Յուլի Գուսման

խորհրդային և ռուս թատրոնի և կինոյի ռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան, հասարակական և քաղաքական գործիչ

Յուլի Սոլոմոնովիչ Գուսման (ռուս.՝ Юлий Соломонович Гусман, օգոստոսի 8, 1943(1943-08-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս ռեժիսոր, հեռուստահաղորդավար, դերասան, հասարակական և քաղաքական գործիչ։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՈՒՀԱ-ի ժյուրիի մշտական անդամ, Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահության անդամ։

Յուլի Գուսման
Ծնվել էօգոստոսի 8, 1943(1943-08-08) (81 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ և Ադրբեջանի բժշկական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, քաղաքական գործիչ, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, ՈՒՀԱ-ի խաղացող, դերասան, Պետական Դումայի անդամ և սցենարիստ
Պարգևներ
Բարեկամության շքանշան Պատվո շքանշան «Փառքի» շքանշան Բարեկամության շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
IMDbID ID 0348901
yulygusman.info

Կենսագրություն

խմբագրել

Յուլի Գուսմանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 8-ին ռազմական բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կասպիական ռազմական նավատորմի գլխավոր թերապևտ, փոխգնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սոլոմոն Մոիսեևիչ Գուսմանի (1904-1980) ընտանիքում[1]։ Մայրը՝ Լոլա Յուլևնա Բարսուկը (1916-1977), առաջին մասնագիտությամբ եղել է դերասանուհի, ապա թարգմանչուհի, մանկավարժական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի օտար լեզուների ինստիտուտի պրոֆեսոր։ Ըստ Գուսմանի խոսքերի՝ նրա նախնիների հինգ սերունդներ ապրել են Ադրբեջանում[2]։ Եղբայրը՝ Միխայիլ Գուսմանը (ծնվել է 1950 թվականին), մշակույթի վաստակավոր գործիչ է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։

1960 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է Բաքվի № 160 դպրոցը և ընդունվել Ադրբեջանի Նարիման Նարիմանովի անվան բժշկական ինստիտուտ։ Բժշկությամբ լրջորեն չի հետաքրքրվել, սակայն տարվել է հոգեբանությամբ (հիպնոս, սովորում քնի ընթացքում, պայծառատեսություն, հոգեթերապիա, Ֆրեյդի աշխատանքներ)։

Ինստիտուտում ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով և սպորտով։ Ունի սպորտային ինը կարգ տարբեր մարզաձևերից, եղել է «Բուրեվեստնիկ» միության սուսերամարտի չեմպիոն, ունի դարչնագույն գոտի կարատեից։ Մասնակցել է գեղարվեստական ինքնավարությանը, խաղացել դպրոցական թատրոնում։

1964 թվականին ընկերների հետ միասին ստեղծել է Բաքվի ՈՒՀԱ ինքնուրույն ակումբ։ Մեկ տարի անց դարձել է նրա առաջատարը, յոթ տարվա ընթացքում եղել Բաքվի հավաքական թիմի ավագը. նրա թիմը 1967 թվականից մինչև 1972 թվականը չի պարտվել ոչ մի մրցույթում, բազմիցս դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1970 թվականին՝ «ՈՒՀԱ չեմպիոնների չեմպիոն» գավաթի դափնեկիր։ Առաջին անգամ ՈՒՀԱ-ում ներմուծել է կազմակերպվածություն. Բաքվի թիմը հանդես է եկել նույն համազգեստով։ «Срыв усов», «Снятие бороды» հնարքների հեղինակն ու կատարողն է, «С меня как с Гусмана вода!» («Ինձնից, ինչպես ջուր Գուսմանից») արտահայտության հեղինակը։

1966 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ինստիտուտը՝ ստանալով բժիշկ-հոգեբույժի մասնագիտություն։

1970 թվականին Յուլի Գուսմանն ավարտել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ազիզ Ալիևի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտին առընթեր ասպիրանտուրան «Հոգեբանություն և հոգեբուժություն» մասնագիտությամբ, գրել ատենախոսություն «Կլինիկա-հոգեբանական համահարաբերակցությունն ուղեղային աթերոսկլերոզի դեպքում» (ռուս.՝ «Клинико-психологические корреляции при церебральном атеросклерозе») թեմայով։

1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն դասընթացները, ինչից հետո վերադարձել է Բաքու։ 1973-1988 թվականներին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում որպես բեմադրող ռեժիսոր։ 1976-1984 թվականներին եղել է Ադրբեջանի պետական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Յարոսլավ Գոլովանովի հետ համահեղինակությամբ գրել է «Շփում» (ռուս.՝ «Контакт», 1976) ֆանտաստիկ նովելը։

1982 թվականին ԱՄՆ-ում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Դոբրինինի առաջարկով և ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման նախագահ Սերգեյ Լապինի հանձնարարությամբ Ի. Գոլդինի հետ միասին նախապատրաստել և անցկացրել է պատմության մեջ առաջին տիեզերական հեռուստակամուրջը Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև։

1984-1985 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Բաքվի երգի թատրոնի գլխավոր ռեժիսոր։

Յուլի Գուսմանը բեմադրել է «Ականջներով գլխարկ» (ռուս.՝ «Шапка с ушами», երաժշտության հեղինակ՝ Էդուարդ Խաղագորտյան[3]), «Վիշապ» (երաժշտությունը՝ Ե. Ադլերի, ըստ Ե. Շվարցի հեքիաթի) և այլ ներկայացումներ։ Իր աշխատանքներում ռեժիսոր Յուլի Գուսմանը հայտնաբերել է հակումը մարդկային հոգու պարադոքսների ուսումնասիրության հանդեպ։ Ա. Դյումայի բեմական ընթերցման մեջ, օրինակ, ձգտել է իր հերոսներին մոտեցնել 1970-ական թվականների պատանի սերնդին, որպեսզի նրանց համար հասկանալի լինեն բարու ձգտումը, ուրիշի ցավը։

1988 թվականին Յուլի Գուսմանը բնակություն է հաստատել Մոսկվայում։

Տևական ժամանակ ընդգրկված է եղել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան ղեկավարության կազմում, 1988-2002 թվականներին եղել է նրա տնօրենը։ Նրա մասնակցությամբ սկսվել է «Дом Кино» թերթի հրատարակությունը, ստեղծվել սեփական հեռուստակենտրոն։ Անցկացվել են Ռուսաստանում առաջին քաղաքական երեկոները՝ նվիրված Ալեքսանդր Սոլժենիցինին և Նիկիտա Խրուշչովին, ստեղծագործական երեկոներ Նաում Կորժավինի, Վլադիմիր Վոյնովիչի հետ։ Կինոյի տունը երկար տարիներ մնացել է դեմոկրատական ուժերի յուրատիպ գրասենյակ, մայրաքաղաքի քաղաքական ու մշակութային կենտրոն (Կինեմատոգրաֆիստների կենտրոնական տան տնօրենի պաշտոնը Յուլի Գուսմանն զբաղեցրել է մինչև 2002 թվականի օգոստոս)։

Ռուսաստանի կինեմատոգրաֆիական առաջին ազգային մրցանակի՝ «Նիկա» մրցանակի (ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի նմանօրինակը), գաղափարի ու գեղարվեստական իրականացման հեղինակն է, ինչպես նաև երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված «Կանաչ խնձոր – ոսկե տերև» (ռուս.՝ «Зелёное яблоко — золотой листок») մրցանակի հեղինակը։ Այդ նպատակով ստեղծվել է «Նիկայի» գլխավոր տնօրինությունը, ապա Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան, որի կազմում ընդգրկվել են երկրի առաջատար դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, նկարիչներ, օպերատորներ, կինոքննադատներ։

1996-2000 թվականներին Յուլի Գուսմանը եղել է «ВИD» հեռուստաընկերության «Թեմա» (ռուս.՝ «Тема») հրապարակախոսական ծրագրի հաղորդավարը ОРТ ալիքով։ 1999 թվականին վարել է «Երեկոն Յուլի Գուսմանի հետ» (ռուս.՝ «Вечер с Юлием Гусманом», ОРТ) ժամանցային հեռուստածրագիրը, բայց շուտով հաղորդումը փակվել է ցածր վարկանիշի պատճառով։

