Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները

Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները (ճապ.՝ BORUTO-ボルト- NARUTO NEXT GENERATIONS, անգլ.՝ Boruto: Naruto Next Generations), պատանիներին ուղղված մանգա, «Նարուտո» մանգայի սիքվելը, գրված է Ուկյե Կոդատիի և նկարազարդված է Միկիո Իկեմոտոյի կողմից։ Այստեղ գլխավոր հերոսը Հինատա Հյուգայի և Նարուտո Ուզումակիի որդի Բորուտոն է։ Մանգան թողարկվել է 2016 թվականի մայիսի 9-ից մինչև 2019 թվականի հունիսի 10-ը Shueisha հրատարակչության ամենօրյա Shonen Jump ամսագրում[1]։ 2019 թվականի հուլիսի 20-ից մինչ այժմ թողարկվում է նույն հրատարակչության V Jump ամսագրում։ Նույնանուն անիմե սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվական ապրիլի 5-ին և արտադրվում է Studio Pierrot ստուդիայի կողմից[2]։

Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները
BORUTO-ボルト- NARUTO NEXT GENERATIONS
Ժանրֆենտեզի, մարտաֆիլմ, ֆանտաստիկ, կատակերգություն, արկածային
Երկիր Ճապոնիա
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Բորուտո․ Նարուտոյին հաջորդող սերունդները» (բնօրինակ անվանում — BORUTO-ボルト- NARUTO NEXT GENERATIONS)

Մանգա խմբագրել

Մանգան, որը գրվում է Ուկյե Կոդաչիի և նկարազարդվում Միկիո Իկեմոտոյի կողմից, սկսվել է թողարկվել Shueisha հրատարակչության Weekly Shonen Jump ամսագրի քսաներեքերորդ թողարկմանը՝ 2016 թվականի մայիսի 9-ին[1]։ Սփինոֆի թողարկումը տեղի է ունեցել Մասաշի Քիշիմոտոյի ղեկավարությամբ։ 2019 թվականի հոկտեմբերի տվյալներով թողարկվել է 9 տանքոբոն[3]։

Անիմե խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Jump Festa» երեկույթի ժամանակ հայտարարվել է, որ սերիան նոր անիմե նախագիծ կստանա[4]։ Ինչպես ավելի ուշ հաստատվել է, խոսքը գնում էր «BORUTO-ボルト- NARUTO NEXT GENERATIONS» մանգայի ադապտացիայի մասին[5][6]։ Անիմե սերիալի ռեժիսորը Նորիյուկի Աբեն և Հիրոյուկի Յամասիտոն են, սցենարի հեղինակը Մակոտո Ուեձուն է, արտադրությամբ զբաղվել է Studio Pierrot ստուդիան, կերպարների ձևավորմամբ զբաղումլ է Տեցույա Նիսիոն և Հիրոֆումի Ուձուկին, իսկ կոմպոզիտորները Յասուհարու Տականասին և «-yaiba-»-ն են։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 5-ին TV Tokyo հեռուստաալիքով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Naruto Spinoff Manga Boruto Launches on May 9». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 «Boruto: Naruto Next Generations Anime Reveals More Cast, Staff». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «BORUTO―ボルト― 9 ―NARUTO NEXT GENERATIONS―/池本 幹雄/小太刀 右京/岸本 斉史 | 集英社の本 公式». 集英社の本 | コミックス~書籍~雑誌の公式情報と試し読み. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Boruto Manga Gets Anime Project in April 2017». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «Boruto: Naruto Next Generations TV Anime Reveals Promo Video, Key Visual, Returning Cast (Updated)». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Boruto: Naruto Next Generations Anime Features Original Story». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել