Լյուդվիգ Միս վան դեր Ռոե
Լյուդվիգ Միս վան դեր Ռոե (Mies van der Rohe) (մարտի 27, 1886[1][2][3][…], Աախեն, Գերմանիա[1][2] - օգոստոսի 17, 1969[1][2][3][…], Չիկագո, ԱՄՆ[1][2]), գերմանացի ճարտարապետ, դիզայներ, ֆունկցիոնալիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Մասնագիտական կրթություն չի ստացել։ Բեռլինում Լը Կորբյուզիեի և Վ․ Գրոպիուսի հետ աշխատել է (1908-1912 թթ.) Պ․ Բերենսի արվեստանոցում։ 1926-1932 թթ. եղել է «Դոյչեր Վերկբունդի» փոխնախագահ, 1930-1933 թթ.՝ «Բաուհաուզի» տնօրեն։ Գերմանիայի Նոյեմբերյան հեղափոխության անվան՝ «Նովեմբեր գրուպպե» արվեստագետների միության անդամ էր։ Նրա նախագծերով կառուցվել են Կ․ Լիբկնեխտին և Ռ․ Լյուքսեմբուրգին նվիրված հուշարձանը Բեռլինում (1926 թ., չի պահպանվել), Բարսելոնի գերմանական տաղավարը (1929 թ.), Թուգենդհատ մենատունը Բոնոյում (1930 թ.)։ Նրա նախագծերով ԱՄՆ-ում կառուցվել են Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտի համալիրը (1942-1958 թթ.), Լեյք Շոր Դրայվի աշտարակաձև երկու բնակելի շենքերը (1951 թ., Չիկագո), «Սիգրամ բիլդինգը» (1958 թ., Նյու Յորք), 20-րդ դարի արվեստի ցուցասրահը (1962-1968 թթ.) Բեռլինում։ 1959 թ. պարգևատրվել է Բրիտանական ճարտարապետության թագավորական ինստիտուտի ոսկե մեդալով։ 1950-1960-ական թվականներին Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի և Ճապոնիայի ճարտարապետների գործունեության վրա։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Мис ван дер Роэ Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ludwig Mies van der Rohe
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 607)։ |