Սանդալ

հայ գյուղագիր, մանկավարժ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանդալ (այլ կիրառումներ)

Սանդալ (Ալեքսանդր Պողոսի Պետրոսյան, հուլիսի 5, 1859(1859-07-05), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 9, 1922(1922-07-09), Թիֆլիս, Թիֆլիսի գավառ), հայ գյուղագիր, մանկավարժ։

Սանդալ
Ծնվել էհուլիսի 5, 1859(1859-07-05)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 9, 1922(1922-07-09) (63 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի գավառ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունմանկավարժ

ԿենսագրությունԽմբագրել

1880 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի ուսուցչություն արել Մուշի Առաքելոց վանքում։ Թիֆլիսում հարել է նարոդնիկական խմբակի։ 1880-ական թթ․ ուսուցիչ է եղել Գանձակում, Բաքվում, Միջին Ասիայում և այլուր, 90-ական թթ․՝ պաշտոնավարել Մոսկվայի և Պետերբուրգի երկաթուղային վարչություններում, 1890-ական թթ․ վերջին՝ վերադարձել Թիֆլիս։ Մեծ չէ Սանդալի գրական ժառանգությունը։ Բացի «Վիշապ» (պատկեր տաճկահայ պանդուխտ մշակների կյանքից) (1884) գրքից և «Փոքրիկ աստղ» (1892) վեպից, 1880-1890-ական թվականներին Սանդալը մամուլում տպագրել է հոդվածներ ու փոխադրություններ։ Դաժան է գյուղագրի պատկերած իրականությունը, սակայն միամիտ ու վերացական են դրանից դուրս գալու նրա մատնանշած ուղիները, փոխօգնության ընկերությունների հիմնում, լուսավորական աշխատանք, հարստահարիչների սանձահարում, դպրոցական ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «AV Production - Սանդալ»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-05 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177