2005 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում հատուկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի համար (այդ ժամանակ լրանում էր նրա ծննդյան 90-ամյակը) Յուլի Գուսմանը բեմադրել է «Մարդը Լամանչիից» ամերիկյան հայտնի մյուզիքլը (Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով)։

2006 թվականին՝ քսանհինգամյա ընդմիջումից հետո, Յուլի Գուսմանը վերադարձել է կինոաշխարհ՝ նկարահանելով «Խորհրդային շրջանի այգի» ֆանտաստիկ կատակերգությունը։

2007 թվականին «Сити-FM» ռադիոալիքով սկսել է հեռարձակվել «Յուլի Գուսմանի անվան մշակույթի ու հանգստի այգի» (ռուս.՝ «Парк культуры и отдыха им. Юлия Гусмана», հեղինակներ և վարողներ՝ Յուլի Գուսման և Ս. Չայկա)։

2010 թվականին Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում Յուլի Գուսմանը բեմադրել է «Պարեր ուսուցչի հետ» ներկայացումը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինի 95-ամյակին։

Յուլի Գուսմանը ՈՒՀԱ բարձրագույն լիգայի ժյուրիի մշտական անդամ է։ Հրավիրվել է ՈՒՀԱ պրեմիեր լիգայի եզրափակիչ խաղերին 2005, 2008, 2009, 2011, 2012 և 2013 թվականներին։ Ութ անգամ եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (1995, 2006, 2008, 2010, 2011, 2012, 2015, 2016)։

«Эхо Москвы» ռադիոալիքի «Кейс» հաղորդման համահաղորդավարներից է, Ալեքսանդր Մասլյակովի հետ միասին վարում է «Հումորի զգացում» (ռուս.՝ «Чувство юмора») հաղորդումը Առաջին ալիքով։

Քաղաքական և հասարակական գործունեություն

խմբագրել

1993-1995 թվականներին Յուլի Գուսմանը եղել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի I գումարման պատգամավոր, «Ռուսաստանի ընտրությունը» խմբավորման անդամ, 1994 թվականից զբաղեցրել է աշխարհաքաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Եղել է Պետական դումայի պատգամավորական ակումբի ու «Большая шляпа» թենիսի նախագահական ակումբի հիմնադիրներից մեկը[4]։ Ռուսաստանի հրեական վեհաժողով հասարակական խորհրդի հիմնադիրներից է, նրա նախագահության անդամներից մեկն ու նախագահը[5], Համառուսական ադրբեջանական կոնգրեսի կենտրոնական խորհրդի անդամ է[6], Ալեքսեյ Կուդրինի Քաղաքացիական նախաձեռնության հանձնաժողովի անդամ[7][8]։ 2005 թվականին մասնակցել է «Մոսկվացիները հանուն միասնական դեմոկրատական ցուցակի» հասարակական կոմիտեի ստեղծմանը, որն ընտրությունների ժամանակ սատարում էր «Яблоко» և «Աջ ուժերի միություն» կուսակցություններին[9][10][11][12]։

Յուլի Գուսմանը բազմիցս հանդես է եկել ընդդեմ նացիոնալիզմի, այլատյացության, հոմոֆոբիայի[13][14][15][16]։ Բացասական կարծիք է հայտնել «հոմոսեքսուալության պրոպագանդման» օրենսդրական արգելքի վերաբերյալ։ 2012 թվականին, մասնակցելով «Պատմական գործընթաց» (ռուս.՝ Исторический процесс) թոք-շոուին, հագուստին ամրացրել է «գեյ» գրառմամբ թղթի կտոր՝ ի նշան խտրականության ենթարկվող փոքրամասնությունների հետ համերաշխության[17][18][19][20]։ Եղել է արվեստի գործիչների շարքում, որոնք ստորագրել են այն բաց նամակը, որով կոչ էր արվում կալանքից ազատել «Pussy Riot» խմբի մասնակիցներին[21]։

Ընտանիք

խմբագրել
  • Հորաքույրը՝ Դորա Սամոյլովնա Գուսման, ճարտարապետ, ամուսնացած է եղել կումիկների իշխան Մեխտի Խասաևիչ Ուցմիևի (1903-1993) հետ, որը եղել է հայտնի բանաստեղծուհի Խուրշիտբանու Նաթավան Ջավանշիրի սերունդներից[22],
  • Կինը՝ Վալիդա Մուրադովնա Գուսման, ֆրանսերենի և ռուսերենի ուսուցչուհի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր[23],
  • Դուստրը՝ Լոլա (ծնվել է 1977 թվականին), սովորել է Նյու Յորքում[23], ավարտել է երկու համալսարան և իրավաբանական դպրոց, ստաժավորում է անցել Ռումինիայում[23], իրավաբան է, ամուսնացել է բրիտանացի արիստոկրատ Ջեյմս Ռիդ Ստյուարտ Բրեմների (մարկետոլոգ-ծրագրավորող) հետ, 2009 թվականի ապրիլի 15-ին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմիլիանը[24],
  • Եղբայրը՝ Միխայիլ Սոլոմոնովիչ Գուսման (ծնվել է 1950 թվականի հունվարի 23-ին Բաքվում, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս լրագրող, թարգմանիչ և ինտերվյուեր, ռադիո- և հեռուստահաղորդավար, ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2001), Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (2002)։

Արվեստ

խմբագրել
 
Յուլի Գուսմանը «Կինոտավր-2010»-ում

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Աշխատանք Դերասան Նշումներ
1976 Մի գեղեցիկ օր В один прекрасный день режиссёр ռեժիսոր
1978 Ամառանոցային տնակ մեկ ընտանիքի համար Дачный домик для одной семьи
1981 Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ Не бойся, я с тобой ռեժիսոր, դերասան էպիզոդ հեռուստաֆիլմ
1983 Սառցակտոր տաք ծովում Льдина в тёплом море
1984 Ի՞նչ է «Երալաշը» Что такое «Ералаш»? ռեժիսոր, սցենարիստ, դերասան հեռուստառեժիսոր տեսաֆիլմ
1993 Նաստյա Настя դերասան «Մետրոյի միլիարդերորդ ուղևորը» շոուի հաղորդավար
2006 Խորհրդային շրջանի այգի Парк советского периода ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան կամեո
2007 Դուստրեր-մայրեր Дочки-матери դերասան հեռուստասերիալ
2013 Թութակ Club Попугай Club հնչյունավորում Մեծ Ֆեդյա մուլտֆիլմ
Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ 1919 Не бойся, я с тобой! 1919 ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան շպրեխշտալմեյստեր
2014 Կովկասի գերուհին Кавказская пленница! դերասան հոգեբուժարանի գլխավոր բժիշկ

Ռեժիսորական թատերական աշխատանքներ

խմբագրել
  • Մարդը Լամանչիից (ռուս.՝ Человек из Ламанчи)
  • Պարեր ուսուցչի հետ (ռուս.՝ Танцы с учителем)
  • Վիշապ (ռուս.՝ Дракон)
  • Երեք հրացանակիրներ (ռուս.՝ Три мушкетёра)
  • Ականջներով գլխարկ (ռուս.՝ Шапка с ушами)

Պարգևներ

խմբագրել
  • Բարեկամության շքանշան (20 մայիսի, 2004 թվական) – մշակույթի և արվեստի բնագավառում բազմամյա բեղմնավոր գործունեության համար[25],
  • «Փառքի» շքանշան (Ադրբեջան, 15 նոյեմբերի, 2013 թվական) – Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային փոխադարձ կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար[26],
  • «Բարեկամության» շքանշան (Ադրբեջան, 1 օգոստոսի, 2018 թվական) – Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութային փոխադարձ կապերի զարգացման ուղղությամբ բազմամյա բեղմնավոր գործունեության համար[27],
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (27 սեպտեմբերի, 1993 թվական) – կինոարվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[28],
  • Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
  • Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ։

