Ուչիհա Սասկե (ճապ.՝ うちは サスケ, «Ուչիհա Սասկե»), «Նարուտո» մանգայի և նույնանուն անիմեի գլխավոր հերոսներից մեկը[1][2]։ Այն բանից հետո, երբ իր ավագ եղբայրը՝ Իտաչին ոչնչացնում է գրեթե ամբողջ Ուչիհա տոհմը, Սասկեն նպատակ է դնում սպանել նրան, ինչի համար նա ամեն կերպ փորձում է ուժեղանալ։ Այնուամենայնիվ, վրեժխնդրությունից հետո անցյալի իրադարձությունները այլ կերպ են բացահայտվում։ Չնայած իր թիմակիցների՝ Նարուտո Ուզումակիի և Սակուրա Հարունոյի հանդեպ եղած զգացմունքներին, անզորության զգացումը Սասկեին ստիպում է լքել իր ընկերներն ու գյուղը և նա փորձում է գտնել Օրոչիմարուին, որպեսզի վերջինս մարզի նրան։ Սասկեն հայտնվել է նաև մի քանի անիմացիոն գեղարվեստական ֆիլմերում, տեսախաղերում, օրիգինալ վիդեո անիմացիաներում (OVA)։ Սասկեն հայտնվել է նաև «Boruto: Naruto the Movie» (2015) ֆիլմում և դրա մանգա՝ «Boruto: Naruto Next Generations»-ի (2016) շարունակությունում։ Վերջինում նա սատարում է Նարուտոյի որդուն՝ Բորուտո Ուզումակիին։ Սասկեն դառնում է Բարուտոյի ուսուցիչը։

Սասկե Ուչիհա
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար և մանգայի կերպար
ՀեղինակՄասաշի Քիշիմոտո
Ներկայացված էՆարուտո, Jump Force? և Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
Սեռարական
ՔաղաքացիությունLand of Fire
Հրարած տիեզերքիցՆարուտո տիեզերք
ՀարստությունԿլան Ուչիհա
ԵրեխաներՍարադա Ուչիխա
Մասնագիտությունթրավոր, հորինված Նինջա և նինձյա
 Sasuke Uchiha Վիքիպահեստում

Ըստ ստեղծագործության սյուժեի նա իր անունը ստացել է Երրորդ Հոկագեի հոր ՝ Սասկե Սարուտոբիի պատվին, որին, հեղինակը ի պատիվիր ճապոնական մշակույթի հայտնի հերոսի է անվանել[3]։ Ճապոներեն «ուչիհան» բառը շատ նման է «ուչիվա» բառին, որը նշանակում է «հովհար»։ Հովհարը Ուչիհա տոհմի խորհրդանիշն է։ Նախկինում նման հովհարներ օգտագործվում էին պալատական արարողություններում։ Զինվորները դրանք օգտագործում էին նետերից պաշտպանվելու համար։ Ոմանք էլ կրակը բռնկելու համար։ Հատկանշական է, որ Ուչիհա տոհմի անդամները կիրառում են կրակի տարրի վրա հիմնված տեխնիկաներ։

Քիշիմոտոն Սասկեին ստեղծել է որպես անիմեի գլխավոր հերոսի՝ Ուզումակի Նարուտոյի, մրցակից։ Չնայած պատմության մեջ ցուցադրված Սասկեի մռայլ բնավորությանը, Քիշիմոտոն խոսափել է վերջում նրան չարագործ դարձնեուց։ Քիշիմոտոն այս կերպարին ստեղծելը բարդ էր համարում, քանի որ նա դժվարանում էր ստեղծել Սասկեի բնավորությանը համապատասխանող կերպարանք։ Այնուամենայնից Քիշիմոտոն ստեղծում է նրա կերպարը։ Մանգայի անիմացիոն-ադապտացիայում Սասկեին ճապոներեն հնչյունավորել է Նորիակի Սուգիյաման, իսկ անգլերենով Յուրի Լեվենտալը։

Անիմեի և մանգայի հրապարակումներում Սասկեի կերպարի վերաբրեյալ տարբեր կարծիքներ են եղել։ Նրա տպավորիչ մարտական հմտությունները, մասնակցությունները դավադրությունների մեջ և Նարուտո Ուզումակիի հետ մրցակցությունը որոշակի գովասանքի արժանացան, սակայն նա քննադատվեց և համարվեց որպես այլ շոնեն մանգաներում տեղ գտած կարծրատիպային հերոս և որպես սառը անհատականություն ունեցող կերպար։ Այնուամենայնիվ, Սասկեի բնութագրումը պատմության հետագա մասերում և նրա անիմեյի շարունակություն Բորուտոյում ցուցադրվված ավելի հասուն անհատականությունը լրացուցիչ դրական մեկնաբանությունների արժանացան։ Սասկեն նույնպես բարձր գնահատվեց նաև Նարուտո մանգայի ընթերցողներից վերցված հարցումների ժամանակ և դարձավ գիտական հետազոտությունների առարկա։ Հետագայում թողարկվել են այս կերպարի համար նախատեսված ապրանքներ, այդ թվում ֆիգուրներ և առանցքային շղթաներ։

Սյուժե խմբագրել

Մանկություն խմբագրել

Չնայած Սասկեի ցուցադրած հսկայական ներուժին, նա մեծացել է իր ավագ եղբոր ստվերում։ Իտաչին իսկական հանճար էր նինջա տեխնիկայի օգտագործման համար։ Նա 7 տարեկանում ավարտել է նինջա ակադեմիան առավելագույն միավորներով, իսկ 8 տարեկանում սովորել է օգտվել Ուչիհա կլանի ժառանգական շարինգանի հատկանիշից, 10 տարեկանում արդեն դարձել է թյունին, իսկ 13-ում՝ ԱՆԲՈւ-ի թիմերից մեկի առաջատարը։ Անսահման ունակությունների պատճառով ամբողջ կլանն իր ուշադրությունը կենտրոնացրել է հենց Իտաչիի վրա՝ հուսալով, որ նա կամրապնդի կլանի և Կոնոհայի այլ բնակիչների միջև խարխլված փոխհարաբերությունները։ Եղբայրների հայրն ու կլանի առաջնորդը՝ Ֆուգակոն, իր բոլոր հույսերը կապում էր առաջնեկի հետ՝ ավելի քիչ ուշադրություն դարձնելով Սասկեին։ Իտաչին միակն էր, որը ընդունում էր կրտսեր եղբոր հնարավորությունները, սակայն հաճախ հրաժարվում էր օգնել մարզումներին՝ զբաղվածության պատճառով։ Նույնիսկ նինջա ակադեմիա ընդունվելուց հետո Ֆուգակոն Սասկեին համեմատում էր Իտաչիի հետ և չէր նկատում նրա հաջողությունները։

Իտաչիին լավագույն ընկերոջը սպանելու մեջ մեղադրելուց հետո, նրա և կլանի մյուս անդամների, այդ թվում՝ հոր միջև հարաբերությունները սկսել են ավելի վատանալ։ Նրա վարքը գնալով ավելի տարօրինակ էր դառնում, թվում էր, թե նա սկսել է հեռանալ կլանից։ Ավագ որդուց հիասթափվելով, Ֆուգակոն վերջապես սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Սասկեին։ Հենց այդ ժամանակ էլ նա Սասկեին սովորեցրել է կլանի ամենահայտնի տեխնիկաներից մեկը՝ «Կրակի տարերքը։ Հրե գունդ»։ Եվ չնայած նրա առաջին փորձն այդ տեխնիկային տիրապետելու ձախողված էր, այնուամենայնիվ, Սասկեն ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարողանում է տիրապետել դրան։

Շուտով տեղի է ունենում ողբերգությունը։ Սասկեն, որը ուշ է վերադարձել նինջա ակադեմիայի դասերից, հայտնաբերում է, որ Ուչիհա կլանի բոլոր անդամները մահացած են։ Մտնելով ծնողների տուն, նա տեսնում է Իտաչիին, որը կանգնած էր հոր և մոր մարմինների մոտ, և մանգեկյո շարինգանի օգնությամբ կրտսեր եղբորը ցույց է տալիս թե ինչպես է սպանել նրանց։ Սասկեն սկզբում չէր հավատում, որ իր հարազատ եղբայրը կարող էր նման բան անել, սակայն ճշմարտությունը դաժան էր։ Հեռանալով, Իտաչին ասում է կրտսեր եղբորը, թե ինչու է թողել նրան կենդանի, նա ուզում էր կրկին հանդիպել նրան, երբ Սասկեն ուժեղանա, ինչպես կլանի ոչնչացման դեպքում՝ «պարզապես կռվել Սասկեի հետ, իր ուժերը փորձարկելու համար»։ Այդ ժամանակից ի վեր Սասկեի կյանքի միակ նպատակը լինում է վրեժխնդիր լինել իր կլանի համար և սպանել եղբորը։

Առաջին մաս խմբագրել

№ 7 թիմ խմբագրել

Սասկեն ավարտում է նինջա ակադեմիան և համարվում է ռազմական գիտության հանճար։ Ակադեմիայում բոլոր աղջիկները սիրահարված էին Սասկեին և ցանկանում էին լինել նրա հետ նույն թիմում, սակայն միայն Սակուրա Հարունոյի ցանկությունն է իրականանում։ Կազմավորված № 7 թիմի երրորդ անդամը դառնում է Նարուտո Ուզումակին՝ խմբերի ուժը հավասարակշռելու համար, որը համարվում էր ամենաթույլ աշակերտը։ Նարուտոն, որին, ի դեպ, դուր էր գալիս Սակուրան, միանգամից թշնամանում է Սասկեի հետ։ Ուչիհան սկզբում ոչ մի ուշադրություն չէր դարձնում իր թիմի մյուս անդամներին՝ նրանց համարելով բեռ, միայն նրանց սենսեյի՝ Կակաշի Հատակեի համառությամբ շփվում էր նրանց հետ։ Այնուամենայնիվ Նարուտոյի և Սասկեի հարաբերությունները աստիճանաբար վերածվում են մրցակցություն, որը թույլ է տալիս նրանց արագ հասնել հաջողությունների։

Մի քանի լուրջ առաջադրանքների մասնակցելուց հետո Սասկեն Նարուտոյին սկսում է համարել արժանի մրցակից, երբեմն նույնիսկ ընկեր։

Թյունինի քննության ժամանակ Օրոչիմարուն, որը նոր մարմին էր փնտրում իր կյանքը երկարացնելու համար, Սասկեի պարանոցի վրա անիծված կնիք է թողնում, որը ակտիվանալու դեպքում մեծ ցավ է պաճառում կրողին և միևնույն ժամանակ թույլ է տալիս ավելի մեծ ուժ օգտագործել սովորական վիճակի համեմատ։ Անտառում քննությունն ավարտելուց հետո Կակաշին տեխնիկայով թուլացնում է Օրոչիմարուի անեծքը և Սասկեն արդեն կարողանում է օգտագործել այն կամայական։

Դավաճանություն խմբագրել

Կոնոհայի վրա Ձայնի և Ավազի գյուղերի հարձակումից հետո, Օրոչիմարուն սպանում է Երրորդ Հոկագեին և Սասկեի ավագ եղբայրը՝ Իտաչին առաջին անգամ վերադառնում է գյուղ, Ակացկիի այլ անդամ Կիսամե Հոսկիգակիի հետ։ Սակայն, նախքան Իտաչին կգտներ Նարուտոյին, որի մեջ փակված էր ինը պոչանի աղվեսը, նրան գտնում են Կոնոհայի ջոնինները՝ Ասումա Սարուտոբին, Յուհի Կուրենայը, Մայթո Գայը և Կակաշի Հատակեն։ Արդյունքում Իտաչին և Կիսամեն ստիպված են լինում նահանջել, իսկ Կակաշին երկար ժամանակով հայտնվում է հիվանդանոցում։ Իմանալով եղբոր վերադարձի մասին՝ Սասկեն անմիջապես գնում է նրան գտնելու։ Կրտսեր Ուչիհան հանդիպում է Իտաչիին և Կիսամեին, երբ նրանք հայտնաբերել էին Նարուտոյին, որը ճանապարհորդում էր Ջիրայայի հետ։ Սասկեն հասկանում է, որ դեռ շատ թույլ է եղբոր հետ կռվելու համար։ Միայն Ջիրայայի միջամտությունն է ստիպում Ակացկիի անդամներին նահանջել։ Այդ պահից Սասկեն սկսում է մտածել, թե իբր իր հմտությունները ժամանակի ընթացքում չեն առաջադիմել, և Նարուտոյի մեծ ուժը հաստատել է դա։ Օրոչիմարուի ուղարկված «Ձայնի քառյակը» նրան առաջարկում է հետևել նրանց՝ խոստանալով, որ լեգենդար սանինը նրան ցանկալի ուժ կտա։ Վրեժխնդրության ծարավից կուրացած Սասկեն համաձայնվում է դրան գրեթե առանց վարանելու։ Վերջին անգամ անցնելով Կոնոհայի կենտրոնական ճանապարհով՝ Սասկեն հանդիպում է Սակուրային, որը փորձել է կանգնեցնել նրան՝ սիրո խոստովանություն անելով և ասելով, որ չի ցանկանում մենակ մնալ։ Սակայն աղջկան «շնորհակալություն» ասելով՝ նա հարվածով զրկում է աղջկան գիտակցությունից՝ դրանով իսկ թույլ չտալով հետևել նրան։

Հեռանալով Կոնոհայից՝ «Ձայնի քառյակը» սկսել է Սասկեի անեծքի երկրորդ մակարդակի ակտիվացման գործընթացը։ Հաջորդ առավոտ Նարուտոն և մի խումբ, որի անդամներն են Շիկամարուն, Կիբան, Չոջին և Նեջին, գնում են Սասկեին վերադարձնելու նպատակով։ Շիկամարուի թիմի առանց Ավազի գյուղի (Տեմարի, Կանկուրո և Գաարա) օգնությանը, կարողանում են հաղթել Ձայնի քառյակին և Նարուտոն Սասկեի հետ կռվում է այն վայրում, որտեղ երկար ժամանակ առաջ կռվել են Մադարա Ուչիհան և Առաջին Հոկագեն։ Հույս ունենալով Սասկեին վերադարձնել տուն Նարուտոն հարձակվում է նրա վրա, բայց պարտվում է[4]։ Սասկեին հաջողվում է փախչել և միանալ Օրոչիմարուին։ Այսպիսով, № 7 թիմի բոլոր անդամները դառնում են երեք լեգենդար նինջաների աշակերտները․ Սասկեն՝ Օրոչիմարուի, Նարուտոն՝ Ջիրայայի, Սակուրան՝ Ցունադեի[5]։

Հատկանշական է, որ ստեղծագործության սյուժեում զուգահեռներ են անցկացվում երկու ընկերների հարաբերությունների միջև, որոնք հետագայում դարձել են հակառակորդներ՝ Սասկեն և Նարուտոն, Օրոչիմարուն և Ջիրայան։ Սասկեն, ինչպես Օրոչիմարուն, ուժ ստանալու համար դավաճանել է իր գյուղը և իր ընկերներին։

Երկրորդ մաս խմբագրել

Անիմեի առաջին մասի գործողության ավարտից գրեթե 3 տարի անց Սասկեն նախկինի պես մնում էր Օրոչիմարուի հետ։ Ի տարբերություն Կաբուտո Յակուսիին և մնացած ենթականերին, որոնք Օրոչիմարուին անվանում էին Օրոչիմարու սանա, Ուչիհան որևէ հարգանքի նշան չի ցուցաբերել, ինչպես նաև նա երբեք Կակաշիին չի անվանել սենսեյ։ Չնայած այն հանգամանքին, որ Սասկեն Ձայնի գյուղի մի մասն է եղել, նա չի կրել կախազարդ, ինչպես դա արել են մյուս նինջաները։

Այն բանից հետո, երբ գաղտնի առաքելության արդյունքում Յամատոյի ղեկավարությամբ նոր կազմավորված թիմը՝ Սայ, Սակուրա և Նարուտո, հայտնվեց Օրոչիմարուի ապաստարաններից մեկում, Սասկեն, դեմ առ դեմ հանդիպելով իր նախկին ընկերներին, անտարբեր մնաց նրանց հանդեպ՝ բացատրելով, որ նա խզել է իր բոլոր նախկին հարաբերությունները ընկերների հետ, քանի որ դա նրան շեղում էր միակ նպատակից՝ վրեժը ավագ եղբոր նկատմամբ։ Սկսվում է կռիվ, որի ժամանակ Սասկեն նույնիսկ փորձում է սպանել Նարուտոյին իր նոր սուրով՝ Քաթանա Կուսանագին, սակայն նրան կանգնեցնում է Սայը։ Այդ ժամանակ Ուչիհան ցուցադրում է իր նոր ջուցուն՝ կատարելագործված չիդորի նագասին (չիդորի, որը ստեղծվում է ամբողջ մարմնով, այլ ոչ թե միայն ձեռքի մեջ կենտրոնացած)։ Մարտի մեջ խառնվում է Յամատոն, և միևնույն ժամանակ Նարուտոյի ներսում դևը սկսում է կոչ անել նրան ազատ արձակել բիջուցուի ուժը։ Սասկեն, օգտագործելով շարինգանը, կարողանում է ներթափանցել նախկին ընկերոջ ենթագիտակցության մեջ և նրա ներսում տեսնել ինը պոչանուն։ Շուտով հայտնվում են Օրոչիմարուն և Կաբուտոն և նրանք Սասկեի հետ փախչում են։

Որոշ ժամանակ անց Օրոտիմարուի մարմինը սկսում է աստիճանաբար դառնալ անպետք, ինչի պատճառով սանինը ստիպված էր ժամանակի մեծ մասը անցկացնել անկողնում՝ պատրաստվելով հոգու փոխպատվաստմանը Սասկեի մարմնի մեջ։ Սակայն Սասկեն հարձակվում է ուժասպառ սանինի վրա՝ պնդելով, որ նա այլևս չի կարողանա իրեն նոր բան տալ։ Օրոչիմարուն, ձեռք բերելով հսկայական սպիտակ օձի իր իսկական դեմքը, փորձում է վերածնման ծիսակարգ անցկացնել, սակայն չի կարողանում ոչինչ անել շարինգանի ուժի դեմ և Սասկեն սպանում է նրան։

Իտաչիի հետ պայքար խմբագրել

Օրոչիմարուին ոչնչացնելուց հետո Սասկեն նոր թիմ է կազմում, որը ունենում է Հեբի (ճապ.՝ բառացի «Օձ») անվանումը և հայտարարում է, որ թիմի միակ նպատակը Իտաչիի սպանությունն է։ Թիմի անդամներն էին․

  • Սույգեցու Հոզուկի, Մառախուղի գյուղի նինջա, եղել է Օրոչիմարուի գերիներից,
  • Կարին Ուզումակի, Օրոչիմարուի բազաներից մեկի ղեկավարը, որը կարող է փնտրել, ուսումնասիրել և հետապնդել մարդուն նրա չակրայով,
  • Ձյուգո, նախկին բանտարկյալ, անիծված նշանի սկզբնաղբյուրը, Օրոչիմարուն նրա վրա փորձարկելով ստեղծել է անիծված նշանը։

«Հեբի» թիմը բաժանվում է՝ փորձելով գտնել Իտաչիին աշխարհի տարբեր կողմերում։ Իր որոնման մեջ Սասկեն հանդիպում է Դեյդարային և Տոբիին, որոնք անմիջապես հարձակվում են նրա վրա։ Բայց ճակատամարտը շատ կարճ է ստացվում, քանի որ Դեյդարան պայթեցնում է ինքն իրեն, օգտագործելով ՍՕ (ճապ.՝ シーオー Սի Օօ) հզոր տեխնիկան։ Սակայն Սասկեն գոյատևում է՝ թաքնվելով Մանդա հսկա օձի բերանում։ Երկար որոնումից հետո Սասկեն հանդիպում է ավագ եղբորը քարանձավում։ Այնտեղ Սասկեն, որը երկար ժամանակ երազում էր եղբոր ոչնչացման մասին, Իտաչիից (ստվերային կլոնի օգնությամբ) հաղորդագրություն է ստանում այն մասին, թե որտեղ նրանք կկարողանան հանդիպել միմյանց՝ Ուչիհա կլանի նախկին բազաներից մեկում։ Ճանապարհին քառյակի ճանապարհը կտրում է Կիսամեն, որը Իտաչիի խնդրանքով բաց է թողնում միայն Սասկեին։ Մարտի սկսվելուց առաջ Իտաչին կրտսեր եղբորը պատմում է այն մասին, որ կլանի ոչնչացման գիշերը իրեն օգնել է Մադարա Ուչիհան՝ Կոնոհայի ողջ մնացած հիմնադիրը, և մանգեկյո շարինգանի առաջին տիրակալը։ Մարտի ժամանակ Իտաչին փորձում էր օգտագործել Ցուկույոմին, իսկ հետո Ամատերասուն՝ կրտսեր եղբոր դեմ, սակայն Սասկեին մեծ դժվարությամբ և օգտագործելով Օրոչիմարուի անիծված կնիքը՝ հաջողվում էր խուսափել լուրջ վերքերից։ Այդ ժամանակ Իտաչին օգտագործեց իր ամենահզոր տեխնիկան՝ Սուսանոն։ Բայց այդ ընթացքում, ինքնակառավարումը կորցնելու պատճառով Սասկեի բերանից դուրս եկավ Օրոչիմարուն։ Այնուամենայնիվ, Իտաչին, օգտագործելով Սուսանոն և Տոցուկա լեգենդար սուրը, կարողացավ սպանել լեգենդար սանինին, դրանով իսկ հեռացնելով Սասկեի պարանոցի անիծված կնիքը։ Դրանից հետո Իտաչին մոտեցավ եղբորը, ինչպես Սասկեին էր թվում, որպեսզի հաներ նրա աչքերը՝ հավերժական մանգեկյոյին տիրանալու համար, սակայն ավագ եղբայրը միայն երկու մատներով սեղմեց ճակատին, ինչպես դա անում էր մանկության տարիներին և մեռած ընկավ։ Ճակատամարտը ավարտվեց, որին ամբողջ ընթացքում հետևում էր Զեցուն։ Ուժեղացած Սասկեն նույնպես կորցրեց գիտակցությունը։

Սասկեն արթնանում է Ակացկիի բազաներից մեկում, քարայրում, Տոբիի կողքին, որը ցանկություն է հայտնում պատմել ճշմարտությունը Իտաչիի մասին։ Փորձելով ներկայանալ՝ նա հանում է իր դիմակը, սակայն Սասկեի ձախ աչքը, հանդիպելով Տոբիի շարինգանին, անսպասելիորեն ակտիվանում է։ Տոբին բացատրում է, որ դա պաշտպանություն է, որը, ամենայն հավանականությամբ, այլ տեխնիկների հետ միասին, Իտաչին թողեց կրտսեր եղբորը։

Տոբին պատմում է նրան Ուչիհա կլանի ճշմարիտ պատմությունը։ Իտաչին կլանը ոչնչացրել է Դանզոյի, Հոմուրայի և Կոհարայի ղեկավարության հրամանով, այն դեպքում, երբ Երրորդ Հոկագեն դեմ էր հանդես գալիս։ Կլանը մտածում էր պետական հեղաշրջման մասին, և էլ ավելի արյունահեղությունը կանխելու համար Իտաչիին հրամայվել է ոչնչացնել բոլոր Ուչիհաներին։ Ավելին, Իտաչին անկեղծորեն սիրում էր իր եղբորը, և հոգ էր տանում գյուղի բնակիչների անվտանգության մասին, ինչի համար էլ գնաց այդ առաքելությանը։ Իր համար նա որոշել է, որ կմահանա հենց Սասկեի ձեռքից, և այդ պատճառով էլ պահպանել է նրա կյանքը և ստիպել կրտսեր եղբորը ատել նրան՝ դրանով իսկ ավելի ուժեղ դարձնելով։ Նա մտածում էր, որ իրենց պայքարը կօգնի Սասկեին և նույնիսկ ազատում է եղբորը Օրոչիմարուի անիծված կնիքից ու հանձնել է իր բոլոր տեխնիկաները մատներով դիպչելու պատճառով։

Հարազատ մարդու կորստից վերապրած հույզերը նպաստում են Սասկեի մանգեկյո շարինգանի տիրապետմանը։ Այժմ, վերանվանելով իր թիմը Տակա (ճապ.՝ բառացի «Բազե»), նա հնչեցնում է նոր նպատակ՝ Կոնոհայի ամբողջական ոչնչացում՝ յուրաքանչյուր բնակչին մեղավոր համարելով եղբոր մահվան համար։

Չորրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Տեղի ունեցած դեպքերից հետո Տոբին, Սասկեի խնդրանքով, նրան է փոխպատվաստում Իտաչիի աչքերը[6]։ Դրա միջոցով Սասկեն տիրանում է հավերժական մանգեկյո շաիրանգանին։ Դրա օգնությամբ Սասկեն ոչնչացնում է սպիտակ Զեթսուին և ուղևորվում մարտի դաշտ։ Ճանապարհին նա բախվում է սպիտակ Զեթսուի կլոնների ջոկտին։ Նրանցից մեկին իր գենջուցուի ազդեցության տակ գցելով Սասկեն իմանում է ընթացող պատերազմի մասին և իր նոր աչքերի միջոցով ոչնչացնում է կլոնների ամբողջ ջոկատին։ Սասկեն անմիջապես կռահում է, որ Թոբին պատերազմը սկսել է, Նարուտոյի մեջ բանտարկված վերջին բիջուին տիրանալու համար։ Սասկեն երդվում է սպանել Նարուտոյին և շարունակում է շարժվել առաջ։ Ճանապարհին Սասկեն հանդիպում է Իտաչիին, ով բացատրում է նրան այն պատճառը, թե ինչու այն գիշեր, երբ նա սպանեց ՈՒչիհա տոհմի բոլոր անդամներին, ողջ թողեց նրան։ Ավելի ուշ, եղբոր հետ միասին, նա գտնում է Կաբուտոյին և կռիվ բռնվում նրա հետ։ Կաբուտոյին հաղթելուց հետո, Իտաչին չեղյալ է հայտարարում Էդո Տենսեյը և հրաժեշտ տալով Սասկեին, վերադառնում անդրշիրիմյան աշխարհ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Согласно официальному переводу от Комикс-Арт
  2. Информация о Саскэ Утихе в датабуках:
    • Naruto: First Official Data Book, стр. 38-43
    • Naruto: Second Official Data Book, стр. 44-51
    • Naruto: Third Official Data Book, стр. 40-47
  3. Манга, 500 глава
  4. Անիմե I մաս, 135-րդ սերիա
  5. Аниме I часть, 135 серия
  6. Манга, 553 глава.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասկե Ուչիհա» հոդվածին։