Մասաշի Քիշիմոտո (ճապ.՝ 岸本 斉史 Քիշիմոտո Մասաշի), նոյեմբերի 8, 1974(1974-11-08)[1][2][3][…], Նագի), ճապոնացի մանգակա, որը հայտնի է դարձել 1999 թվականից հրատարակվող Նարուտո մանգայի ստեղծման շնորհիվ։ Բացի այդ մանգայից, Քիշիմոտոն մասնակցել է նաև Նինջայի Ճանապարհը ֆիլմի ստեղծմանն ու հեղինակել մի քանի կարճ մանգաներ։

Մասաշի Քիշիմոտո
岸本 斉史
Ծնվել էնոյեմբերի 8-ին, 1974
ԾննդավայրՕքայամա պրեֆեկտուրա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Ազգությունճապոնացի
ԿրթությունKyushu Sangyo University?
ԵրկերՆարուտո մանգա
Մասնագիտությունմանգակ, նկարազարդող, արվեստագետ և սցենարիստ
ԱշխատանքՆարուտո
Պարգևներ և
մրցանակներ
Hot Step Award

Փոքր տարիքից լինելով մանգայի երկրպագու՝ Քիշիմոտոն ոգեշնչվել է Աքիրա Տորիյամայի ու Քացուհիրոյի Օտոմոյի գործերով ու որոշել է սեփական մանգան ստեղծել։ Մի քանի տարի Քիշիմոտոն աշխատել է շոնեն մանգայի վրա՝ իր Weekly Shonen Jump ամսագրին ուղարկելու համար։ Նարուտոյի հրատարակման ընթացքում Քիշիմոտոն ամուսնացել ու հայր է դարձել։

Նրա կրտսեր երկվորյակ եղբայրը՝ Սեյշի Քիշիմոտոն, նույնպես մանգակ է ու ստեղծել 666 Satan (O-Parts Hunter) և Blazer Drive շարքերը։

Կենսագրություն

խմբագրել

Վաղ կյանք

խմբագրել

Մասաշի Քիշիմոտոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 8-ին, Օքայամա պրեֆեկտուրայում, Ճապոնիայում, երվորյակ եղբորից՝ Սեյշի Քիշիմոտոյից վայրկյաններ առաջ։ Դեռ փոքր տարիքոմ Քիշիմոտոն հետաքրքրություն էր ցուցաբերում նկարված հերոսների նկատմամբ։ Կրտսեր դպրոցում նա եղբոր հետ սկսում է անիմեներ նայել՝ Քիննիքուման ու Dragon Ball։ Շուտով Ակիրա Տորիյաման դառնում է Մասաշի Քիշիմոտոյի կուռքը․ երիտասարդ Քիշիմոտոն շատ է սիրում ոչ միայն նրա Dragon Ball ու Dr. Slump անիմեները, այլև Dragon Quest՝ դերային վիդեո խաղ, որի արտ-դիզայները Տորիյաման էր։ Չնայած Քիշիմոտոն չէր կարողանում գնել Weekly Shōnen Jump-ն, բայց կարդում էր իր սիրելի մանգան՝ դպրոցական ընկերներից մեկը, ով անդամագրված էր ամսագրին, տալիս էր Քիշիմոտոյին այդ հնարավորությունը։

Ավագ դպրոցում Քիշիմոտոն կորցնում է մանգայի նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ սկսում է բեյսբոլ ու բասկետբոլ խաղալ՝ դպրոցական սպորտային խմբակների կազմում։ Բայց, տեսնելով Ակիրա անիմացիոն ֆիլմի պոստերը, Քիշիմոտոն կրկին վերադառնում է մանգայի ու անիմացիայի աշխարհ։

Դպրոցի վերջին տարիներին Քիշիմոտոն շատ ժամանակ է ծախսում մանգա նկարելու ու այցելում արվեստի քոլեջ՝ լավ մանգակ դառնալու հույսով։ Քոլեջում Քիշիմոտոն մտածում է, որ վատ չի լինի չանբարա ոճում մանգա ստեղծել, քանի որ Weekly Shōnen Jump-ում դեռ այդ ժանրի մանգա չի հրատարակվել։ Նա սկսում է կարդալ Հիրոաքի Սամուրայի Անմահի թուրն ու Նոբուհիրո Վացուքիի Րուրոունի Կենշին այդ ժանրի մանգաները։ Քիշիմոտոն հիշում է, որ, կարդալով Ակիրան, զարմացել է․ նրա աշխատանքները դեռ մրցունակ չեն։ Քոլեջում սովորելու երկրորդ տարում Քիշիմոտոն սկսում է ամսագրերի մրցույթների համար մանգաներ նկարել։ Դրանք ավելի շատ սեյնեն էին՝ երիտասարդ տղամարդկանց համար, քան շոնեն՝ դեռահասների համար։ Այդպիսով, Քիշիմոտոն որոշում է, որ իր ոճը ամսագրին հարմար չէ։ Hashire Melos! անիմեն դիտելուց, Քիշիմոտոն զարմանում է հերոսների դիզայնով ու սկսում փնտրել անիմատորների իր սեփական աշխատանքների համար։ Հետագայում նա կհանդիպի Տեցույա Նիշիոյին՝ Նինքու մանգայի անիմե ադապտացիայի դիզայներին, ով մեծ ազդեցություն կունենա Քիշիմոտոյի վրա։

