Չակրա
Չակրա (սանսրիտ сakra, անիվ), որոշ հնդկական կրոններում համարվում է նուրբ մարմնի էներգիայի կետ կամ հանգույց։ Չակրաները համարվում են նուրբ մարմնի, այլ ոչ թե ֆիզիկական մարմնի մասեր և այսպիսով ծառայում են որպես հանդիպող կետեր նուրբ (ոչ մարմնական) էներգիայի ուղիների համար և կոչվում նադի։
Նադիները համարվում են նուրբ մարմնի ուղիներ, որոնց միջոցով կենսական ուժը (prana) (ոչ մարմնական) կամ կենսական էներգիան (ոչ մարմնական) տեղաշարժվում է։
Զանազան սուրբ գրություններ և ուսմունքներ ներկայացնում են չակրայի տարբեր միավորներ։ Համաձայն տանտրիկ գրությունների, համարվում է, որ նուրբ մարմնում գոյություն ունեն շատ չակրաներ։ Սակայն կան յոթ չակրաներ, որոնք համարվում են ամենակարևորները։
Ստուգաբանություն
խմբագրելՉակրա բառը ծագում է चक्र սանսկրիտից, որը նշանակում է «անիվ», ինչպես նաև «շրջան» և «փուլ»[1]։ Այն նկարագրվում է նաև որպես լույսի անընդմեջ պտտվող անիվ։ Մ․Ն․Ռոյսի՝ Տանտրական պատմության տեսության մեջ ասվում է, որ չակրա բառը սանսկրիտ աղբյուրներում տարբեր նշանակություններ է ունեցել[2]։
- շրջան, որն օգտագործվում է տարբեր իմաստներով՝ խորհրդանշելով շակտիի անվեջ պտույտը․
- մարդկանց շրջանակ.ծիսական արարողություններում կան տարբեր չակրասադհանասեր (cakrasādhanās), որում մասնակիցները հավաքվում են և կատարում ծիսական արարողություններ։
- Չակրա տերմինը նաև օգտագործվում է յանտրաներ (միստիկ դիագրամներ) ցույց տալու համար, որոնք լայնորեն ճանաչված են որպես trikoṇa-cakra IAST, aṣṭakoṇa-cakra IAST, և այլն։
- մարմնի տարբեր նյարդային համակարգեր։
Բուդդիզմում սանսկրիտ «Չակրա» տերմինը (Pali cakka) օգտագործվում է «շրջան» բառի տարբեր իմաստներով, վերաբերելով Բուդդիզմի՝ վերածնվելու մասին գաղափարին, ըստ որի կան վեց տարբեր վիճակներ, որոնցով մարդիկ կարող են վերածնվել .[3]։
Պատմություն
խմբագրելՅոգայի վարժություններում շնչառական ուղիների մասին ներկայացված են դասական ուպանիշադներում, բայց չակրանների ստորակարգության մասին ներկայացված է բուդիստական Հևաջրա տանտրայում ու Կարիագիտիում[4][4][5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mallory, J.P; Adams, D.Q. (1997). Encyclopedia of Indo-European culture (1. publ. ed.). London: Fitzroy Dearborn. էջ 640. ISBN 978-1-884964-98-5. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Bhattacharyya, N. N. (1999). History of the Tantric Religion (Second Revised ed.). New Delhi: Manohar. էջեր 385–86. ISBN 81-7304-025-7.
- ↑ Edgerton, Franklin (1993). Buddhist Hybrid Sanskrit Grammar and Dictionary (Repr ed.). Delhi: Motilal Banarsidass Publ. էջ 221. ISBN 81-208-0999-8.
- ↑ 4,0 4,1 White, David Gordon. Yoga in Practice. Princeton University Press 2012, page 14.
- ↑ Trish O’Sullivan (2010), Chakras. In: D.A. Leeming, K. Madden, S. Marlan (eds.), Encyclopedia of Psychology and Religion, Springer Science + Business Media.
- ↑ White, David Gordon (2003). Kiss of the Yogini. Chicago: University of Chicago Press. էջ 224. ISBN 0-226-89483-5.