishimoto, Masashi (2009 թ․ դեկտեմբերի 4). NARUTO―ナルト―[秘伝·皆の書]オフィシャルプレミアムファンBOOK [NARUTO―ナルト―[Secret · Everyone's Book] Official Premium Fanbook]. Naruto (Japanese). Japan: Shueisha. էջեր 74–81. ISBN 978-4-08-874834-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Solomon, Charles (2008 թ․ դեկտեմբերի 17). «Interview: The man behind 'Naruto'». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Farewell, Naruto: The Curtain Closes on the World's Best-Loved Ninja» (անգլերեն). Nippon Communications Foundation. 2014 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին.
  8. Kido, Misaki C. (2012 թ․ հունվար). «Interview with Masashi Kishimoto (Creator of Naruto)». Weekly Shonen Jump Alpha. Viz Media (01-30-12): 118–121.
  9. Kishimoto, Masashi (2014). NARUTO―ナルト―キャラクターオフィシャルデータBOOK 秘伝・陣の書 (Japanese). Shueisha. էջեր 378–387. ISBN 978-4-08-880263-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Kido, Misaki C. (2012 թ․ փետրվար). «Interview with Masashi Kishimoto (Creator of Naruto)». Weekly Shonen Jump Alpha. Viz Media (02-06-12): 120–123.
  11. «Masashi Kishimoto: Fan Letters from Overseas Made Me Realize the Popularity of 'Naruto'». Asashi. 2014 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին.
  12. 12,0 12,1 Aoki, Deb (October 14, 2015). "Masashi Kishimoto at New York Comic-con The Anime News Network Interview". Anime News Network. Archived from the original on January 12, 2017.
  13. 13,0 13,1 漫道コバヤシ第13号「NARUTO完結!岸本斉史SP」 [Kobayashi No. 13 'Completion of Naruto! Masashi Kishimoto SP'] (Japanese). Fuji Television. 2014 թ․ դեկտեմբերի 13.{{cite AV media}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «INTERVIEW WITH NARUTO ANIMATOR CHENGXI HUANG (PART 2/2)». Wave Motion. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. էջ 143. ISBN 1-4215-1407-9.
  16. «Viz Presents "Naruto" Author's Comments On Tone Of "Boruto," Hinata Marriage And More». Crunchyroll. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին.
  17. «Jump Festa 2017 Interview – Masashi Kishimoto And The Future Of Boruto: Naruto Next Generations!». Otakukart. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  18. «Boruto: Naruto the Movie» (Japanese). Cinema Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. 19,0 19,1 «「Boruto -Naruto The Movie-」剧场版上映前特别节目» (Japanese). AC Fun. 2015 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Jump Festa 2017 Interview – Masashi Kishimoto And The Future Of Boruto: Naruto Next Generations!». Otakukart. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
  21. «Masashi Kishimoto at New York Comic-con The Anime News Network Interview». Anime News Network. 2015 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  22. 22,0 22,1 Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. p. 139. ISBN 1-4215-1407-9.
  23. Bertschy, Zac (2006 թ․ մարտի 24). «Naruto Dub.DVD 1 – Review». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  24. Aoki, Deb (2015 թ․ հոկտեմբերի 14). «Masashi Kishimoto at New York Comic-con The Anime News Network Interview». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  25. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. էջ 135. ISBN 1-4215-1407-9.
  26. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. էջ 117. ISBN 1-4215-1407-9.
  27. 27,0 27,1 Kishimoto, Masashi (2006). Naruto Anime Profiles, Volume 1: Episodes 1–37. Viz Media. ISBN 1-4215-0657-2.
  28. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. p. 116. ISBN 1-4215-1407-9.
  29. 29,0 29,1 29,2 Shonen Jump. #33. Vol. 3, . Viz Media. 2005 թ․ սեպտեմբեր. էջ 8. ISSN 1545-7818.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  30. Shonen Jump Special Collector Edition (Free Collector's Edition). No. 00. Viz Media. 2005. էջ 13. ISSN 1545-7818.
  31. Kishimoto, Masashi (2008). «Chapter 245». Naruto, Volume 28. Viz Media. ISBN 978-1-4215-1864-0.
  32. Kishimoto, Masashi (2009). «Chapter 430». Naruto, Volume 46. Viz Media. ISBN 978-1-4215-3304-9.
  33. Kishimoto, Masashi (2008). Naruto Character Official Data Book Hiden Sha no Sho. Shueisha. էջ 342. ISBN 978-4-08-874247-2.
  34. Yegulalp, Serdar (2011 թ․ հոկտեմբերի 14). «Junko Takeuchi: New York Comic-Con / Anime Festival 2011 Interview». About.com. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին.
  35. Hodgkins, Crystalyn (2011 թ․ հոկտեմբերի 14). «Naruto Shippuden Panel». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին.
  36. Yegulalp, Serdar (2011 թ․ հոկտեմբերի 14). «Junko Takeuchi: New York Comic-Con / Anime Festival 2011 Interview». About.com. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին.
  37. 37,0 37,1 Hodgkins, Crystalyn (October 31, 2011). "Interview: Junko Takeuchi". Anime News Network. Archived from the original on February 16, 2017.
  38. Shonen Jump. Vol. 3. Viz Media. 2005 թ․ օգոստոս. էջ 4. ISSN 1545-7818.
  39. «Naruto Ninja Destiny voice actor interview». Kidzwolds. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  40. Camp, Brian; Davis, Julie (2007). Anime Classics Zettai! : 100 must-see Japanese animation masterpieces. Berkeley, California: Stone Bridge Press. էջ 238. ISBN 9781933330228.
  41. Anger, Jax (2014 թ․ նոյեմբերի 24). «Voice of Naruto, Maile Flanagan speaks about her career as a famous actress». Western Herald. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին.
  42. Kishimoto, Masashi (2007). Uzumaki: the Art of Naruto. Viz Media. էջ 116. ISBN 1-4215-1407-9.
  43. Kishimoto, Masashi (2004). «Chapter 28». Naruto. Vol. 4. Viz Media. ISBN 978-1-59116-358-9.
  44. 44,0 44,1 Kishimoto, Masashi (2008). «Chapter 291». Naruto, Volume 33. Viz Media. ISBN 978-1-4215-2001-8.
  45. Kishimoto, Masashi (2010). «Chapter 437». Naruto, Volume 47. Viz Media. ISBN 978-1-4215-3305-6.
  46. Kishimoto, Masashi (2008). «Chapter 505». Naruto. Vol. 54. Shueisha. ISBN 978-4-08-870143-1.
  47. Kishimoto, Masashi (2003). «Chapter 4». Naruto. Vol. 1. Viz Media. ISBN 1-56931-900-6.
  48. Kishimoto, Masashi (2006). «Chapter 104». Naruto. Vol. 12. Viz Media. ISBN 978-1-4215-0242-7.
  49. Kishimoto, Masashi (2015). «Chapter 674». Naruto. Vol. 70. Viz Media. ISBN 978-1-4215-7975-7.
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 Kishimoto, Masashi (2003). «Chapter 1». Naruto. Vol. 1. Viz Media. ISBN 1-56931-900-6.
  51. 51,0 51,1 Kishimoto, Masashi (2007). «Chapter 234». Naruto. Vol. 26. Viz Media. էջեր 58–60. ISBN 1-4215-1862-7.
  52. Kishimoto, Masashi (2006). «Chapter 98». Naruto. Vol. 12. Viz Media. ISBN 978-1-4215-0241-0.
  53. Kishimoto, Masashi (2007). «Chapter 169». Naruto. Vol. 19. Viz Media. էջ 131. ISBN 1-4215-1654-3.
  54. Kishimoto, Masashi (2003). «Chapter 2». Naruto. Vol. 1. Viz Media. ISBN 1-56931-900-6.
  55. 55,0 55,1 Kishimoto, Masashi (2007). «Chapter 151». Naruto. Vol. 17. Viz Media. էջ 139. ISBN 1-4215-1652-7.
  56. Kishimoto, Masashi (2009). «Chapter 315». Naruto. Vol. 35. Viz Media. ISBN 978-1-4215-2003-2.
  57. 57,0 57,1 Kishimoto, Masashi (2007). «Chapter 183». Naruto. Vol. 21. Viz Media. էջեր 58–60. ISBN 1-4215-1855-4.
  58. Kishimoto, Masashi (2006). «Chapter 95». Naruto. Vol. 11. Viz Media. էջեր 99–105. ISBN 1-4215-0241-0.
  59. Kishimoto, Masashi (2007). «Chapter 150». Naruto. Vol. 17. Viz Media. ISBN 1-4215-1652-7.
  60. Kishimoto, Masashi (2007). «Chapter 167». Naruto. Vol. 19. Viz Media. էջեր 102–103. ISBN 1-4215-1654-3.
  61. Kishimoto, Masashi (2007). «Chapter 234». Naruto. Vol. 26. Viz Media. ISBN 1-4215-1862-7.
  62. Kishimoto, Masashi (2007). «Chapter 238». Naruto. Vol. 27. Viz Media. ISBN 1-4215-1863-5.
  63. Kishimoto, Masashi (2008). «Chapter 279». Naruto. Vol. 31. Viz Media. ISBN 978-1-4215-1943-2.
  64. Kishimoto, Masashi (2009). «Chapter 341». Naruto. Vol. 38. Viz Media. ISBN 978-4-08-874364-6.
  65. Kishimoto, Masashi (2009). «Chapter 432». Naruto. Vol. 46. Viz Media. ISBN 978-1-4215-3304-9.
  66. Kishimoto, Masashi (2009). «Chapter 309». Naruto. Vol. 34. Viz Media. ISBN 978-1-4215-2002-5.
  67. Kishimoto, Masashi (2009). «Chapter 417». Naruto. Vol. 45. Viz Media. ISBN 978-1-4215-3135-9.
  68. Kishimoto, Masashi (2010). «Chapter 433». Naruto, Volume 46. Viz Media. ISBN 978-1-4215-3305-6.
  69. Kishimoto, Masashi (2010). «Chapter 449». Naruto. Vol. 48. Viz Media. ISBN 978-1-4215-3474-9.
  70. Kishimoto, Masashi (2010). «Chapter 440». Naruto. Vol. 47. Viz Media. ISBN 978-1-4215-3305-6.
  71. Kishimoto, Masashi (2011). «Chapter 486». Naruto. Vol. 52. Viz Media. ISBN 978-1-4215-3957-7.
  72. Kishimoto, Masashi (2011). «Chapter 490». Naruto. Vol. 52. Viz Media. ISBN 978-1-4215-3957-7.
  73. Kishimoto, Masashi (2011). «Chapter 499». Naruto. Vol. 53. Viz Media. ISBN 978-1-4215-4049-8.
  74. Kishimoto, Masashi (2011). «Chapter 536». Naruto. Vol. 57. Viz Media. ISBN 978-4-08-870271-1.
  75. Kishimoto, Masashi (2013). «Chapter 570». Naruto. Vol. 60. Viz Media. ISBN 978-1-4215-4943-9.
  76. Kishimoto, Masashi (2015). «Chapter 660». Naruto. Vol. 69. Viz Media. ISBN 978-1-4215-7856-9.
  77. Kishimoto, Masashi (2015). «Chapter 673». Naruto. Vol. 70. Viz Media. ISBN 978-1-4215-7975-7.
  78. Kishimoto, Masashi (2015). «Chapter 675». Naruto. Vol. 70. Viz Media. ISBN 978-1-4215-7975-7.
  79. Kishimoto, Masashi (2015). «Chapter 679». Naruto. Vol. 70. Viz Media. ISBN 978-1-4215-7975-7.
  80. Kishimoto, Masashi (2015). «Chapter 692». Naruto. Vol. 72. Viz Media. ISBN 978-1-4215-8284-9.
  81. Kishimoto, Masashi (2015). «Chapter 698». Naruto. Vol. 72. Viz Media. ISBN 978-1-4215-8284-9.
  82. Kishimoto, Masashi (2015). «Chapter 699». Naruto. Vol. 72. Viz Media. ISBN 978-1-4215-8284-9.
  83. Kishimoto, Masashi (2015). «Chapter 700». Naruto. Vol. 72. Viz Media. ISBN 978-1-4215-8284-9.
  84. Naruto the Movie: Ninja Clash in the Land of Snow (DVD). Viz Video. 2007. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին.
  85. Naruto Shippuden: the Movie (DVD). Viz Video. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին.
  86. The Last: Naruto the Movie (DVD). TV Tokyo. 2015.
  87. Loveridge, Lynzee (2016 թ․ օգոստոսի 20). «6 Things You Might Not Know About Masashi Kishimoto». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  88. Kishimoto, Masashi (2015 թ․ օգոստոսի 8). NARUTO―ナルト― 外伝 ~七代目火影と緋色の花つ月~ [Naruto: The Seventh Hokage and the Scarlet Spring]. Shueisha. ISBN 978-1-4215-1407-9.
  89. Kodachi, Ukyō (2017). Boruto: Naruto Next Generations. Viz Media. ISBN 978-1-4215-1407-9.
  90. «The Dream's Revelation». Boruto: Naruto Next Generations. Studio Pierrot. մայիսի 24, 2017.
  91. Kishimoto, Masashi (2015). Naruto: Kakashi's Story — Lightning in the Frozen Sky. ISBN 978-1-42-158440-9.
  92. 紅き四つ葉のクローバーを探せ [Find the Four-Leaf Red Clover!] (DVD). TV Tokyo. 2003. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին.
  93. Naruto OVA – The Lost Story (DVD). Madman Entertainment. 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  94. ついに激突!上忍VS下忍!!無差別大乱戦大会開催!! [Finally a clash! Jonin VS Genin!! Indiscriminately Championships battle royal!!] (DVD). TV Tokyo. 2005.
  95. «Naruto, Toriko, One Piece Event Anime Shorts Streamed». Anime News Network. 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին.
  96. «Naruto – ナルト – 疾風伝:TV東京 – Goods» [Naruto – ナルト – Shippuden: TV Tokyo – Goods]. TV Tokyo. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  97. Kishimoto, Masashi (2009 թ․ դեկտեմբերի 4). Naruto ― ナルト―[秘伝·皆の書]オフィシャルプレミアムファンBook [Naruto: The Official Premium Fanbook]. Naruto (Japanese). Japan: Shueisha. էջ 5. ISBN 978-4088748344.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 2». Cheat Code Central. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին.
  99. «Goku Gets Naruto Costume in Dragon Ball Z: Battle of Z Game». Anime News Network. 2013 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին.
  100. Horikoshi, Kōhei (2017). «Chapter 62». My Hero Academia, volume 7. Viz Media. ISBN 978-1421590400.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարուտո Ուզումակի» հոդվածին։