Աշխատանք

խմբագրել

Քիշիմոտոյի առաջին աշխատանքը 1995 թվականին Շուէյշայում տպագրված Քարաքուրին էր (カラクリ)։ Այն 1996 թվականին վաստակել է Weekly Shōnen Jump-ի ամենամսյա Hop Step Award մրցանակը, որ տրվում է երիտասարդ խոստումնալից հեղինակներին։ Սրան հաջորդեց 1997 թվականին Akamaru Jump Summer-ում տպագրված Նարուտոյի կարճ մանգան։ 1997 թվականի դեկտեմբերին Քիշիմոտոն առաջին անգամ հանդես եկավ որպես Weekly Shōnen Jump-ի նկարիչ՝ Քարաքուրի մանգայով, բայց այն մեծ լսարան չհավաքեց ու դադարեց հրատարակվելը։ 1999 թվականի սեպտեմբերին Weekly Shōnen Jump 1999 No. 43 հրատարակավեց Նարուտոյի առաջին գլուխն ու արագորեն սիրված դարձավ։ Նարուտոն դեռ ավարտված չէ, բայց արդեն Ճապոնիայում 113 միլիոն օրինակ է վաճառվել, ԱՄՆ-ում՝ 95 միլիոն, իսկ մնացած երկրներում՝ 93 միլիոն։ Նարուտո մանգան դարձել է Viz-ի ամենահայտնի պրոեկտներից մեկը՝ այն 2006 թվականին կազմել է ԱՄՆ-ում վաճառված մանգայի 10 տոկոսը։ Խոսելով Նարուտոյի գրանցած հաջողության մասին, Քիշիմոտոն ասել է, որ «շատ ուրախ է, որ ամերիկյան լսարանը ընդունել ու հասկացել է նինջաներին։ Սա ապացուցում է, որ ամերիկայն լսարանը լավ ճաշակ ունի․․․ որովհետև սա նշանակում է, որ նրանք կարող են ընդունել մի բան, որն ի սկզբանե խորթ է նրանց»։

Նրա նախկին օգնականներ Օսամա Քաջիսան ու Յուուիչի Իտաքուրան նույնպես աշխատել են Նարուտոյի վրա։ 2009 թվականին Քիշիմոտոն նկարել է Տեքքեն 6-ի հերոս Լարս Անդերսոնին, իսկ 2010 թվականին այդ հերոսը հայտնվում է Naruto Shippuden։ Ultimate Ninja Storm 2 խաղում։ Նույն թվականին Քիշիմոտոն աշխատել է որպես պրոդյուսեր կարճ բեյսբոլ մանգայի՝ Բենչ-ի (ճապ.՝ ベンチ) վրա։

Նարուտոյի իններորդ ֆիլմի՝ Նինջայի ճանապարհի, ստեղծման ժամանակ, Քիշիմոտոն ստեղծել է ինչպես պատմությունը, այնպես էլ հերոսների դիզայնի համար։

2012 թվականի հուլիսին Քիշիմոտոն ասել է Տեցույա Նիշիոյին, որ մանգան կավարտվի մոտավորապես երկուսուկես տարուց։ 2012 թվականի ապրիլին Քիշիմոտոն հրատարակեց իր երկար սպասված մաֆիա-մանգան՝ Մարիոն։ 2013 թվականին Քիշիմոտոյի վերջին մանգաները թարգմանվեցին անգլերեն։

Ազդեցություն

խմբագրել

Դեռ փոքր տարիքից մանգայի երկրպագու լինելով և ոգեշնչվելով Ակիրա անիմացիոն ֆիլմի ազդագրից՝ Քիշիմոտոն սկսում է ստեղծել սեփական մանգան։ Դրա համար նա սկսում է վերլուծել իր սիրելի հեղինակների՝ Ակիրա Տորիյամայի ու Կացուհիրո Օտոմայի աշխատանքները։ Հասկանալով, որ երկուսն էլ իրենց սեփական ոճն ունեն, Քիշիմոտոն սկսում է աշխատել սեփական ոճի վրա ու մանգա նկարել։ «Նարուտոն» նկարելիս Քիշիմոտոն շոնեն մանգաներ շատ է կարդում՝ ոգեշնչման աղբյուր փնտրելով, բայց փորձում է բոլոր հերոսներին հնարավորինս յուրահատուկ ստեղծել։ Որպես նրանցից մեկը Քիշիմոտոն նշել է Ակիրա Տորիյամայի Dragon Ball-ի հերոսներից Գոքուին, ով շատ է ազդել Ուզումաքի Նարուտոյի կերպարի ստեղծմանը։ Այլ կերպարների ստեղծմանը մեծ ազդեցություն է ունեցել նաև հեղինակի սիրելի ֆիլմը՝ Մատրիցան։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել