Յույ Մին Փեյ (չինարեն՝ 貝聿銘, ապրիլի 26, 1917(1917-04-26)[1][2][3][…], Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն - մայիսի 16, 2019(2019-05-16)[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ազգությամբ չինացի ամերիկացի ճարտարապետ։ Ծագումով Գուանչժոուից է։ Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ապա` Հարվարդի համալսարանում` Վալտեր Գրոպիուսի մոտ։ Միս վան դեր Ռոեի` «ինտերնացիոնալ ոճի» ճարտարապետության ավանդույթների հետևորդն է։ Ստացել է բազում մրցանակներ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակի առաջին հինգ մրցանակակիրներից է։

Յույ Մին Փեյ
անգլ.՝ I. M. Pei և չինարեն՝ 貝聿銘
Ի ծնեչինարեն՝ 貝聿銘
Ծնվել էապրիլի 26, 1917(1917-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրԳուանչժոու, Չինաստանի Հանրապետություն
Մահացել էմայիսի 16, 2019(2019-05-16)[4][2][3][…] (102 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Ոճ(եր)ինտերնացիոնալ ոճ
ԿրթությունՀարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց, MIT School of Architecture and Planning? և Փենսիլվանիայի համալսարան
ԱշխատավայրWebb and Knapp?
Ուշագրավ աշխատանքներԼուվրի բուրգ, Ռոքնռոլի փառքի սրահ, Չինական բանկի աշտարակ, Mastercard International Global Headquarters?, Luce Memorial Chapel?[5], Bali Refuse Incineration Plant?[5] և The Garden Hotel, Guangzhou?
Պարգևներ
 I. M. Pei Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Մանկություն խմբագրել

Յույ Մին Փեյը ծագում է Մին դինաստիայից։ Ընտանիքը զբաղվել է դեղաբույսերի առևտրով։ Փեյի ծննդից մեկ տարի անց` 1918 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոնկոնգ։ Ընտանիքի հինգ զավակներից Յույ Մինն ավելի շատ կապված էր մոր հետ։ 10 տարեկան հասակում Փեյը ընտանիքով տեղափոխվում է Շանհայ` կապված հոր պաշտոնի բարձրացման հետ։ Փեյը հաճախում է բողոքական միսիոներների դպրոց, որտեղ խիստ կարգ ու կանոն էր տիրում։ Ապագա ճարտարապետը սիրում էր խաղալ բիլիարդ և դիտել հոլիվուդյան ֆիլմեր։ Փեյի հիշողության մեջ դրոշմվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, ինչպես նաև 14-րդ դարի բուդդայական տաճարը։

Կրթություն և աշխատանք խմբագրել

13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր քաղցկեղով։ Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը Փենսիլվանիայի համալսարանում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ։ Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան։ Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ Հոլիվուդն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը։ 1935 թվականին նա նավով ուղևորվում է Սան Ֆրանցիսկո, ապա գնացքով Ֆիլադելֆիա։ Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ։ Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան` ինժեներություն ուսանելու։ Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը[12]։ Համալսարանի գրադարանում նա կարդում է Լե Կորբյուզիեի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները։ 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»[13]։

 
Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքը, Բոստոն

Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»[14]։ 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ Չինաստան, սակայն չին-ճապոնական երկրորդ պատերազմը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ ԱՄՆ-ում։ Երկու տարի նա աշխատում է Բոստոնի Stone & Webster ինժեներական ընկերությունում։ 1940-ական թվականներին Փեյը տեղափոխվում է Նյու Յորք, ապա սովորում Հարվարդի համալսարանում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում։

1948 թվականին Նյու Յորքում ընդունվել է աշխատանքի անշարժ գույքի խոշոր գործարար Ուիլյամ Ցեկենդորֆի մոտ։ Այնտեղ նա անցկացրել է 7 տարի, որից հետո 1955 թվականին ստեղծել է իր սեփական դիզայներական ընկերությունը` I. M. Pei & Associates, որը 1966 թվականին վերանվանվել է I. M. Pei & Partners, իսկ 1989 թվականին՝ Pei Cobb Freed & Partners: Փեյին մեծ ճանաչում է բերել Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը Կոլորադոյում։ Մեծ հաջողություն է ունեցել նաև Մասաչուսեթսում Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքի նախագիծը։

Առաջին անգամ Չինաստան է վերադարձել 1975 թվականին, որպեսզի մշակի «Սյանշան» հյուրանոցի, Չինական բանկի աշտարակի և Հոնկոնգում կառուցվելիք երկնաքերի նախագծերը։ Փեյի նախագծով են կառուցվել արվեստի բնագավառի շատ շինություններ` թանգարաններ, արվեստի կենտրոններ։

Խոշոր նախագծեր խմբագրել

 
Չինական բանկի աշտարակը, Հոնկոնգ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յույ Մին Փեյ» հոդվածին։