Գրականություն

խմբագրել
  • И. Е. Кокарев, Ю. С. Гусман. 8 дней в июле. Диалоги о Профессиональном клубе кинематографистов XV Московского кинофестиваля. Изд. Агентства печати Новости, 1989, 80 с., тираж 50000 экз., ISBN 5-7020-0030-7;
  • Э. Т. Акопов, Ю. С. Гусман, А. В. Козуляев. Парк советского периода. Изд. Гелеос, серия Кинороман, 262 с., тираж 7000 экз., ISBN 5-8189-0788-0;
  • 1996 г. Наш кандидат: Юлий Гусман. 2007, 22 с.[29]
  • Юлий Гусман «Былое и Дума». Жанна Филатова, Оксана Шапарова. Тираж 10000 экз., тип. ГФ Полиграфресурсы[30], М., 1995, 44 с.[31]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ю. С. Гусман». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Алла Грибинюк. Юлий Гусман: Азербайджан стал совсем другим. Вот об этом мы и сняли фильм // Вечерняя Москва : газета. — 15 ноября 2013.
  3. Хагагортян Э. А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1981. — Т. 5.
  4. «Гусман Юлий Соломонович. Биография». [Официальный сайт Комитета гражданских инициатив. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. «Гусман Юлий Соломонович, глава Общественного совета РЕК». Официальный сайт Российского еврейского конгресса. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Список членов Центрального совета ВАК». Официальный сайт Всероссийского азербайджанского конгресса. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. «Член КГИ Юлий Гусман о Национальной премии «Гражданская инициатива»». Официальный сайт Комитета гражданских инициатив. 10 декабря 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին.
  8. ««Гражданская инициатива»: Гусман, Ярмольник и волонтеры». РИА Новости. 10 декабря 2013 года.
  9. «В Москве создан комитет «Москвичи за единый демократический список»». РИА Новости. 10 ноября 2005 года.
  10. «В Москве создан комитет в поддержку демократической оппозиции». Газета.Ru. 10 ноября 2005 года. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին.
  11. «Сторонники Общественного комитета «Москвичи за единый демократический список» проводят акцию по проверке избирательных комиссий Москвы». Радио «Свобода». 30 ноября 2005 года.
  12. «Состоялось учредительное собрание Общественного комитета «Москвичи за единый демократический список»». Официальный сайт Московской Хельсинкской группы. 14 ноября 2005 года.
  13. «Организаторов «Русского марша» призвали задуматься о его последствиях». Взгляд. 3 ноября 2006 года.
  14. «Общество против фашизма». Дни.ру. 2 ноября 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  15. Зверева, Наталья (6 ноября 2013 года). ««Мы обречены жить друг с другом» — Юлий Гусман о дружбе народов и интернете». Аргументы и факты.
  16. «Юлий Гусман в программе Владимира Познера». Официальный сайт Комитета гражданских инициатив. 1 апреля 2014 года. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին.
  17. Петровская, Ирина (7 апреля 2012 года). ««Сердца геев надо сжигать и закапывать в землю». Чадолюбивый телеведущий предложил рецепт для спасения детей». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
  18. «Замгендиректора ВГТРК: Сердца геев надо сжигать и закапывать в землю…». Gay.ru. 8 апреля 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
  19. Фаткуллин, Камиль (16 марта 2013 года). ««Творцы». Интервью с Юлием Гусманом». Русская служба новостей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
  20. «Юлий Гусман раскритиковал скрытых геев, боящихся камин-аута». Gayrussia.ru. 22 марта 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին.
  21. «Интеллигенция призывает освободить Pussy Riot». Эхо Москвы. 27 июня 2012 года.
  22. «Засулакская линия Тарковского княжеского рода: судьба поколений. Кумыкский мир». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. 23,0 23,1 23,2 Юлий Гусман
  24. Юлий Гусман впервые стал дедушкой // Труд
  25. «Указ Президента Российской Федерации от 20 мая 2004 года № 654 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. Распоряжение Президента Азербайджанской Республики о награждении Ю. С. Гусмана орденом «Шохрат»
  27. Распоряжение Президента Азербайджанской Республики o награждении Ю. С. Гусмана орденом «Достлуг»
  28. «Указ Президента Российской Федерации от 27 сентября 1993 года № 1488 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам кино»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  29. Наш кандидат: Юлий Гусман
  30. «This website is currently unavailable». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  31. «Алфавитный каталог». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլի Գուսման» հոդվածին։