Ռաջեշ Կհաննա
Ռաջեշ Կհաննա (հինդի` राजेश खन्ना, իրական անունը` Ջատին Կհաննա, դեկտեմբերի 29, 1942[1], Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հուլիսի 18, 2012[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ Համարվում է Բոլիվուդի ամենանշանակալից դերասաններից մեկը։ 1970-ական թվականներին հայտնի էր «Կակա» կեղծանունով։ Արժանացել է հնդկական և արտասահմանյան մի շարք կինոմրցանակների, այդ թվում` Filmfare Awards մրցանակին` կյանքում ունեցած ձեռքբերումների և տղամարդու լավագույն դերի համար։ Ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 180 ֆիլմերում։
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1942[1] |
---|---|
Ծննդավայր | Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 18, 2012[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան[2] |
Կրթություն | Ness Wadia College of Commerce? (1961), St. Sebastian Goan High School?, Կիշինչանդի Չելարամի անվան քոլեջ և Hill Grange High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Դիմպլ Կապադիա |
Երեխա(ներ) | Թուինքլ Կհաննա և Ռինկե Կհաննա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌաջեշ Կհաննան ծնվել է Ամրիթսարում։ Նա որդեգրվել և դաստիարակվել էր իր կենսաբանական ծնողների բարեկամների կողմից, ովքեր 1935 թվականին Լահորից տեղափոխվել էին Բոմբեյ։ Բոմբեյում Ռաջեշ Կհաննան սովորել է Սուրբ Սեբաստիանի ավագ դպրոցում իր ընկերոջ՝ Ռավի Կապուրի հետ միասին։ Վերջինս հետագայում նույնպես դարձավ հայտնի դերասան՝ Ջիտենդրա անունով։ Դպրոցական տարիներին Ռաջեշ Կհաննան խաղում էր թատրոնի բեմում։ 1959-1961 թվականներին նա սովորում էր Պունայի քոլեջներից մեկում, իսկ հետո Մումբայում ` կրկին Ջիտենդրայի հետ միասին։
Ռաջեշ Կհաննան All India Talent մրցույթի տասը հազար թեկնածուների միջից ընտրված ութ ֆինալիստներից մեկն էր և արդյունքում դարձավ հաղթող։ Որպես պարգև, նա հնարավորություն ստացավ նկարահանվել կինոյում։ Առաջին ֆիլմը 1966 թվականին նկարահանված «Վերջին նամակը» կինոնկարն էր, իսկ դրանից հետո նկարահանվեց «Գաղտնիք» ֆիլմում։ 1969 թվականին նկարահանված «Հավատարմություն» ֆիլմը նրան հասցրեց փառքի և «սուպերաստղի» կոչման, իսկ 1971 թվականին նկարահանված «Փղերն իմ բարեկամներն են» ֆիլմը կոմերցիոն տեսակետից ամենահաջողված ֆիլմերից մեկն էր։ Դերասանը ձեռք էր բերել երկրպագուների հսկայական բանակ, կանայք նրան ուղարկում էին սիրո խոստովանություններով նամակներ՝ որոնք գրված էին նույնիսկ իրենց արյունով։
1969-1972 թվականներին Ռաջեշ Կհաննան որպես գլխավոր դերակատար խաղացել է 15 ֆիլմում, որոնք հնդկական կինոշուկայում դարձել էին հիթեր։ 1973 թվականին Ռաջեշ Կհաննայի մասին BBC-ին նկարահնել է վավերագրական ֆիլմ։ 1970-ական թվականներին նրա համբավը որոշ չափով նվազեց, սակայն մինչև 1987 թվականը նա դեռևս Բոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն էր։
1992-1996 թվականներին նա Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ 1999 թվականից կրկին վերադարձավ կինոնկարահանման հրապարակ, սակայն արդեն գլխավորապես հանդես էր գալիս «հայրերի» դերերով։
Անձնական կյանքը
խմբագրել1973 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնացել է 16-ամյա դերասանուհի Դիմփլ Կապադիայի հետ, ով հայտնի էր դարձել Ռաջ Կապուրի «Բոբբի» ֆիլմում իր դեբյուտային դերակատարումով։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվեց, սակայն Դիմփլ Կապադիայի հետ պահպանել էին ընկերական հարաբերությունները։
2012 թվականի սկզբին Ռաջեշ Կհաննայի մոտ նկատվեցին առողջական լուրջ խնդիրներ։ Նա մահացել է 2012 թվականի հուլիսի 18-ին՝ քաղցկեղից, հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը։
Մասնակի ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1966 | Վերջին նամակը | Aakhri Khat | Գովինդ |
1967 | Անուրջներ գարնան մասին | Baharon Ke Sapne | Ռամայա |
1967 | Կինը | Aurat | Սուրեշ |
1967 | Գաղտնիք | Raaz | Կումար, Սունիլ |
1969 | Հավատարմություն | Aradhana | Արուն Վարմա, Սուրաջ Պրասադ Սաքսենա |
1969 | Խուճապի մեջ | Do Raaste | Սատիան Գուպտա |
1969 | Պատահականություն | Ittefaq | Դիլիպ Ռոյ |
1969 | Ճանապարհ դեպի երջանկություն | Bandhan | Դհարմչանդ |
1970 | Գնացք | The Train | տեսուչ Շյամ Կումար |
1970 | Վտանգավոր նմանություն | Sachaa Jhutha | Բհոլա, Ռանջիտ Կումար |
1970 | Կտրված կապ | Kati Patang | Կամալ Սինհա |
1970 | Ճանապարհորդություն | Safar | Ավինաշ |
1970 | Լռություն | Khamoshi | Արուն Չոուդհարի |
1971 | Անանդ | Anand | Անանդ Սայգալ, Ջայչանդ |
1971 | Փղերն իմ բարեկամներն են | Haathi Mere Saathi | Ռաջ Կումար |
1971 | Կրտսեր հարսնացուն | Chhoti Bahu | Մադհու |
1971 | Թշնամին | Dushmun | Սուրջիտ Սինգհ |
1971 | Ժեստ | Andaz | Ռաջ |
1971 | Համաձայնություն | Maryada | Ռաջա Բաբու, Ռաջան Ռամ Բահադուր |
1972 | Հավատարմություն | Amar Prem | Անանդ Բաբու |
1972 | Խորամանկություն ընդդեմ ագահության | Apna Desh | Ակաշ Չանդրա |
1972 | Կյանքը հիասքանչ է | Mere Jeevan Saathi | Պրակաշ |
1972 | Աստծուց բարձր | Maalik | Ռաջու |
1972 | Հոգի, հարստություն, խաղաղություն | Dil Daulat Duniya | Վիջայ |
1973 | Ռաջան և Ռանին | Raja Rani | Ռաջա |
1973 | Քարը սրտին | Daag: A Poem of Love | Սունիլ Կոհլի |
1973 | Անշնորհակալը | Namak Haraam | Սոմնաթհ, Չանդեր Սինգհ |
1974 | Երդվում եմ ձեզանով | Aap Ki Kasam | Կամալ Բհատնագար |
1974 | Սիրո քաղաքը | Prem Nagar | Չհոտեյ Կունվեր Կարան Սինգհ |
1974 | Անծանոթուհին | Ajanabee | Ռոհիտ Կումար Սաքսենա |
1974 | Բացահայտում | Avishkaar | Ամար |
1974 | Մի կտոր հաց | Roti | Մանգալ Սինգհ |
1975 | Սիրո փորձություն | Prem Kahani | Ռաջեշ Կամլեշվար Նարաին |
1976 | Սիրեցյալը | Mehbooba | Պրակաշ, Սուրաջ |
1977 | Քո թարթիչների ստվերի ներքո | Palkon Ki Chhaon Mein | Ռավի Ռաջ Սինհա |
1977 | Գարնան սիրահարը | Aashiq Hoon Baharon Ka | Աշոկ Շարմա |
1977 | Ձեզ եմ դիմում | Anurodh | Արուն Չոուդհարի, Սանջայ Կումար, Պրիտամ Նաթհ Գհայալ |
1977 | Կարմա | Karm | Արվինդ Կումար |
1978 | Ծառայություն | Naukri | Ռանջիտ Գուպտա |
1979 | Ամար Դիպ | Amar Deep | Ռաջա, Սոնու |
1980 | Փոքրիկ դավաճանություն | Thodisi Bewafaii | Արուն Կումար Չոուդհարի |
1980 | Կարմիր վարդը | Red Rose | Անանդ |
1980 | Սարիի եզրը | Aanchal | Շամբհու |
1980 | Անջրպետ | Bandish | Կիշան |
1981 | Սիրո հակառակ կողմը | Kudrat | Մոհան Կապուր, Մադհու |
1981 | Ցավ | Dard (Conflict of Emotions) | Դիպակ Շրիվաստավ, Վիկաս |
1982 | Ռաջպուտ | Rajput | Դհիրենդրա Սինգհ |
1982 | Անհանգստություն | Ashanti | Կումար Չանդրա Սինգհ |
1982 | Սրտի խռովք | Dil-E-Nadaan | Անանդ |
1982 | Դիսկո պարողը | Disco Dancer | վարպետ Ռաջու |
1983 | Երկրորդ կինը | Souten | Շյամ Մոհիտ |
1983 | Եթե դու ինձ հետ չես | Agar Tum Na Hote | Աշոկ Մեհրա |
1984 | Օձային աստված | Maqsad | Ռաջեշվար |
1984 | Հավատ և օրենք | Dharm Aur Qanoon | Ռաջան |
1984 | Նոր հույս | Naya Kadam | Ռամու |
1985 | Ժամանակն անցավ | Zamana | Վինոդ Կումար |
1985 | Երկուսը | Hum Dono | Ռաջա, դոկ. Շեկհար |
1985 | Անհավատարիմը | Bewafai | Աշոկ Նաթհ |
1986 | Ամրիտ | Amrit | Ամրիտ Լալ Շարմա |
1987 | Անգին նվեր | Nazrana | Ռաջատ Վերմա |
1987 | Ժողովուրդ | Avam | Ամար Կումար |
1987 | Գիտան Սիտապուրից | Sitapur Ki Geeta | Ռամու |
1988 | Ճանապարհ դեպի հաղթանակ | Vijay | Աջիտ Բհարդվաջ |
1999 | Վերադարձ տուն | Aa Ab Laut Chalen | Բալռաջ Կհաննա |
2001 | Ապրել` նշանակում է սիրել | Pyaar Zindagi Hai | Հրիդայնաթհ |
2008 | Հավատարմություն | Wafaa | Ամրիտլալ Չոպրա |
2010 | Երկու սրտերի խաղերը | Do Dilon Ke Khel Mein | Ջոգինդեր Սինգհ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1029051607 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաջեշ Կհաննա» հոդվածին։ |