Շառլ Էդուար լը Կորբյուզիե

ֆրանսիացի նկարիչ
(Վերահղված է Լե Կորբյուզիեից)

Շառլ Էդուար լը Ժաներե (ֆր.՝ Charles-Édouard Jeanneret, հոկտեմբերի 6, 1887(1887-10-06)[8][5][7][…], Լե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2] - օգոստոսի 27, 1965(1965-08-27)[5][6][7][…], Ռոկբրյուն Կապ Մարտեն, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[2]), առավել հայտնի որպես Լը Կորբյուզիե (Le Corbusier), ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ՝ ծագումով Շվեյցարիայից, մոդեռնիզմի ռահվիրա, ինտերնացիոնալ ոճի ճարտարապետության ներկայացուցիչ, նկարիչ և դիզայներ։

Շառլ Էդուար լը Կորբյուզիե
ֆր.՝ Le Corbusier
1933 թ.
Ի ծնեՇառլ Էդուար Ժաներե-Գրի
Ծնվել էհոկտեմբերի 6, 1887
ԾննդավայրԼե Շո դե Ֆոն, Նևշատել, Շվեյցարիա[1][2]
Մահացել էօգոստոսի 27, 1965
Վախճանի վայրՌոկեբրյուն-Կապ-Մարտեն, Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիա Ֆրանսիա
Ոճ(եր)ինտեռնացինալ
Ճյուղ(եր)ճարտարապետություն, նկարչություն, դիզայն
Գործունեությունճարտարապետ, դիզայներ, նկարիչ
Ուշագրավ աշխատանքներNotre Dame du Haut?, Villa Savoye?, Unité d'habitation?, Radiant City? և Tsentrosoyuz building?
Պարգևներ
 Le Corbusier Վիքիպահեստում
Չանդիգարի խորհրդի շենքը
ՄԱԿ-ի շենքը Նյու Յորքում
Կորբյուզիեի տունը Վիսենհոֆում /Շտուտգարտ, Գերմանիա/

Կենսագրություն խմբագրել

Շառլ-Էդուար Ժաներեն ծնվել է Ֆրանսիային սահմանակից շվեյցարական Լա Շո դը Ֆոն փոքրիկ քաղաքում։ Հայրը տեղի ժամացույցի գործարանի վարպետ էր, մայրը՝ երաժշտության (դաշնամուրի) ուսուցչուհի։

Շառլը սովորել է ծննդավայրի արվեստի դպրոցում, որտեղ կերպարվեստի և ճարտարապետության ուսուցիչները կողմնորոշել են նրան՝ խորանալու ճարտարապետության մեջ։ Ուսումնառությունն ավարտելով՝ աշխատել է ճարտարապետներ Յո. Հոֆմանի (Վիեննա, 1907), Օ. Պերեի (Փարիզ, 1908-1910) և Պ. Բերենսի (Բեռլին, 1910-1911) արվեստանոցներում։ 1917 թվականից ապրել է Փարիզում։ 1930 թվականին դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։

Նկարիչ Ա. Օզանֆանի հետ մշակել է պուրիզմի տեսությունը (1918)։ Իր տեսակետներն առաջին անգամ հրապարակել է «Լը էսպրի Նուվո» («L’Esprit Nouveau», 1920-1925) հանդեսի հոդվածում։

Նպատակադրվելով հնարավորինս լավ կենցաղային պայմաններ ապահովել գերբնակեցված քաղաքներում ապրող մարդկանց համար՝ Լը Կորբյուզիեն մտահղացել է ճարտարապետական ազատ կաղապարների (ֆորմաների), ուժեղացված բետոնի լայնորեն կիրառմամբ շինությունների կառուցումը, միաժամանակ մեծ ուշադրություն է նվիրել քաղաքների պլանավորմանը։

Շուրջ հինգ տասնամյակ ձգված իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա նախագծել է դիզայնով ու հարմարավետությամբ աչքի ընկնող բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են Եվրոպայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում։ Հնդկաստանում նա պատրաստել է Չանդիգար քաղաքի գլխավոր հատակագիծը, բացի այդ՝ նախագծել է այդ քաղաքի մի շարք վարչական շենքեր։

Լը Կորբյուզիեի ողջ ստեղծագործությունը նոր խոսք է ճարտարապետության ասպարեզում։ Եվ պատահական չէ, որ նա Ժամանակակից ճարտարապետության միջազգային կոնգրեսի (Congrès International d'Architecture Modern) (CIAM) հիմնադիր անդամ էր։

2016 թվականի հուլիսի 17-ին աշխարհի յոթ երկրներում նշանավոր ճարտարապետի իրականացրած տասնյոթ նախագծեր ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում՝ որպես մոդեռն արվեստում Լը Կորբյուզիեի ներդրած ակնառու ավանդի աչքի ընկնող նմուշներ[9]։

Աշխատություններ խմբագրել

  • Ле Корбюзье. Архитектура XX века. Изд. Прогресс, 1977
  • Ле Корбюзье. Модулор: Опыт соразмерной масштабу человека гармоничной системы мер, применимой как в архитектуре, так и в механике. Стройиздат. 1976
  • Le Corbusier. L’art décoratif d’aujourd’hui. Paris 1925. — 218 p.
  • Le Corbusier. L’Esprit nouveau. Almanach d’architecture moderne. Paris, 1926. p. 17 — 40
  • Le Corbusier. The Modulor: A Harmonious Measure to the Human Scale, Universally Applicable to Architecture and Mechanics (1954). Basel & Boston: Birkhäuser, 2004. — 133 p.
  • Le Corbusier: textes et planches. Prèface de Maurice Jardot. Editions Vincent, Frèal & Cie Paris. 1960. (Переиздана на русском яз. в 1970 г.)

Գրականություն խմբագրել

  • Арнольд У. Европейская архитектура XX века. Эра функционализма (1924 −1933 гг.), т.2. М., 1964
  • Васильева Е. Идеальное и утилитарное в системе интернационального стиля: предмет и объект в концепции дизайна XX века. // Международный журнал исследований культуры, № 4 (25), 2016, с. 72-80.
  • Всеобщая история архитектуры, т. 11. Մոսկվա, 1973
  • Ле Корбюзье, М. В. Предтеченский Путешествие на Восток. Стройиздат. 1991
  • Коэн Жан-Луи Ле Корбюзье и мистика СССР. Теории и проекты для Москвы. — М.: Арт-Волхонка, 2012. — 316 с. — ISBN 978-5-904508-24-1
  • Миронов А. В. Философия архитектуры: Творчество Ле Корбюзье. — М.: МАКС Пресс, 2012. — 292 с., ил., 500 экз., ISBN 978-5-317-03961-5
  • Прокофьев В. Н. Инженер человеческого счастья — Ле Корбюзье / Прокофьев В. Н. Об искусстве и искусствознании. Статьи разных лет. М., 1985.
  • Фремптон К.. Современная архитектура: Критический взгляд на историю развития. М., Стройиздат, 1990. ISBN 5-274-00223-4
  • Ренато Де Фуско Ле Корбюзье — дизайнер. Мебель, 1929. «Советский художник», 1986
  • Анна Чудецкая Что придумал Ле Корбюзье. — М.: Арт-Волхонка, 2012. — 54с.:ил. Արխիվացված 2016-03-11 Wayback Machine ISBN 978-5-904508-25-8
  • Cohen Jean-Louis Le Corbusier. — Köln: Taschen Verlag, 2004. — ISBN 3-8228-3532-3
  • Cohen Jean-Louis Le Corbusier: la planète comme chantier. — Paris: Textuel, 2005. — 192 p. — (Passion). — ISBN 2-88182-540-0, 978-2-88182-540-8
  • Коэн Жан-Луи. Ле Корбюзье / Пер. с фр. Людмила Кайсарова. — М.: TASCHEN, Арт-Родник, 2008. — 96 с. — 3000 экз. — ISBN 978-5-9794-0136-2
  • Cohen Jean-Louis Le Corbusier: an Atlas of Modern Landscapes. — New York: Museum of Modern Art, 2013.

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.sikart.ch/KuenstlerInnen.aspx?id=4000293
  3. http://www.sikkensprize.org/winnaar/le-corbusier/
  4. Charles-Edouard Le Corbusier
  5. 5,0 5,1 5,2 Le Corbusier (նիդերլ.)
  6. 6,0 6,1 Charles-Edouard; Jeanneret-Gris, Charles-Edouard Le Corbusier [Jeanneret] — 2006.
  7. 7,0 7,1 7,2 Le CorbusierOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  8. Arkitekter verksamma i Sverige — 2014.
  9. «The Architectural Work of Le Corbusier, an Outstanding Contribution to the Modern Movement». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Էդուար լը Կորբյուզիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 594